
Արդեն հասունացավ այս թեմային անդրադառնալու ժամանակը, քանի որ արդեն բոլոր սահմանները անցնում են մեր հարգարժան լրագրողները: Խոսքը մասնավորապես ԹԵՐԹ.ԱՄ լրատվականում պարբերաբար հայտնվող ոչ ադեկվատ, ապակողմնորոշիչ ու ապատեղեկատվություն տարածող հովածների մասին է:
Մասնավորապես այն հոդվածների որոնք վերաբերվում են ամենախոշոր սոցիալական ցանցն՝ facebook.com -ին:
Բոլոր ներքոհիշյալ հոդվածներում վերնագրը չի համապատասխանում բովանդակությանը:
1. Facebook- ի միջոցով առևանգել ու բռնաբարել են 13-ամյա աղջկան
բացում ենք հոդվածը և համոզվում, որ Facebook- ի միջոցով ընդամենը ծանոթացել են աղջկա հետ, իսկ առեվանգել են, որովհետև աղջիկը համաձայնվել է գնալ այդ տղաների տուն:
2. Facebook-ը սիֆիլիս է տարածում
Հերթական անհեթեթությունը: Նույնիսկ կարիք չկա հոդվածը կարդալ, հասկանալու համար, որ այն բացարձակ սուտ է և ընդամենը միտում ունի սենսացիայի տպավորություն ստեղծելու:
3. Facebook–ը տարածում է մանկական պոռնոգրաֆիա
բացում ենք հոդվածը և ի՞նչ ենք տեսնում.
Facebook սոցիալական ցանցում չկան մեխանիզմներ, որոնք կարող են երեխաներին պաշտպանել պեդոֆիլների ոտնձգություններից։ Բացի այդ, ինտերնետ ռեսուրսի ֆիլտրերը ի վիճակի չեն կանխարգելել երեխաների էրոտիկ բովանդականությամբ լուսանկարների հրապարակումը։ ...իսկ հիմա խնդրում եմ, նորից կարդացեք վերնագիրը: Առաջին նախադասությունը բացարձակ կապ չունի վերնագրի հետ, իսկ երկրորդում տրամաբանական կոպիտ սխալ է թույլ տրված:
էրոտիկ բովանդականությամբ լուսանկարների չկանխարգելելը դեռ չի նշանակում, որ facebook-ը զբաղվում է, այդ լուսանկարների տարածմամբ: Առավել ևս որ facebook-ը անձամբ չի հրապարակում լուսանկարներ: Լուսանկարները հրապարակում են օգտվողները:
4. Ֆրանսիացի նախարարը հետաձգել է հարսանիքը Facebook-ի պատճառով
իսկ իրականում՝ «... կայքում կազմավորվել է օգտատերերի խումբ, որի մասնակիցները մտադիր էին խափանել նախարարի պսակադրության արարողությունը։...»
Այս դեպքում արժեր հոդվածի բացասական վերնագիրը դարձնել օրինակ՝ «Ֆրանսիացի նախարարը հետաձգել է հարսանիքը Facebook-ի ՇՆՈՐՀԻՎ» և մեծ մեծ շնորհակալություններ հայտնել Facebook կայքին, որը օգնել է նախարարին խուսափել տհաճ միջադեպից:
5. Facebook-ի պատճառով ժանդարմը սպանել է սեփական աղջկան ու ինքնասպան եղել
Վերջին և ամենաաբսուրդ հովածը:
Իտալական ժանդարմերիայի 40-ամյա աշխատակիցը, ... բարկացել է իր դուստրերի վրա` Facebook սոցիալական ցանցից օգտվելու և այնտեղ իրենց լուսանկարները զետեղելու համար:Ինչ է ստացվում, եթե աղջիկը իր լուսանկարները հրապարակեր օրինակ http://www.photosight.ru/ կայքում, հոդվածի վերնագիրը կդնեի՞ն «Ֆոտոսայթ ռու-ի պատճառով ժանդարմը սպանել է սեփական աղջկան ու ինքնասպան եղել»
Ի՞նչու հենց ԹԵՐԹ.ԱՄ ի հոդվածները
Անշուշտ նման հոդվածներ կան բոլոր լրատվական կայքերում: Այս կայքի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն շատ օգտվողներ ունի և հայալեզու լրատվականների մեջ առաջատար դիրք է գրավում:
Ի՞նչու հենց FACEBOOK-ի մասին հոդվածները
նմանատիպ բովանդակությամբ շատ հոդվածներ կան, պարզապես ամենաաբսուրդ վերնագրերը հանդիպում են հենց facebook-ի վերաբերյալ հոդվածներում:
Ի՞նչ վնաս կա այս հոդվածներից, բացի այն որ դուք ներվայնանում եք
Ես ուղղորդված բացասական լոբբինգ եմ տեսնում facebook-ի նկատմամբ: Իսկ վնասն էլ կլինի այն, որ օրերից մի օր, հանկարծ ինչ-որ մի դանդուռ չինովնիկ լուրջ դեմքով ամբիոնից կհայտարարի, որ պետք ա սացիալական ցանցերը փակել (օրինակ facebook-ը), քանի որ դա երեխաների առողջության վրա վատ է անդրադառնում: Ու հետևում ունենալով նմանատիպ վերնագրերով հոդվածների մի անբողջ բուկետ, շատ հեշտ կարելի է հիմնավորել թե ինչքան վատ բան է սոցիալական ցանցը և առհասարակ ինտերնետը:
Խոսքս ուղղում եմ թերթ.ամ -ի լրագրողական կազմին: Եթե իսկապես միտում չունեք facebook-ը Հայաստանի տարածքում արգելափակելու, ապա հետևեք Ձեր հոդվածների վերնագրերին: Դրանք շատ էժանագին տրյուկներ են սենսացիայի տպավորություն ստեղծող, որով որ Հայ ընթերցողին չէս խաբի: Ամոթ ա:...

0 կարծիք: Իսկ դու ի՞նչ կասես::
Post a Comment