Sep 6, 2010

Torrent-ասպանություն

Վերջերս Ռուսաստանի Դաշնության պետական դումայի պատգամավոր Ալեքսանդր Միլյավսկին առաջարկել է օրենքի մի նախագիծ, որով պետք է արգելվի Torrent տրեկերներից ներբեռնումները: Ըստ նրա, օրենքը պետք է գործի հետևյալ կերպ.





Նախ հրատարակվելու է Torrent տրեկերների մի սև ցուցակ, որոնցից հեղինակային իրավունքը պաշտպանած ցանկացած ինֆորմացիա արգելվում է բեռնել: Հետո ստեղծվելու է ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանում, որը պետք է հսկի Torrent տրեկերներից բեռնումները:

Նրանք առաջին հերթին ստուգելու են տրեկերների լոգերը, գտնելու են թե որ պրովայդերի արտաքին IP հասցեից է կատարվել բեռնումը, այնուհետև ստուգելու են թե այդ պրովայդերի որ ներքին IP-ից է կոնկրետ կատարվել բեռնումը ու պատիժը կրելու է հենց բեռնողը: Նախնական տվյալներով տուգանքների սահմանաչափը լինելու է 500 ռուբլուց մինչև 200 000 ռուբլի:

Խմդիրը նրանում է, որ վաղ թե ուշ Հայաստանում ևս ընդունելու են նմանատիպ մի օրենք: Մեր կառավարությունը չի նայում թե ինչ հետևանքներ է ունենում օրենքի ընդունումը հարևան պետությունում, որ ըստ այդմ կարողանա լրիվ մշակի օրենքը .... չէէէէ Սրանք շտապում են օրենքը ընդունեն հենց իր թերություններով, որպեսզի կարողանան փող աշխատել: Օրինակ նմանատիպ օրենք ընդունելով մի շարք կառույցներ կսկսեն մեծ գումարներ կորզել պրովայդերներից, ինչպես արեցին օրինակ Microsoft և Adobe ընկերությունների հեղինակային իրավունքները պաշտպանելու գործընթացի ընթացքում: Այնուհետև մի շարք քաղաքացիներից ... և այդպես շարունակ: Կոռուպցիա ... կոռումցիա ... կոռուպցիա:

Ապրենք տեսնենք :Ճ

3 comments:

  1. Ապեր դա սաղ հեքիաթներա, հո չէն կարող բոլոր երկրներում տեղակայված թրեքերների լոգերը ստուգեն , օրինակ հլա պատկերացրու, թրեքերը հոստվում է ասենք Հոնդոուրասում, ԱԱԾ -ի կա ФСБ -ի , կամ էլ մի այլ մենթական կազմակերպությունից գնում են Հոնդուրաս ու ասում են, հլա մի հատ ձեր լոգերը տվեք :Դ:Դ:Դ:Դ:,
    բա չէն ասի «здесь тебе интернет , здесь могут и нах** послать ...»

    ReplyDelete
  2. :) Համաձայն եմ Արտակ ջան: Ուղղակի օրենքը հետևելու է մենակ տվյալ երկրում հոսթ լինող տրեկերները: Որովհետև բնականաբար շատ քչերին պետք կլինի ԳՈՆԴՈՒՐԱՍԵՐԵՆ տրեկերից օգտվել: Իսկ իրականում Հայաստանում նման օրենք ընդունելու համար հեչ էլ կարիք չի լինի խորանալ, թե որ տրեկերից կարելիա քաշել, որից ոչ: Բա Ջպպերը, բա Վիլլաները, բա Հյուսիսային պողոտայի Պենտհաուսները ո՞վ առնի, ո՞վ վայելի :-ԴԴԴԴ

    ReplyDelete
  3. Ախպեր ջան, հիմա , որ torrents.ru-ն, փակեցին, մարդիկ գնացին ուրիշ դոմեյն առան ու ուրիշ հոստի վար տեղակայվեցին, չգիտեմ, ճիշտն ասած որտեղ, կարողա և հոնդուրասում :Դ, հոնդուրասին հոսթը չի նշանակում, որ հոնդուրասերեն պտի լինի տրեքերը, սենց օրենքները կգործեն միայն այն ժամանակ երբ/եթե գլոբալիզացիան լրիվ կիրականացվի, որին ճիշտն ասած չէմ հավատում: Հակառակ դեպքում տարբեր երկրներում տարբեր օրենքներ պիտի գործեն: Так что, իզուր ես խառնվել իրար, հլա երկար ժամանակ մեր սիրած ու հետաքրիր բաները մուվթա/ձրի կքաշենք :) :
    Հետո էլ, հայկական քանի հատ թրեքեր գիտե՞ս, ես մի հատ գիտեմ, էնէլ վճարովի ա :(

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ