Sep 22, 2010

ՍտեղծագոՌՌծելը լավ բանա, ԿԱՐԳԻՆ COPY անելը ավելի լավ ․․․

Թույն կասետ, կարգին կասետ, կարգին հաղորդում, 7.5, 7.5 II, կարգին մուլտ ․․․․ ու Կարգին սերիալ։ Ճիշտ է "Հայկոն ու Մկոն" լավ դերասաններ են, ու երևի իրանց ԻՆՏԵՌՌՌՌնետը ավելի արագա, ու իրանք մեզնից շուտ են քաշել արագ ինտերնետ, բայց մեկա բռնվան :)))
Չեմ ուզում ավել-պակաս բաներ շատ գրեմ, մենակ ասեմ, որ կա ամերիկյան մի հայտնի սերիալ, որի անունն է "Two and a Half Man": Այս սերիալը սկսել են նկարել 2003թ․-ից, ու այն շարունակվում է մինչև այսօր։ Դե հայերն էլ(այսինքն Կարգին Հայերը) հո չէին կարա նոր բան մտածեին, պտի COPY անեին։


Դուք կարող եք ինքներդ գնահատել Կարգին ստուդիայի՝ տնազի մեծ վարպետ լինելու տաղանդը։
Դիտեք օրիգինալը՝
Դիտեք հայկականը՝

Sep 21, 2010

Սրիելիս, իսկ դու կոնկրետ ի՞նչ մեքենայի էս բախվել

Սրիելիս, իսկ դու կոնկրետ ի՞նչ մեքենայի էս բախվել

Ի՞նչ են մտածում Ձեր ծնողները, երբ Դուք բջջային հեռախոսին չեք պատասխանում

Ի՞նչ են մտածում Ձեր ծնողները, երբ Դուք բջջային հեռախոսին չեք պատասխանում

Sep 20, 2010

Շնորհավոր


Հիշում եմ, որ 19 տարի առաջ հայրս ինձ տարավ իր հետ անկախության հանրաքվեին: Ես իմ ձեռքով դրեցի պտիչկան (թռչնակը), կյանքումս չէմ մոռանա ...
Շնորհավոր ...

Միսս Տիեզերք մրցույթում հաղթել են...

Միսս Տիեզերք մրցույթում հաղթել են
այս գրաֆիկի գաղափարը վերցված է fungraph.ru-ից

Նոր խորագիր եմ սկսում` «Զվարճալի Գրաֆիկներ», հուսով եմ կգտնվեն նան զվարճալիքների սիրահարներ :)
Որոշ գրաֆիկներ կթարգմանեմ fungraph.ru-ից, իսկ որոշները ինքնուրույն կհորնիեմ:

Sep 8, 2010

Push | Փուշ Վանաձոր (2002)


Կապույտ Սունկ


Սատանայի հայելին


Վերևից


Sep 6, 2010

Torrent-ասպանություն

Վերջերս Ռուսաստանի Դաշնության պետական դումայի պատգամավոր Ալեքսանդր Միլյավսկին առաջարկել է օրենքի մի նախագիծ, որով պետք է արգելվի Torrent տրեկերներից ներբեռնումները: Ըստ նրա, օրենքը պետք է գործի հետևյալ կերպ.




Sep 5, 2010

Հայ մանուկին հայ դպրոց

«Վիշապազուն քուրմը կանչէց ...
.....
Դառնամ երգիչ, 
դառնամ գինի,
դառնամ լարը անուշ վինի,
Տիր ոտքերդ դիր իմ լեզվին,
Որ ես գինու գույնը երգեմ ...
Օ Տիր , օ Տիր , Տիր տուր մեզ ԳԻՐ.
....
Օ, Տիր, օ Տիր տուր ինձ թրթիռ, որ ես համակ դառնամ բամբիռ...»
Բամբիռ
Այսօր կայացավ, «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության հերթական երթը, կազմակերպական մանրամասնությունները կարող էք կարդալ այստեղ:
Ես կդնեմ միայն մի քանի նկար և կգրեմ իմ անձնական տպավորությունները և մեկնաբանությունները:
Ոգու պար
Հլա տեսնեմ էս ինչ խաբարա՞
Սկսվեց

Լոզունգներ
1.Հայ մանուկին հայ դպրոց (այո՜)
2.Հայաստանում հայերեն
3.Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ով չգիտի ամոթ
4.Ո՛չ գաղութացմանը  
....
Ինչու էնք այսքան քի՞չ
Ֆեյսբուքի խմբում կա 3183 անդամ, այսօր կիրակի է, 
հարց ...  
պատասխան .... 
խնդրանք-խորհուրդ :  ախպերներ ու քույրեր ջան ըտքան վիրտուալ մի եղեք, մի քիչ էլ ռեալ եղեք ... ես մարդ գիտեմ, որ լավ ակցիաները հավեսով like ա անում, բայց ոչ մի բանի չի մասնակցում, իսկ դուք գիտե՞ք ... 
Բայց ոչինչ ... «Ակտիվ փոքրամասնությունը հաղթում է պասիվ մեծամասնությանը»: Գիտե՞ք ով է ասել, մի շատ վատ մարդ ՝ Ադոլֆ Հիտլերը, բայց ով ասելը ասածի ճշմարտությանը չի խանգարում .... լավ, տեսնենք ...
Շան լափ
Հարգելի կազմակերպիչներ, բարձրախոսը ամեն մի անպատասխանատու մարդու ձեռք մի տվեք: Մի երիտասարդ սկսեց ազգային խտրականություն քարոզել, մոտավորապես՝ «մյուս մայթում «շահ պիցերիան» է գտնվում, էդ շահերը մեզ կոտորել են հազարամյակներ ... , իսկ դրանց անունով կոչվող պիցցերիաներ են բացվում .... մի քիչ այնկողմ էլ ռուսական «ցար» օբյեկտն է գտնվում .... », ու նմանատիպ բաներ ... Կներեք ես սրա տակ չէմ ստորագրում, սա հիմարություն է ... : Ես ստորագրում եմ, բոլոր վերը նշված լոզունգների-կարգախոսների տակ, ինձ մի ձայն է հասնում, բայց ես հազար անգամ ստորագրում եմ ամեն մեկի տակ ... 
Վերջաբան
Մինջև հիմա բան գրեթե չէմ գրել մեր լեզվի մասին, թողել եմ, որ ինքը իր մասին խոսի, «Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին» շարքում, բայց մտածում եմ, որ պետք է.
Մեսրոպ մաշտոցը միակ պատմական գործիչն է , որին ընդունում են, ցանկացած տեսակի գաղափարախոսության կրողները, հասկանում է՞ք սա ինչ է նշանակում ... Դարերով ասվել է, որ մեր ազգը պահպանվել են լեզվի և հավատի շնորհիվ... այսօր դա առնվում է լուրջ կասկածի տակ, բայց միայն եկեղեցու իմաստով, չքիտեմ ցավոք , թե բարեբախտաբար, եկեղեցին այսօր այլևս չի կարողանում միավորել մտավորականությունը: Պատճառը գաղափարական դաշտի  անցյալ դարերի հետ համեմատած անհամեմատելի ընդարձակումն է: Այս դաշտի ոչ բոլոր շերտերում են տեղավորվում հավատքի և հատկապես քրիստոնեական հավատքի տարրերը: Մի խոսքով ... , բայց լեզուն ուրիշ է .... 

Մաշտոցը հայ քրիստոնյաների համար սուրբ է
Հայ հեթանոսների համար քրմերի սերնդի հետնորդ և քրմական գիտելիքները հայերիս մեջ վերականգնող
Հայ պահպանողականների համար , ազգապահպան մեծագույն գործիչ
Հայ աթեիստների համար հայկական գիտության հիմնադիր
Հայ լիբերալների և կոսմոպոլիտների համար սեփական տեսակը մյուս ազգերի մեջ յուրահատուկ ձևով պահպանող ու ցուցադրող ... 
Հայ .... համար ... (այտեղ բազմակետերի փոխարեն ինչ ուզում էք գրեք):

Միայն մի օտարամոլ խավ կա, որի համար Մաշտոցը և լեզուն  ոչ մի արժեք չէն ներկայացնում, բայց մենք աթեիստներս, քիրստոնյաներս, լիբերալներս, պահպանողականներս, հեթանոսներս ու բնապաշտներս ու մնացածս իրար հետ  կարող ենք դրանց հախից գանք ... մեր աշտարակը կարող ենք նորից կանգնեցնել :

 
Սպորտային նորություններ