Aug 31, 2010

5 Բլոգ (մի բան էլ ավել)

1.Фриц Моисеевич Морген  "Блог Начинаюшего Сатаниста"
Անունին հանկարծ չխափնվեք, ռուսալեզու բլոգոլորտի ամենաինտելեկտուալ բլոգգերներից մեկն ա:
2. GotDotNet.Ru 
Կոլեկտիվ բլոգ , որը վարում են .NET ծրագրավորողները, ծրագրավորողների համար
3. FUN GRAPH
Հումոր, տարբեր իրավիճակների, մտքերի, իրերի և փոխհարաբերությունների ներկայացում   զվարճալի գրաֆիկների և չարթերի միջոցով:
4. InspireMe (ոգեշնչիր ինձ)
Կրեատիվ, կրեատիվ , կրեատիվ ...
5. Lifehacker
Օգտակար խորհուրդներ կյանքի տարբեր բնագավառներում կիրառելու համար, դե անունը ամեն ինչ ասում է: 
Սա պարտադիր հինգ հատը, անցնենք առաջ: Աջ կողմում, 

Արժեքավոր բլօգներ 

 բաժնում մեր ընկերների բլոգերի հղումներն են, խնդրում եմ նույնպես անուշադրության չմատնեք :)

Եվ վերջում մի երկու նորություն էլ մեր կողմից, չնայած արդեն նորություն չի, բայց կարող է և չիմանանք դրանց մասին:
իմ ֆոտոփիլիսոփայությունը`   photo.gratun.am
և edd - i Armenia By Photos ` emarukyan.livejournal.com
  






Aug 30, 2010

ԲԼՈԳԻ ՕՐ 2010 ՀԱՅԱՍՏԱՆ

Շնորհավորում են բոլոր բլոգազգիներին :Դ,  Բլոգի օրվա կապակցությամբ  !!!  
Ի՞նչ է բլոգի օրը. Բլոգի միջազգային օրը հայտնվել է այն հավատով, որ բլոգերները նույնպես պետք է ունենան և յուրահատուկ կերպով նշեն իրենց օրը: Բլոգի օրը ողջ աշխարհում նշվում է օգոստոսի 31-ին: Այս օրը յուրաքանչյուր բլոգեր ցանկալի է, որ հայտնաբերի իրեն դեռ անծանոթ 5 նոր բլոգներ և կատարի գրառում իր բլոգում նոր հայտնաբերած բլոգների մասին: Այսպիսով և’ սովորական ընթերցողը, և’ տարբեր բլոգերները կտեղեկացնեն միմյանց անծանոթ նոր բլոգների մասին, որն էլ իր հերթին կբերի նոր հետաքրքրություններ դեպի բլոգոսֆերան:
Այսպիսով.
1. Փնտրում և գտնում ենք 5 նոր հետաքրքիր բլոգներ,
2. Տեղեկացնում եք այդ 5 բլոգերներին այն մասին, որ դուք պատրաստվում եք BlogDay 2010-ի սահմաններում ներկայացնել իրենց բլոգները,
3. Գրեք համառոտ մեկնաբանություններ այդ 5 բլոգների մասին առանձին, հրապարակեք այն օգոստոսի 31-ին ձեր բլոգում` տեքստում ներառելով այդ 5 բլոգների հղումները,
4. Հրապարակեք Ձեր նյութերը օգոստոսի 31-ին` օգտագործելով ArmBlogDay2010 գրանշումը` բլոգներում, և #ArmBlogDay հաշթեգը` միկրոբլոգներում (Twitter.com, Armenix.com …)
Աղբյուրը` www.blogday.am Կարող եք էնպես, մեկուսի, “չեք” անել նաևwww.blogday.org օգուտ ա :)


Նոր բլոգների մասին դեռ կգրեմ, :Դ 

Aug 29, 2010

Music Flash Mob 2

Շատ լավ նորություն կա, Հայկական ՖլեշՄոբ Դիվիզիան հավանություն է տվել , այս գաղափարին: Սեպտեմբերի վերջին, կամ հոկտեմբերին հույս ունեմ , որ համատեղ ուժերով կիրականացնենք գաղափարը:
   Ֆեյսբուքային քննարկումը այս հղման տակ է, եթե հետաքրքիր է կարող էք հետևել ...
Շարունակելի ;)

Aug 25, 2010

Music Flash Mob

Շատերս էնք բողոքում, որ քաղաքում շրջելիս անընդհատ կարելի է լսել շատ բարձր «անճաշակ» երաժշտություն , որը լսվում է տարբեր տիպի մեքենաներից (հիմնականում սպիտակ նիվաներից): Մթնոլորտը մի քիչ փոխել հնարավոր է, ինչպե՞ս, հիմա կասեմ:

Aug 20, 2010

Հերիքա էլի

Տեսանկյունը այսօր գրեց ՀՀ բանակում կատարված ևս մի այլանդակության մասին: Եվս մի սպանություն: Մեջբերում
Օգոստոսի 16-ին Բերդի տարածաշրջանի պաշտպանական դիրքերում պայմանագրային զինծառայող, Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Հարություն Վարդանյանը ինքնաձիգի 7 կրակոցներով գնդակահարել է համագյուղացի պայմանագրային զինծառայող, 1966թ. ծնված Արսեն Չոբանյանին: Վերջինիս հուղարկավորությունը հայրենի գյուղում կայացել է օգոստոսի 19-ին: Արսենի որդին նույնպես պայմանագրային զինծառայող է: Արսենը երկու, իսկ Հարությունը մեկ երեխայի հայր է: Հատկանշական է, որ ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ էլ ոստիկանությունը դեպքի մասին հաղորդագրություն չեն տարածել: Մեր տվյալներով` Հարություն Վարդանյանը ձերբակալված է, դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն:
Անցյալ ամսվա պատմություններից , հղում 1 , հղում 2

Aug 18, 2010

Դպրոցական


Սկսվեց դպրոցականների համազգեստավորումը : Ու սկսվեց Արցախից
Հղում 1
Հղում 2

UPD : Տեսանկյունը գրում է Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի եկեղեցու պատմության ուսուցիչ Մհեր Պետրոսյանի մասին, որը իր միջոցներով ամառը արշավներ է կազմակերպում իր  աշակերտների համար.
  Այսպիսի մարդկանց Աշօցյանի երդումը պետք չէ, նրանք, չգիտեմ ինչ երդում են տվել, և ում առաջ, բայց հարյուր հատ հավայի խոսացողների փաթթած ունեն իրենց գործերով: Բրավո !!!, հալալա !!!

ասօծյանի երդում

Մեր կրթության նախարարությունում , իսկականից պարապ են : Նոր կրկես են հորինել: Թերթ.ամ - ը գրում է: Մեջբերում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի երդումը հաստատելու մասին»:
Մթամ բժիշկները հալհալ էղան հիպոկրատի երդումը պահելով, հիմա էլ ասոծյանի երդումը: Ա՜յ քեզ բա՜՜՜՜՜ն ....: Սրանց վրա լրիվ միջնադարյան ազնվականության փոշիա նստել:

Բացի դրանից չար բարի լեզուները ասում են, որ սեպտեմբերի 1-ից  աշակերտները հատուկ համազգեստով են դպրոց հաճախելու: Դե համազգեստը այստեղ է կարվելու՝ Հայաստանում:

Կարծես թե այս տարվա դպրոցական ռեֆորմները սրանով ավարտվեցին ... Սրանցով հայկական դպրոցը բավականին մրցունակ կդառնա ... :(

Aug 12, 2010

Կարճ մտքեր

1.Բարկացա

Զոմբոտուփով «Արմենիա» գինու հոլովակը տեսնելով, : Այ աննասուններ գինին չի կարող ազգային արժեք լինել, իսկ եթե կարող է , ապա դեռ պիտի ապացուցի որ ունի դրա իրավուքը: Դեկլարատիվ զառանցողների համահայկական ասոցիացիա ...: Մի հատ էլ այդպիսի ազգային արժեքի մասին էլի գրել եմ այստեղ...:

2.Շատ ուրախացա

Ըստ Թերթ.ամ-ի
«Առգրավվել են պոռնկագրական բնույթի տեսանյութեր»: Արա էս ինչ կարևոր բարոյական  գործով էք զբաղված այ ոստիկաններ ... , խեղճ մարդիկ մի երկու կինո են քաշել, գրանցել դիսկերի վրա, ծախել, որ մի երկու կոպեկ աշխատեն, էէէ, լավ է, աչքիցս ընկաք... բայց էտ սաղ հեչ, ամենազվարճալին սա էր՝  մեջբերում
Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում Աշոտ Մ.-ն իր բնակարանից ներկայացրել է համակարգչի պրոցեսոր, որում առկա էին սեռական հարաբերության տեսարաններով տեսաֆիլմերի պարունակությամբ ֆայլեր


3.Մտորում

Հրշեջը շատ կարևոր մասնագիտություն է դառնում, հը՞ ... Հլա մի հատ նայեք

Aug 4, 2010

Մի քիչ առաջընթաց

Արտակ Նազարյանի ինքնասպանության գործով արդեն կան ձեռբակալվածներ: Դրա մասին կարող էք կարդալ հետքում
 Փաստորեն ինտերնետ հասարակության բարձրացրած աղմուկը տվել է իր դրական արդյունքը: Սակայն մի այսպիսի կարծիք էլ կա , մեջբերում եմ .

ես կտրականապես դեմ եմ, երբ Հայաստանում, որը գտնվում է կիսապատերազմական իրավիճակում, բանակի դեմ մի հիստերիկ շարժում է սկսվում։
-Դուք համարում եք, որ բանակի դեմ հիստերիկ շարժո՞ւմ է սկսվել։
-Հիստերիկ շարժում է, երբ բանը հասնում է նրան, որ ասում են, թե ամբողջ բանակն ապականված է կոռուպցիայով, երբ տեղի ունեցած դեպքերն ընդհանրացնում են՝ տարածելով ողջ բանակի վրա։ Ես դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար անթույլատրելի եմ համարում։ Պայքարել, որ բանակում եղած թերությունները շտկվեն, որ բանակն ավելի լավը լինի՝ ամեն մեկիս պարտքն ու պարտականությունն է։ Բայց սրել իրավիճակը, տեղի ունեցած դեպքերը տարածել ամբողջ բանակի վրա, ասել, թե դա օրինաչափություն է բանակում, Հայաստանի այս իրավիճակի պայմաններում ես համարում եմ դավաճանություն։ 

Սա, քիչ մի նախկին, մի բան էլ փոխնախարար Վահան Շիրխանյանի հարցազրույցից է : Ի՞սկ ինչպես պիտի բանակում եղած թերությունները շտկենք: Երևի բան չանենք հա՞, իրան-իրան կդզվի՞ : Իսկ ինչ վերաբերվում է դավաճանությանը .... Մի անգամ արդեն գրել եմ նրա մասին, թե ինչ մասնագիտություն կընտրեի այլ պայմաններում: Այստեղ: Մենք դավաճան չէնք, մենք ուղղակի այլ մոտոցում ունենք: Չնայած այլ մոտեցում կարող է լինել այն դեպքում երբ մյուս կողմը ուզում է խնդիրները լուծել, ինչում ճիշտն ասած համոզված չէմ ...

Aug 3, 2010

Համերգ բան ման

By Tigran Sarqsyan,
Բարեկամներ,
Առիթ եմ ունեցել խոսելու այն մասին, որ ռոքի սիրահարների հետ միասին ձեռնամուխ ենք եղել Հայկական ռոք ասոցիացիայի ստեղծմանն ու «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի կազմակերպմանը: Այն կրելու է շարունակական բնույթ և բաղկացած է լինելու բազմաթիվ համերգներից:
Համերգներին առանձին մասնակցություն կունենան համաշխարհային հռչակ ունեցող խմբեր և անհատ կատարողներ: Փառատոնի ավարտը կտրվի Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված հիշատակի ու ոգեկոչման համերգով` մի շարք լեգենդար ռոք խմբերի մասնակցությամբ:
Եվս մեկ ուրախալի լուր: Սեպտեմբերի 24-ին Լույս հինադրամի աջակցությամբ Երևանում ելույթ կունենա լեգենդար Ջեթրո Թալ խումբը` նվագախմբի հետ:

Դավիթ Ներկարարյանի Կտավները


Ծնվել է 1984թ.-ին Վանաձորում (այն ժամանակ Կիրովական)
Ավարտել է ՎՊՄԻ կերպարվեստի բաժինը:
Հիմա սովորում է Երևանի Կինոի և Թատրոնի պետական ինստիտուտի վավերագրական ռեժիսուրայի բաժնում



Միայնակ է
Քաղաքական հայացքները: «Որ մենք կառավարություն չունենանք ավելի լավ կլինի»
Կրոնական հայացքները:  Քրիստոնյա
Սիրում է ուտել:  թփով դոլմա, ծիրան, խնձոր, հարիսա, բոռշ
Խմել : Գինի, օղի, գարեջուր
Թմրամիջոց : Չի օգտագործում
Երաժշտություն: Ռոք, ջազ ...
Կինո: Մ. Անտոնիոնի «Արկած»
Ինտերնետին վերաբերվում է: նոռմալ


Դիտեք նկարները, 

  
Էլի նկարներ կան ...

Aug 1, 2010

Ինքնապաշտպանություն, Արդարություն և Խառակիրի

Hetq-ը այսօր հրապարակել է  «Զինվորի քեռին խոստանում է հապաղելու դեպքում պատժել անձամբ» հոդվածը: Խոսքը գնում է Կարո Այվազյանի ինքնասպանության մասին: Հոդվածը կարդալուց հետո հիշեցի շատ շուտ ընկերական շրջապատում տեղի ունեցած մի խոսակցություն: Այս խոսակցության ընթացքում մեր մի ընկերը, որին համարում էինք շատ լիբերալ հայացքների տեր, հանկարծ սկսեց մահապատիժի վերացմանը դեմ խոսել: Բոլորս այն ժամանակ «մարդասեր» էինք ու լիբերալ: Սկսվեցին «բա ո՞նց...», «այդպես չի լինի...», «դու չէս հասկանում,,,», «հումանի՜զմ...» - ները, բայց նա բացատրեց իր տեսակետը: Ըստ նրա խնդիրը հետևյալումն էր, թե ո՞վ պիտի իրականացնի մահապատիժը: Ի՞նչ որ մի անդեմ մասնագետ ՝

 
Սպորտային նորություններ