Jul 12, 2010

Որդան Կարմիրի Առաջնեկը


Վերջապես Հայկական ռոքում կատարվեց մի իրադարձություն, որի մասին հաստատ արժե գրել: Որդան Կարմիր Վանաձորյան ալտերնատիվ խումբը
թողարկել է իր առաջին  ձայնասկավառակը: Իմ համեստ կարծիքով Որդան Կարմիրը Հայկական ռոքի լավագույն խմբերից մեկն է: Նաև մի բան էլ պիտի ասեմ, հաստատ ԱՄԵՆԱՅՈՒՐԱՀԱՏՈՒԿՆ է ու ԱՄԵՆԱԱՌԱՆՁՆԱՑՈՂԸ: Դե ինձ ճանաչողները գիտեն ,որ Որդան Կարմիրի ժողովուրդը իմ ընկերներն են, հաստատ կասեք ՝ «Է՜ հաա, հնգերների գլուխնա գովում», բայց չէ, գնացեք լսեք համերգներ ու կտեսնեք որ ես իրավացի եմ: Կարող էք չհավանել երաժշտության ոճը կամ ներկայացման ձևը կամ երգերի բառերը, բայց ոչ ոք չի կարող ասել, որ Որդան Կարմիրը շարքային խումբ է ...  Որդան Կարմիրը լսելու խումբ է, ոչ թե թռվռալու , գլուխ թափ տալու և ձեռքով սատանայի գլուխ ցուց տալու (չնայած Դիոյի թեթև ձեռքով ռոք մտած այդ ժեստը սատանայյի հետ ոչ մի կապ չունի):
Իսկ որպիսի խոսքերս դատարկ չլինեն, ահա երգերից մեկի տեքստը

Որդան Գույներ
Անդարձ կործանվում է դարը,
Եվ սերունդը` նրա հետ,
Անգույն աչքերով գազանը
Մեզ խոցում է ու մղում է ետ:
Պատրանքից հոգնել է հոտը
Նա ունի կարիք հույզի
Բաբախում է, բաբախում է սիրտը
Պատրաստվում է թռիչքի:
Անգույն անտարբեր ձեր հույժ տաղտուկ կյանքից
Դու´րս եկեք դուք, դու´րս, դու´րս եկեք դուք, դու´րս:
Բիրտ ու անօգուտ չգրված թակարդներից
Դու´րս եկեք դուք, դու´րս, դու´րս եկեք դուք, դու´րս:
Թող իմ մտքերը ազդեն ու փոխեն նայվածքը քո,
Որդան գույները վառվեն քո խեղճ ու փոքրիկ հոգում:
Թե չէ` կկորչեք դուք այդպես:
Թե չէ` կմեռնեք դու այդպես:
Թե չէ` կկորչեք դուք այդպես:
Անգույն անտարբեր ձեր հույժ տաղտուկ կյանքից
Դու´րս եկեք դուք, դու´րս, դու´րս եկեք դուք, դու´րս:
Բիրտ ու անօգուտ չգրված թակարդներից
Դու´րս եկեք դուք, դու´րս, դու´րս եկեք դուք, դու´րս:

Լավ, անցանք ...
Սկավառակի մասին ասեմ, որ նրա մեջ ներառված է 3 երգ :  
   Ձայն մը հնչեց
   Մարդակեր Սնկեր
   Որդան Գույներ
Որտեղից, երբ և ինչպես կարելի է ձեռք բերել, կգրեմ հավելյալ:  
Շուտով նախատեսվում են համերգներ Երևան և Վանաձոր քաղաքներում, և Հայաստանից դուրս, տեսահոլովակի նկարահանում , և  նոր սկավառակի ձայնագրություն:

Որդան Կարմիրի էջը facebook-ում:
Շարունակելի ...

2 comments:

  1. Միանշանակ ամենա-հետաքրքիր և ոչ շարքային... խորը և ճշմարիտ...

    ReplyDelete
  2. Շնորհավոր !!! իրանք լավ են նվագում ու ամենակարևորը` տարբերվում են ...

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ