Jul 2, 2010

Ինտերնետի իրավունք



Ֆինլյանդիան (աղբյուր) դարձել է առաջին երկիրը , որտեղ արագ ինտերնետի հասանելիությունը դարձել ամեն մի քաղաքացու իրավունքը: Հուլիսի մեկից ամեն մի ֆինլանդացու երաշխավորվում է ինտերենետին միանալու  իրավունք ոչ պակաս քան 1 մգԲիտ/վ արագությամբ: Դրանից առաջ Ֆինլյանդիան պարտավորվել էր մինջև 2015 թ.-ը երկրի ամբողջ բնակչությանը ապահովել լայանաշերտ ինտերնետով ոչ պակաս քան 100 մգԲիտ/վ արագությամբ: Բրիտանիայում, օրինակ՝  կառավարությունը խոստացել է 2012 թ. -ին ապահովել բնակչությունը 2մգԲիտ մինիմալ արագությամբ ինտերնետով, սակայն այդ խոստումը չունի երաշխավորված իրավունքի ստատուս:
Ֆինլյանդիային հեռահաղորդակցման նախարար Սիվի Լինդենը ԲԻ-Բի-Սի -ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ “Մենք ուսումնասիրել ենք այն դերը , որը ինտերնետը խաղում է ֆինների ամենօրյա կյանքում : Ֆինլյանդիան շատ բան է արել ինֆորմացիոն հասարակություն ստեղծելու ուղղությամբ: Մենք հասկացել ենք, որ ինտերնետը այլևս չի օգտագործվում միայն զվարճանալու համար”:
Համարվում է, որ Ֆինլյանդիայի բանկչության 96%-ը ունեն մշատական ինտերնետ: Եվ միայն 4 հազար ընտանիք, միացված չէն համաշխարհային ցանցին: Նույն Բրիտաիայում միացվածներւ  թիվը կազմում է 73%: Մոտեցումների հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ օրինակ Ֆրանսիան և Բրիտանիան առաջարկում են ներմուծել այնպիսի օրենքներ, որոնք թույլ կտան ցանցից անջատել այն օգտվողներին, որոնք մասնակցում են անօրինական պարունակության և հեղինակային իրավունքների խախտմամբ ընթացող ինֆորմացիայի փոխանակման գործընթացներին: Օրինակ տոռենտներից քաշում են հեղինակային իրավունքով պաշտպանված երաժշտություն, ֆիլմեր ...
Ֆինլյանդիայի իշխանությունները ընտրել է ավելի փափուկ մոտեցում: «Մենք ներ ենք մուծում քաղաքականություն, որի շրջանակներում պրովայդերները կուղարկեն նախազգուշական նամակներ, այդպիսիս օգտագործողներին, սակայն նրանց ցանցից անջատել չի նախատեսվում»:

Բի-Բի-Սի -ի համաշխարհային ծառայության պատվերով կատարված ուսումնասիրության արդյունքում , հարցվածների 80% -ը համարում են, որ ինտերնետի հասանելիությունը պիտի դառնա անձի ֆունդամենտալ իրավունքներից մեկը:

ՀԳ 1: Եթե չէմ սխալում Շվեյցարիայում արդեն իրականացվում է Direct democracy: Այս տերմինը նշանակում է, որ քաղաքացիները, մասնակցում են պետության քաղաքական , սոցիալական և այլ որոշումներին ոչ թե միջնորդավորված (իրենց ընտրած դեպուտատների միջոցով), այլ անմիջապես: Նրանք ստանում են օրենքի, որոշման, կամ լրացման փաթեթները: Ուսումնասիրում դրանք և քվեարկում այս կամ այն ձևով:  Իհարկե պետք է , որորշ բութ սովետական ստրկահոգի պսեվդոնժդեհակաների նման լինել ՝ չհասկանալու համար, թե ինտերնետը որքան մեծ կիրառություն կարող է ունենալ այս գործընթացներում:
ՀԳ 2: Ու մեկել մեր կրթության նախարարի վերջերս հնչած տաղանդավորագույն մտքերը, նրա մասին, որ Օտարալեզու դպրոցներին բացման դեմ ուղղված facebook- ային շարժումը, դա հեղափոխություն նախապատրաստող էքսպերիմենտ էր: Փորձ էր տեսնել, թե արդյո՞ք Հայաստանում հնարավոր է սկսել հեղափոխություն ինտերնետից: 
Ես մտածում եմ , որ հեղափոխություն պիտի սկսվի, հենց ինտերնետից: Բայց դա համաշխարհային հեղափոխություն է լինելու: 

No comments:

Post a Comment

 
Սպորտային նորություններ