Jun 13, 2010

Facebook <-> Google Calendar

_Բարև Facebook:
_Բարև Google !!! :Ճ
Բոլորիս է հայտնի ինֆորմացիոն աշխարհի հսկա Google-ի հնարամիտ լուծումները` մեր կյանքը էլ ավելի հեշտ դարձնելու համար: Շատերս օգտվում ենք Google-ի մատուցած ծառայություններից, որքան հնարավոր է շատ: Օր. Google Search, Google Mail, Google Map, Google Calendar, Google Shopping … և այլն: Google-ը կարողանում է գրեթե իր բոլոր ծառայությունները կապել միմյանց, որը էլ ավելի է մեզ սերտացնում նրա ստեղծած ցանկացած ծրագրի հետ: Բայց չէ որ կան նաև այլ ծրագրեր, կայքեր, որոնցից կարելի է օգտվել: Այդ կայքերից է Facebook-ը: Facebook-ը այսօր մեզ հնարավորություն է տալիս շփվել մեր ընկերների հետ հեռավորության վրա, ունենալ գործնական հանդիպումներ, կազմակերպել միջոցառումներ, շատ արագ փոխանցել ցանկացած ինֆորմացիա հանրությանը և ընկերությանը մասնավորապես և ինչու չէ. “պլանավորել օրվա կարգացուցակ”: Այս վերջին արտահայտությունը ինձ թվում է, որ պետք է ծանոթ լինի շատերիդ, եթե իհարկե կարդացել եք իմ նախորդ հոդվածը Google Calendar-ի մասին: Կարծում եք ես այսօր պետք է գրեմ նրա մասին թե ինչպես կարելի է պլանավորել օրվա կարգացուցակը Facebook-ում: Ոչ, այսօր ես կշարունակեմ նախորդ թեման.

Մաս երկրորդ: Google Calendar, սինքրոնիզացիա Facebook-ի հետ:


Եթե ունեք Facebook-ի պրոֆայլ,


ապա հավանաբար տեղյակ կլինեք Events ենտաբաժնի հետ:


Քայլ առաջին: Ստեղծենք որևէ իրադարձություն (Event): Սեղմեք Create an Event արտահայտության վրա:

Այնուհետև լրացնենք դատարկ դաշտերը.


When? – դաշտի դիմաց պետք է նշել կատարվելիք իրադարձության իրականանալու օրը և ժամը: Մեր դեպքում` 14.06.2010 08:00pm (ինձ մոտ ամսաթվի տեղը գրվում է Today, քանի որ այսօր հենց 14.06.2010թ.-ն է, դուք կարող եք նաև մուտք անել կատարվելիք իրադարձության ավարտի օրը և ժամը` սեղմելով Add end time կոճակը):

What are you planning? – դաշտի դիմաց պետք է նշել կատարվելիք իրադարձությունը: Մեր դեպքում` կինոդիտում. Մատրիցա 4:

Where? – դաշտի դիմաց պետք է նշել կատարվելիք իրադարձության վայրը: Մեր դեպքում` Մոսկվա Կինոթատրոն:

Street: - դաշտի դիմաց պետք է նշել վայրի հասցեն` փողոցը: Մեր դեպքում` Աբովյան փող.:

City/Town: - դաշտի դիմաց պետք է նշել քաղաքը: Մեր դեպքում բնականաբար Երևան:

Սեղմելով Select Guests կոճակը դուք կարող եք ձեր ընկերների ցուցակի մեջից ընտրել այն մարդկանց, ովքեր պետք է ներգրավվեն տվյալ իրադարձությանը և Facebook-ը հիշեցում կուղարկի նրանց նույնպես:

Էկրանի ձախ կողմից կարելի է ընտրել կատարվելիք իրադարձությանը վերաբերվող ինչ-որ նկար: Ես ընտրել եմ գոյություն չունեցող Մատրիցա 4 ֆիլմի նկարը:

Եվ վերջում անպայման սեղմեք Create Event կոճակը:


Դուք ցանկացած պահի կարող եք խմբագրել արդեն գրանցված իրադարձությունները: Կարող եք.

  1. Ներգրավել նոր մարդկանց (Invite People to Come),
  2. Պատրաստել սեփական փոքրիկ գովազդը (Promote Event with an Ad),
  3. Խմբագրել հյուրերի ցուցակը (Edit Guest List),
  4. Չեղյալ համարել իրադարձությունը (Cancel this Event),
  5. Խմբագրել իրադարձությունը (Edit Event),
  6. Հաղորդագրություններ ուղարկել հյուրերին (Message Guests),
  7. Տպել հյուրերի ցուցակը (Print Guest List), այս կետը շատ հարմար է կատարվելիք իրադարձությանը միաժամանակ շատ մարդկանց ներգրավելու դեպքում:




Այնուհետև կարելի է դիտել ձեր ստեղծած իրադարձությունները` նորից սեղմելով Events կոճակը:


Հիմա անցնենք մեր հիմնական խնդրին` Google Calendar-ի հետ սինքրոնիզացիային:

Սեղմեք Export Events կոճակը: Հայտնված պատուհանից անհրաժեշտ է Copy անել տվյալ հղումը:



Հիմա գնում ենք Google Calendar-ի էջը: Սեղմում ենք Settings->Calendar Settings կոճակը,


այնուհետև բացված էջում սեղմում Calendars.



Բացվում է էջ, որտեղից պետք է ներմուծել Facebook-ում ստեղծված իրադարձությունների ցուցակը:


Սեղմենք Import Calendar կոճակը:

Եվ հայտնված պատուհանում անհրաժեշտ է ընտրել Choose File: (Այս էջում կա նաև Calendar: դաշտ: Այս դաշտում պետք է նշվի այն իրադարձությունների խումբը, որին որ պատանում է տվյալ իրադարձությունը: Մեր դեպքում` ես ստեղծել եմ Կինոդիտումներ իրադարձությունների խումբ, որում և պետք է ներառվի այսօրվա մեր կինոդիտումը ):

Բացված զննարկիչում (browser) հարկավոր է մուտք անել Facebook-ում copy արած հղումը:


Սեղմել Import կոճակը և անցնելով Google Calendar-ի գլխավոր էջ, մենք կտեսնենք մեր` Facebook-ում ստեղծած իրադարձությունը, բայց արդեն Google Calendar-ի մեջ:

Երբ մկնիկով սեղմենք մեր իրադարձության վրա, կհայտվի հուշարարը, որում մանրամասն տեղեկություններ է գրված նրա մասին:

Ես ամենաշատը սիրում եմ GoogleMaps բաժինը: Այստեղ նույնպես կապ կա նրա հետ: Եթե ճիշտ է մուտքագրված հասցեն, ապա այն կարելի է գտնել Google Maps-ում մկնիկի մեկ կտոցով:

Սեղմեք map կոճակին և դուք անմիջապես կհաըտնվեք այն վայրում, որտեղ և պլանավորել էիք ձեր հանդիպումը: Մեր դեպքում, բնականաբար Մոսկվա Կինոթատրոն:




2 comments:

  1. Ապրես ախպեր ջան, լավն էր

    ReplyDelete
  2. Խնդրեմ խնդրեմ Արտակ ջան:

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ