Jun 18, 2010

Ի՞նչը չէմ հավանում հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում

Ի՞նչը ինձ դուր չի գալիս հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում և որոշ կայքերում:
Կայքեր
Սկսեմ, օրինակ հաճախակի թարմացվող և շատ կարևոր մի կայքից www.arit.am
հրաշալի միտք է հավաքել բոլոր մշակույթային նորությունները մի տեղ: Հրապարակել տեղեկատվություն նրա մասին, թե որ ցուցասրահում, համերգասրահում ... ինչ միջոցառում է լինելու,երբ և այլն:Իմանալ տոմսերի արժեքը: Հնարավոր է պատվիրել տոմսեր ... Այս կայքը հրաշալի հնարավորություն կարող է լինել մշակույթային կյանքը պլանավորելու համար:
Բայց կայքը տեխնիկապես շատ վատ է պատրաստված:
1.Նախ շատ դանդաղ է աշխատում, ինչը մեր ինտերնետային պայմաններում անընդունելի է:
2.Ես չէմ կարող , որևէ կոնկրետ միջոցառմանը վերաբերվող էջի հղումը ուղարկեմ որևէ մարդու: Որովհետև ինչպես կարող էք տեսնել ինքներդ բոլոր էջերի հասցեները այսպիսին են http://www.arit.am/Default.aspx
3. Էջը չունի RSS ժապավեն կամ նորություններին բաժանորդագրվելու մի այլ ձև:
Այս թերություները ունեն շատ շատ հայկական և ոչ միայն հայկական կայքերը:

Լրատվամիջոցներ
Լրատվամիջոցներում տեսնում եմ մի հիմնական թերություն: Լրատվամիջոցները հղումներ տեղադրելու հետ մի տեսակ չունեն:
Օրինակ այս մի քանի բավականին հայտնի լրատվամիջոցների լուրերի մեջ ժամանկին անցավ նորություն , կառավարության կայքի ստեղծման/նորացման մասին: Հղումների ցուցակը՝
panorama.am
A1plus.am
hotlist.am
ankakh.com
կարող էք հետևել հղումնրին և համոզվել, որ այս բոլոր տեղերում , լուրի բուն բովանդակությանը վերաբերվող կայքի վրա չկա հղում: Կա գրված որպես տեքստ www.e-gov.am և www.gov.am, բայց դա քիչ է: Ինտերնետի հիմքը դա հղումն է, առանց հղում չկա ինտերնետ: Ինչու էք ինձ ստիպում ավելորդ copy-past անել: Ախր ձեր կայքերը(լրատվական) միշտ էլ բարձր հաճախելիություն ունեն: Դուք հղում դնելով կարդացող չէք կորցնում: Եթե մտածում էք ձեր էջի ավելի երկար բաց մնալու մասին, դրա հարցն էլ է լուծելի՝ հղման HTML կոդի մեջ ընդամենը պետք է ավելացնել a href="ինչ որ հասցե" -ից հետո target="_blank": Ու վերջ, էջը կբացի նոր պատուհանում: ;)

Հղումների հետ կապված մեկ այլ օրինակ
7or.am
Իսրաելի և Թուրքիայի միջև վերջերս տեղի ունեցած հայտնի բախման մասին հայկական էլ.-մամուլում հրապարակված ամենառաջին հաղորդագրություններից մեկն է:Շատ լավ է, շատ շուտ գրեցին: Բայց իրենց ինֆորմացիայի աղբյուրի վրա էլի հղում չկա: Գրած է որ լուրը վերցված է WitnessGAZA.com լրատվամիջոցից: Վերոհիշյալ խնդիրը նաև այստեղ եմ տեսնում: Բայց մի հատ էլ խնդիր կա: Եթե այդ լրատվամիջոցի հասցեն copy-past անենք , ու գնանք նրա էջը, հանգիստ կարելի է չգտնել դեպքի մասին պատմող հոդվածը:Էլ.լրատվամիջոցները օրեկան հարյուրավոր հոդվածներ էն հրապարկում: Ու հենց այդ մեկը 5 կամ 25 րոպպեից հետո կթաղվի լրատվատարափի տակ, և այլևս չի երևա կայքի առաջին էջում:

Եվս մի օրինակ
www.tert.am: Այստեղ գրված է աշխարհի քաղաքների վարկանիշների մասին: Վիեննան լավագույնն է: Երևանը 174-րդն է և այլն: Դե հետաքրքիր նորություն է, ես օրինակ ցանկացա տեսնել ամբողջ ցուցակը: Բայց ոչ մի հղում...
Համոզված եմ, որ աղբյուրը հաստատ համացանցում է, հո գրքից չէն գրել, կամ ամսագրից: Բայց կրկնում եմ , ոչ մի հղում ...

Ինչպես ասել են մեր պապերը ՝
«Առանց հղումների չկա ինտերնետ , հղումները ինտերնետի հիմքն են» :)

PS1: Ազատությունը չունի առանձին RSS հոսքեր հայերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակների համար: Իմ reader-ում ամեն մի նորություն հայտնվում է 3 անգամ, տարբեր լեզուներով:
PS2: Հետքը և Թերթ.ամ -ը վատ են օգտագործում իրենց էջերի տարածություները: Օգտակար տարածությունը շատ փոքր է: Էջերը լցված են տարատեսակ բաններներով, պնգպնգիկներով, թռթռիկներով , այս ամենը ահավոր նեՌվայնացնում է և շեղում նորությունները կարդալու պրոցեսում: Բայց սա մի տեղ հասկանալի է, առանց գովազդի չի ստացվի գոյատևել, որովհետև գովազդը ինչքան ես հասկանում եմ հայկական էլ.լրատվամիջոցների մեծամասնության համար գոյության միակ ձևն է: Բաց միշտ պետք է հիշել, ես օրինակ, ինտերնետում եմ, և ոչ թե զոմբոտուփի(հեռուստացույցի) առաջ, միայն այն պատճառով, որ չէմ ուզում կրավորական դիրքում լինել, այստեղ ես կարող եմ ընտրել, թե ինչ ինֆորմացիա վերցնեմ, որքան և որտեղից: Եթե բացածս էջում վխտում են տարատեսակ պնգպնգիկներ և թռթռիկներ, բաններներ, խաղերի ու տարբեր տեսակի անիմաստ ապրանքների գովազդներ, ես դեպքերի մեծամասնությունում, անմիջապես փակում եմ այդ էջը: Դա չի վերաբերվում վերոհիշյալ երկու կայքերին, որոնց մշտական ընթերցողն եմ, սակայն եթե լինի նույնանման բազմազան տեղեկատվությամբ այլ լրատվամիջոց, որում չէն վխտա այդ ինտերնետային մուտանտները, ես հաստատ կտեղափոխվեմ ...

7 comments:

  1. ՀԱՍՏԱՏ սենց չի մնա Արտ յան: Կարևորը գիտես որն ա?, որ սկսել ես/են խոսել դրա մասին: Ու մի բան էլ, որ դուր եկավ. բողոք չի, կոնստրուկտիվ դիտարկում ա:;)

    ReplyDelete
  2. Դե shushichild քեզ տենամ, տեսնենք ինչքան մարդ կկարարդա էս , հոդվածը :)

    ReplyDelete
  3. "պնգպնգիկներ և թռթռիկներ" - lol
    փաստորեն հիմնական պրոբլեմը կայքերի ծրագրավորման մեջ է: Այս բոլոր տեխնիկական հարցերը հեշտ լուծելի են: Ուղղակի ինտերնետ կուլտուրան այստեղ նոր է զարգանում: սպասենք. ես տեղաշարժ տեսնում եմ:
    Կավելացնեի, որ վեբ ծրագ-ն հետ անմիջական կապ սւնենալով, Հայաստանում այդ ճյուղը գնահատում եմ հազիվ երեք:
    հ.գ. թերթ.ամ ես այլևս չեմ կարդում այդ բազում բաներների պատճառով: Այնքան շարժվող բան կա էջի վրա, էկրանին նայել չի լինում"

    ReplyDelete
  4. Artur ջան ,ես դեռ կարդում եմ թերթ.ամ , բայց դե զոռով, դե ինֆորմացիան շատա, շատ հաճախակի ա թարմանում, միայն դրա համար:
    Բայց էդ գովազդային բաններները իրոք որ շատ են զզվացնում:
    Իսկ կայքերի ծրագրավորման հետ կապված ավելի վատ բաներ էլ են հանդիպում: Երբ ծրագրամիսնտերը չափը անցնում են, ամեն մի նոր սովորած ժամանակակից վեբ - տեխնոլոգիա անմիջապես փորձարկում են պռոդուկցիա գնացող կայքերի , վրա, առանց մտածելու արդյոք այդ կայքին դա անհրաժեշտ է, թե չէ: Շատ եմ տեսնում անիմաստ AJAX , FLASH , ու հիմա էլ արդեն SILVERLIGHT : Կայքը գրելիս պետք է սկզբում մտածել , թե ինչին այն պիտի ծառային, հետո նոր սուպեռժամանակակից նավառոտներ անել :(

    ReplyDelete
  5. նամանավանդ Հայաստանում, պատվիրատուն կենտրոնացած է ցածր գնի վրա, իսկ պատրաստողը՝ շուտ ավարտելու և գլխառադ անելու: Կազմակերպությունները լուրջ չեն վերաբերվում իրենց կայքերին և չեն հասկանում, որ լավ կայքը շատ բան է ասում իրենց մասին: Բացի դրանից, պատվիրատուն, որը 99 տոկոս դեպքերում ոչինչ չի հասկանում այդ ամեն ինչից, չի վստահում պատրաստողին և ամեն կերպ խանգարում է ծրագրավորողին իրականացնել իր մտահղացումները: Ես այդ փորձը ունեցել եմ: Նույնը կարող եմ ասել թերթ.ամ-ի մասին: Կայքը ընդհանուր առմամբ լավն է ու չեմ կարծում, որ այդ բազմաթիվ բաներները ծրագրավորողների միտքն է: Ուղղակի պատվիրատուն ոնց ասի....

    ReplyDelete
  6. Դե համաձայն եմ, ծրագրավորողի միտքը չի բաններները դնել այստեղ և այնտեղ: Հաստատ : Բայց ես օրինակ , ոչ մի ճանապարհ չէմ տեսնում էլ.-լրատվամիջոցների համար, գումար վաստաելու առանց գովազդի: Ի՞նչ կասես, կա այլընտրանք: Մի հատ շատ թանգ բանների տարբերակը չհաշված :

    ReplyDelete
  7. Լրիվ համամիտ եմ՝ հղումներ մեր էլ լրատվամիջոցները (բոլորը առանց բացառության) չեն դնում։ Իրոք տպավորություն ա, որ ափսոսում են))))) Դրեք ժողովուրդ ջան, տարրական նեթիկետ ա

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ