Jun 10, 2010

Attention !!! ռեՍՏՈՐանաշինություն



Խոսրովի Անտառ պետական արգելոցում նորից սկսվել է ռեՍՏՈՐանաշինարարությունը: Հիշեցնեմ, որ այն դադարել էր հասարակական փոքր աղմուկից հետո: Կրկին համախմբվել է պետք ու որպես առաջին քայլ, գոնե  բարձրաձայնել և խնդիրը հասարակական քննարկման առարկա դարձնել:

Անտառապահի կողմից կենդանիների բնաջնջումը հերիք չէր, այժմ էլ կանաչ տարածքների, դարավոր ընկուզենիների, մշտադալար բարդիների հաշվին սկսել են կառուցապատումը մի անհայտ ապօրինի շինության, որը հավանաբար որսատեղի է լինելու շատ ու շատ հղփացածների:
Խնդրում եմ այս տեղեկատվությունը տարածել բոլոր հնարավոր սոցիալական ցանցերում, բլոգներում, նորությունների կայքերում մեկնաբանության տեսքով:
Հետաքննություն անցկացրեք, գտնենք մեղավորներին, կանխենք մեր չքնաղ բնության ոչնչացումը: Տարածքում առկա են հին կոթողներ, վանքեր, որոնց հենց կողքին արյունոտ մատաղատեղի են նախատեսում սարքել: Խախտվում են մի շարք ՀՀ օրենքներ: Լռելն անթույլատրելի է:
Ինչպես նաև ահազանգենք ՀՀ Բնապահպանության նախարարություն (հեռ. 519-182,  523-835) կամ WWF Հայաստան (կոնտակտները ներքևում), պահանջենք դադարեցնել արգելոցում ծավալված հակաբնական գործողությունները... 

Կորցնում ենք կենսաբազմազանությունը, վայրի կենդանական եվ բուսական աշխարհը, սպանում ենք շնչող բնությունը:

Հակիրճ ներկայացնեմ խնդիրը: Անցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան»պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն: Հուսով եմ պարզ է, թե հետագայում ինչ հետևանքներ կունենա այդ ռեՍՏՈՐանը Խոսրովի անտառ հրաշքի վրա:

WWF Հայաստան

Արթուր Խոյեցյան, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան)


1 comment:

  1. Печально конечно. Но думаю у нас и так вся страна со своими многочислянными отраслями и ситуация с Хосровским Запаведником далеко не исключительное явление...

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ