Jun 29, 2010

Ազատության թռչուն

Հումա Թռչուն, Պերսեպոլիս
Ըստ իրանական հին ավանդության, գոյություն ունեն հեքիաթային այնպիսի թռչուններ, որոնք այնքան շատ են սիրում բարձրությունը և իրենց վերերկնային ոլորտները, որ երբեք չէն իջնում հողի վրա: Եվ նույնիսկ նրանց ածած ձվերը չէն հասնում գետնին: Ճուտը դուրս է գալիս ձվից ընկնելու ճանապարհին, օդում: Եվ զգալով, որ ընկնում է, սկսում է վերև թռչէլ, այնտեղ, ուր նրան տանում է իր բնազդը:

Աղբյուր «Ռամակրիշնայի ավետիսը (The Gospel of Sri Ramakrishna 1942.

Jun 18, 2010

Ի՞նչը չէմ հավանում հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում

Ի՞նչը ինձ դուր չի գալիս հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում և որոշ կայքերում:
Կայքեր
Սկսեմ, օրինակ հաճախակի թարմացվող և շատ կարևոր մի կայքից www.arit.am
հրաշալի միտք է հավաքել բոլոր մշակույթային նորությունները մի տեղ: Հրապարակել տեղեկատվություն նրա մասին, թե որ ցուցասրահում, համերգասրահում ... ինչ միջոցառում է լինելու,երբ և այլն:Իմանալ տոմսերի արժեքը: Հնարավոր է պատվիրել տոմսեր ... Այս կայքը հրաշալի հնարավորություն կարող է լինել մշակույթային կյանքը պլանավորելու համար:
Բայց կայքը տեխնիկապես շատ վատ է պատրաստված:

Jun 17, 2010

Հայկական ստեղնաշար Windows Mobilе-ի համար


Երկար ժամանակ ցանկանում էի գրել facebook-ում և այլ տեղեր իմ հեռախոսից հայերեն տառերով: Փնտրում էի ծրագրեր: Հարմար բան այդպես էլ չգտա:
Բայց վերջապես այ այս բլոգում հայտնաբերվեց ծրագրի նկարագրությունը, որը տալիս է այդ հնարավորությունը: Հատուկ շնորհակալություն հեղինակին :
Ասեմ, որ հեռախոսըս աշխատում է windows mobile համակարգով:

Ուրեմն անհրաժեշտ են` առաջինը հայկական տառատեսակներ:
Որոնք բեռնում էք այս հղումներով:
ArmenianLanguageSupport.CAB
ArmenianLanguageSupportWM2003.CAB
Չնայած ինձ անհրաժեշտ չեղան հայկական տառատեսակները: Դե երևի unicode-ը անկախ ամեն ինչից ներդրված էր հեռախոսի մեջ հենց արտադրողի կողմից: Հնարավոր է , որ ASCII - ով հայկական էջեր նայելու համար կարիքը զգացվի:

Իսկ հիմա ամենակարևորը, 
ստեղնաշարն էլ բեռնում էք այստեղից
SPB Keyboard

Jun 15, 2010

Դրոշի և քամու տոն



Այսօր երկու տոն է, առաջինը Հայկական Դրոշի օրն է, իսկ երկրորդը միջազգային քամու օրն  է: Լավ է չէ համընկել, թե չէ դրոշը առանց քամու ումա պետք: Ափսոս մեր դրոշը շատ քիչ ա քամի տեսնում: Տեսնելուց էլ միանգամից փոթորիկի ա ռաստ գալիս  ...
Շնորհավոր ...

Attention !!! ռեՍՏՈՐանաշինություն (արա՜ դե ուշադիր կարդացեք էլի)

Ինչպես հայտնում է պանորամա.ամ- ը WWF-ը պահանջում է Մարիամ Սուխուդյանից ներողություն խնդրել իր անունից հայտարարություն անելու համար: Խոսքը գնում է այս հայտարարության մասին: Այս հայտարարությունը արտատպել էնք նաև մենք , այստեղ : Խնդիրը հետևյալումն է (արա՜՛, դե ուշադիր կարդացեք էլի), որ հայտարարության մեջ գրված են հետևյալ տողերը
« ...ահազանգենք ՀՀ Բնապահպանության նախարարություն (հեռ. 519-182, 523-835) կամ WWF Հայաստան կոնտակտները ներքևում ), պահանջենք դադարեցնել արգելոցում ծավալված հակաբնական գործողությունները... »

Իսկ ներքևում գրված է հետևյալը
«WWF Հայաստան
Արթուր Խոյեցյան, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան)
»
Կարելի է իհարկե հասկանալ վերջին տողերը , որպես հայտարարության ստորագրություն, բայց միայն ու միայն այն դեպքում եթե ամբողջ տեքստը ուշադիր չի կարդացվել ...

կոնտակտները ներքևում
կոնտակտները ներքևում
կոնտակտները ներքևում
կոնտակտները ներքևում
ուշադրություն, ուշադրություն, ուշադրություն ...

HIGHLAND METAL FEST 2010 (տպավորություններ)



Իմ տպավորությունները HIGHLAND METAL FEST 2010 - մասին
Խումբ առ խումբ, վերջում էլ ընդանհրապես ...

Jun 14, 2010

UnNamed



Ես չէմ ուզում միայն քաք արտադրող մեքենա, և քաք արտադրող մեքենա արտադրող լինեմ ... 
Արտակ Կոլյան 18 տարեկան ...

Jun 13, 2010

Facebook <-> Google Calendar

_Բարև Facebook:
_Բարև Google !!! :Ճ
Բոլորիս է հայտնի ինֆորմացիոն աշխարհի հսկա Google-ի հնարամիտ լուծումները` մեր կյանքը էլ ավելի հեշտ դարձնելու համար: Շատերս օգտվում ենք Google-ի մատուցած ծառայություններից, որքան հնարավոր է շատ: Օր. Google Search, Google Mail, Google Map, Google Calendar, Google Shopping … և այլն: Google-ը կարողանում է գրեթե իր բոլոր ծառայությունները կապել միմյանց, որը էլ ավելի է մեզ սերտացնում նրա ստեղծած ցանկացած ծրագրի հետ: Բայց չէ որ կան նաև այլ ծրագրեր, կայքեր, որոնցից կարելի է օգտվել: Այդ կայքերից է Facebook-ը: Facebook-ը այսօր մեզ հնարավորություն է տալիս շփվել մեր ընկերների հետ հեռավորության վրա, ունենալ գործնական հանդիպումներ, կազմակերպել միջոցառումներ, շատ արագ փոխանցել ցանկացած ինֆորմացիա հանրությանը և ընկերությանը մասնավորապես և ինչու չէ. “պլանավորել օրվա կարգացուցակ”: Այս վերջին արտահայտությունը ինձ թվում է, որ պետք է ծանոթ լինի շատերիդ, եթե իհարկե կարդացել եք իմ նախորդ հոդվածը Google Calendar-ի մասին: Կարծում եք ես այսօր պետք է գրեմ նրա մասին թե ինչպես կարելի է պլանավորել օրվա կարգացուցակը Facebook-ում: Ոչ, այսօր ես կշարունակեմ նախորդ թեման.

Մաս երկրորդ: Google Calendar, սինքրոնիզացիա Facebook-ի հետ:

Թարգմանություններ Կաստանեդայից #2

Հոդվածը տեղափոխվել է 
http://ablog.gratun.am/2010/06/2.html

Jun 11, 2010

Էլի լեզվի մասին...


Լեզվի և լեզվի հետ կապված մի քանի նորություններ և մտքեր ...
Սկզբից տխուր ...
ա.) Հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությունը անբավարար գնահատական են ստացել դիմորդների

Jun 10, 2010

Attention !!! ռեՍՏՈՐանաշինություն



Խոսրովի Անտառ պետական արգելոցում նորից սկսվել է ռեՍՏՈՐանաշինարարությունը: Հիշեցնեմ, որ այն դադարել էր հասարակական փոքր աղմուկից հետո: Կրկին համախմբվել է պետք ու որպես առաջին քայլ, գոնե  բարձրաձայնել և խնդիրը հասարակական քննարկման առարկա դարձնել:

Անտառապահի կողմից կենդանիների բնաջնջումը հերիք չէր, այժմ էլ կանաչ տարածքների, դարավոր ընկուզենիների, մշտադալար բարդիների հաշվին սկսել են կառուցապատումը մի անհայտ ապօրինի շինության, որը հավանաբար որսատեղի է լինելու շատ ու շատ հղփացածների:
Խնդրում եմ այս տեղեկատվությունը տարածել բոլոր հնարավոր սոցիալական ցանցերում, բլոգներում, նորությունների կայքերում մեկնաբանության տեսքով:
Հետաքննություն անցկացրեք, գտնենք մեղավորներին, կանխենք մեր չքնաղ բնության ոչնչացումը: Տարածքում առկա են հին կոթողներ, վանքեր, որոնց հենց կողքին արյունոտ մատաղատեղի են նախատեսում սարքել: Խախտվում են մի շարք ՀՀ օրենքներ: Լռելն անթույլատրելի է:
Ինչպես նաև ահազանգենք ՀՀ Բնապահպանության նախարարություն (հեռ. 519-182,  523-835) կամ WWF Հայաստան (կոնտակտները ներքևում), պահանջենք դադարեցնել արգելոցում ծավալված հակաբնական գործողությունները... 

Կորցնում ենք կենսաբազմազանությունը, վայրի կենդանական եվ բուսական աշխարհը, սպանում ենք շնչող բնությունը:

Հակիրճ ներկայացնեմ խնդիրը: Անցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան»պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն: Հուսով եմ պարզ է, թե հետագայում ինչ հետևանքներ կունենա այդ ռեՍՏՈՐանը Խոսրովի անտառ հրաշքի վրա:

WWF Հայաստան

Արթուր Խոյեցյան, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան)


Jun 8, 2010

Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին №7

Հոդվածը տեղափոխված է, այն կարող էք տեսնել հետևյալ հասցեով:

VO.X | YES IM ANUSH HAYASTANI | (I Love Armenia) | 2010

Այսպիսի մի շատ հետաքրքիր կլիպ-սոց. գովազդ եմ հայտնաբերել, նայեք անպայման:



Կեցցեք !!!

Jun 7, 2010

Արարատից Սիոն ֆիլմի մասին

«Արարատից Սիոն» -ի մասին շատ գրվեց ու խոսվեց: Լրատվամիջոցներում գրեցին հաղթանակների և փառատոններին մասնակցությունների մասին: Գրեցին, թե ինչքան շատ մարդ ա տեսել, թվեր ու փաստեր: Մի քիչ էլ ես եմ արտագրել լրատվամիջոցներից, ու ինֆորմացիոն ծաղկաքաղ եմ արել Հայկական կինոի հետ կապված վերջին լավ նորություններին նվիրված փոստում: Ամեն տեսակ բաներ գրեցին: Սկսած նրանից, որ դա հզորագույն կինո է, վերջացրած նրանով, որ դա կոչ է դեպի հայրենալքություն, ու ջհուդամասսոնականության քարոզ է:

Jun 6, 2010

Անվճար, օգտակար ԳՈՎԱԶԴ




Արշավորդներ ջան տեսեք: Լավ բանա չէ՞: ՈՒ գիտե՞ք ինչ արժի.


Jun 2, 2010

Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին №6




հոդվածը տեղափոխված է , այն կարող էք գտնել հետևյալ հասցեով

Շնչում է, մեր կինոն, շնչում է ...


Վերջին մի քանի օրվա ընթացքում մի քանի լավ նորություն անցավ կապված հայկական կինոի հետ:
Բոլորն էլ շատ ուրախացնում են : Տպավորություն ստեղծվեց, որ գոնե կինոյի բնակգավառում մեր մոտ ինչ որ նոր ու լավ բան է կատարվում: Լավ շատ էր նախաբանի համար ...:
Սերիալներ
Սրա մասին շատ եմ մտածել, առիթը կա , ուրեմն պետք է գրել:
«Արմենիա» հեռուստաընկերությունը մի հաջողված հեռուստասերիալից հետո («Կյանքի գինը»), նկարահանում է երկորդը, որը կարծես պակաս հաջողվածը չի լինելու: Խոսքը «Վերադարձ»-ի մասին է: Լավ է, որ երկրաշարժի ու պատերասզմի ժամանկաշրջանի մասին լավ սերիալ է նկարահանվում և ցուցադրվում: Давно пора. Կեցցեն իրենք:
Սա թեթև ժանրից , անցնենք ծանր հրետանուն:

 
Սպորտային նորություններ