May 12, 2010

Օգնության Կանչ: Փրկենք «Խոսրվի Անտառ» Պետական Արգելոցը



Ժողովուրդ «Խոսրովի Անտառ» պետական արգելոցում նորից սկսվել է ռեՍՏՈՐանաշինարարությունը: Համախմբվել ա պետք ու, որպես առաջին քայլ, գոնե աղմկել և խնդրիը հասարակական քննարկման առարկա դարձնել: Կենդանիներ չեն թողել արդեն... որս են անում անտառապահից սկսած, հիմա էլ տարածքներին են անցել:

Խնդրում եմ այս տեղեկատվությունը տարածել բորոլ հնարավոր սոցիալական ցանցերում, բլոգներում, նորությունների կայքերում մեկնաբանության տեսքով: Ինչպես նաև ահազանգենք ՀՀ Բնապահպանության նախարարություն (հեռ. 519-182,  523-835), պահանջենք դադարեցնել արգելոցում ծավալված հակաբնական գործողությունները... Կորցնում ենք կենսաբազմազանությունը, վայրի կենդանական եվ բուսական աշխարհը, սպանում ենք շնչող բնությունըը:

Հակիրճ ներկայացնեմ խնդրիը: Անցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն: Հուսով եմ պարզ է, թե հետագայում ինչ հետևանքներ կունենա այդ ռեՍՏՈՐանը «Խոսրովի անտառ» հրաշքի վրա:

Խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու համար  ստորև մի քանի հղում եմ տեղադրում:
  1. Ինչո՞ւ եւ ո՞ւմ է պետք արգելավայր արգելոցում
    http://old.hetq.am/arm/ecology/8419/
  2. «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԳԻԼԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    http://www.gov.am/am/gov-decrees/item/8641/
  3. ՓՐԿԵՆՔ ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌԸ` ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
    http://www.ecolur.org/hy/news/2009-12-18/613/
  4. Այդ տարածքում որեւէ շինություն կառուցել հնարավոր չէր լինի, եթե այն կոչվեր արգելոց
    http://bnamard.blogspot.com/2008/10/lena-nazaryan-hetqamecology.html

No comments:

Post a Comment

 
Սպորտային նորություններ