May 28, 2010

Հայաստանի Առաջին Հանրապետություն , Շնորհավոր ծնունդդ






Շնորահավորում եմ , բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Միայն մի բան եմ մտածում, չէի ուզենա, որ մեր հիմարության և թուլության պատճառով, օրերից մի օր մեր սերունդները հանկարծ տոնեն Հայաստանի Յոթերրորդ Հանրապետության օրը: 
Թող վերջապես կատարվեն այս խոսքերը.





Շուռ է գալիս ծանր քարը
Մեր մոր կրծքից տենչավառ,
Վեր է կենում մեր աշխարհը
Ավերներից անհամար...
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Մտիկ տվեք՝ ինչ վեհ պատկեր
Մեծ հիացման արժանի,
Էսքան դարեր նա քարի տակ
Դեռ շընչում է կենդանի.
Ու աչքերը, թեև լացոտ,
Լիքն են կյանքով ու հույսով,
Ու հույսերը, համակ ազնիվ,
Լիքը բարով ու լուսով...
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան..
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Տեսե՛ք, թեև ծվեն-ծվեն
Ծիրանի է իր հագին
Ու ցոլում է իր ճիգերեն
Ազնվական իր հոգին...
Ամեն շարժում դեպի կյանքն է,
Ամեն ձգտում՝ դեպի վեր,
Աչքերն էն կողմ, ուր ծաղկում են
Ընտիր ազգերն ու ցեղեր...
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Մի քանի հղումներ և լավ նորություններ
1. Լույս է տեսել «Հայաստանի 12 մայրաքաղաքները» գիրքը, այն կազմվել է պատմաբան Քլոդ-Արմեն Մութաֆյանի, արվեստաբան Պատրիկ Տոնապետյանի ջանքերով: Գիրքը ֆրանսերեն է , (ցավոք): Գրքում ներառված են բացի բուն մայրաքաղաքներից, նաև երկրորդական նշանակության մայրաքաղաքները ... աղբյուր
2. Եվայ Ռիվասի մասին բան չէմ գրում, բոլորդ էլ ամեն ինչ հրաշալի գիտեք ...
3. Արամ Մանուկյանի տունը կվերածվի տուն–թանգարանի: աղբյուր 
4. Պայքարը շարունակվում է ՝ «Երեխաների և բնության տոն՝ «Ուսանողական» այգու փրկության համար», հունիսի մեկին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը,  աղբյուր
5. Պայքարը շարունակվում է ՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը կազմակերպում է համաժողով , աղբյուր , երեսատեղի

No comments:

Post a Comment

 
Սպորտային նորություններ