May 26, 2010

Անվճար Գովազդ : ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ - Ուսուցողական խաղ




Արքայից Արքա ուսուցողական սեղանի խաղը ստեղծվել է 2009թ-ին և հավանության է արժանացել ՀՀ Կրթության ազգային իստիտուտի կողմից որպես ուսուցողական, դիդակտիկ նյութ:
Խաղի ընթացքում մասնակիցները զառի նետմամբ շարժվում են խաղատախտակի համապատասխան դաշտերով և կատարում նրանցում նշված գործողությունները: Խաղի ամբողջ ընթացքում բոլոր մասնակիցները ակտիվորեն ներքաշված են խաղի մեջ, քանի որ մասնակիցները մեկը մյուսին ցանկացած պահի կարող է ներքաշել ճակատամարտի կամ փոխանակման` Արքայի քարտեր խաղարկելու կամ փոխանակելու համար:

Այս խաղում մասնակիցները հնարավորութոյւն են ստանում սովորել կամ ամրապնդել իրենց գիտելիքները Հայ ժողովրդի պատմության վերաբերյալ` պատասխանելով «Հարց» քարտերում բերված հարցերին:
Խաղը կազմված է այնպես, որպեսզի հնարավոր լինի այն խաղալ ՀԺ պատմության զրոյական իմացությամբ, սակայն ընթացքում` ձեռք բերել համապատասխան գիտելիքներ:

Խաղը փորձարկված է 7 տարեկանից բարձր` տառաճանաչ տարբեր տարիքի երեխաների, դպրոցական հասակի պատանիների և մեծահասակների շրջանակներում:


Արքայից Արքա-ի կայքը , Որտեղի՞ց գնել , շտապեք տպաքանակը սահմանափակ է :

1 comment:

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ