May 31, 2010

Թարգմանություններ Կաստանեդայից #1

Հոդվածը տեղափոխված է

Լավ նորություն, նայել անպայման

Այսօր հայտնաբերեցի, որ մեր ընկերներից երկուսը վարում են բլոգ:
Ահա հասցեները
Ծանոթացեք: 
* .  Մի օր (այս բլոգը շատ երկար գոյություն ունի, բայց նոր եմ իմացել :( )
* .  Կեղծ երկիր (իսկ այս մեկը լրիվ նոր բլոգ է)



May 29, 2010

Զոմբոտուփ : Եվրոտեսիլ 2010



Ավարտվեց, գլուխներս ազատվեց ...

  Եվա ջան, հանկարծ չտխրես, բան չկա, դու լավ աղջիկ ես, լավ երգում ես, սիրունիկ ես... քո երգը ինչքան էլ իմ ճաշակի չի, հաստատ ավելիին էր արժանի: Բայց դե մի բան էլ պիտի ասեմ, դու չէս վաստակել Եվրոտեսիլ գնալու իրավունքը արդար ճանապարհով, համաձայնվիր, որ եթե հաղթեիր դա Աստծո օրհնությունից պիտի լիներ, իսկ եթե պարտվել էս դա արդեն պատիժ է, չնայած ի՞նչ իմանամ ... Աստված ինձնից էլ է նեղացել, շուտվանից չի զանգել, թե չէ կհարցնեյի ...

Լավ, անցնեմ շան լափ ցպնելուն ....

Կառլոս Կաստանեդա ներածություն

հոդվածը տեղափոխված է, նայեք այստեղ
http://ablog.gratun.am/2010/05/blog-post_29.html

Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին №4

հոդվածը տեղափոխված է ,այն կարող էք գտնել հետևյալ հասցեով
http://ablog.gratun.am/2010/05/4.html

May 28, 2010

Ցանցի 1000 ամենահաճախվող կայքերը

Google-ը հրապարակել է ամենահաճախվող կայքերի 1000- յակը: Ներկայացնում եմ առաջին 10-ը:

Ֆրեյդի և Արարատ լեռան մասին (ստեղծագործական թարգմանություն)



Հոդվածը տեղափոխված է, այն կարող էք գտնել հետևյալ հղման տակ:

Հայաստանի Առաջին Հանրապետություն , Շնորհավոր ծնունդդ






Շնորահավորում եմ , բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Միայն մի բան եմ մտածում, չէի ուզենա, որ մեր հիմարության և թուլության պատճառով, օրերից մի օր մեր սերունդները հանկարծ տոնեն Հայաստանի Յոթերրորդ Հանրապետության օրը: 
Թող վերջապես կատարվեն այս խոսքերը.





Շուռ է գալիս ծանր քարը
Մեր մոր կրծքից տենչավառ,
Վեր է կենում մեր աշխարհը
Ավերներից անհամար...
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Մտիկ տվեք՝ ինչ վեհ պատկեր
Մեծ հիացման արժանի,
Էսքան դարեր նա քարի տակ
Դեռ շընչում է կենդանի.
Ու աչքերը, թեև լացոտ,
Լիքն են կյանքով ու հույսով,
Ու հույսերը, համակ ազնիվ,
Լիքը բարով ու լուսով...
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան..
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Տեսե՛ք, թեև ծվեն-ծվեն
Ծիրանի է իր հագին
Ու ցոլում է իր ճիգերեն
Ազնվական իր հոգին...
Ամեն շարժում դեպի կյանքն է,
Ամեն ձգտում՝ դեպի վեր,
Աչքերն էն կողմ, ուր ծաղկում են
Ընտիր ազգերն ու ցեղեր...
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։

Մի քանի հղումներ և լավ նորություններ
1. Լույս է տեսել «Հայաստանի 12 մայրաքաղաքները» գիրքը, այն կազմվել է պատմաբան Քլոդ-Արմեն Մութաֆյանի, արվեստաբան Պատրիկ Տոնապետյանի ջանքերով: Գիրքը ֆրանսերեն է , (ցավոք): Գրքում ներառված են բացի բուն մայրաքաղաքներից, նաև երկրորդական նշանակության մայրաքաղաքները ... աղբյուր
2. Եվայ Ռիվասի մասին բան չէմ գրում, բոլորդ էլ ամեն ինչ հրաշալի գիտեք ...
3. Արամ Մանուկյանի տունը կվերածվի տուն–թանգարանի: աղբյուր 
4. Պայքարը շարունակվում է ՝ «Երեխաների և բնության տոն՝ «Ուսանողական» այգու փրկության համար», հունիսի մեկին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը,  աղբյուր
5. Պայքարը շարունակվում է ՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը կազմակերպում է համաժողով , աղբյուր , երեսատեղի

May 27, 2010

Հիմարությունը մեր շրջապատում: Ուժեղ Մարքեթինգ

Սուպեր-աղբանոց :Ճ
2-րդ գումարելին անհայտ է... :Ճ
 

Հայտարարություն՝ Դսեղ գնացող ավտոբուսում,,, :Ճ

May 26, 2010

Անվճար Գովազդ : ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱ - Ուսուցողական խաղ




Արքայից Արքա ուսուցողական սեղանի խաղը ստեղծվել է 2009թ-ին և հավանության է արժանացել ՀՀ Կրթության ազգային իստիտուտի կողմից որպես ուսուցողական, դիդակտիկ նյութ:
Խաղի ընթացքում մասնակիցները զառի նետմամբ շարժվում են խաղատախտակի համապատասխան դաշտերով և կատարում նրանցում նշված գործողությունները: Խաղի ամբողջ ընթացքում բոլոր մասնակիցները ակտիվորեն ներքաշված են խաղի մեջ, քանի որ մասնակիցները մեկը մյուսին ցանկացած պահի կարող է ներքաշել ճակատամարտի կամ փոխանակման` Արքայի քարտեր խաղարկելու կամ փոխանակելու համար:

Այս խաղում մասնակիցները հնարավորութոյւն են ստանում սովորել կամ ամրապնդել իրենց գիտելիքները Հայ ժողովրդի պատմության վերաբերյալ` պատասխանելով «Հարց» քարտերում բերված հարցերին:
Խաղը կազմված է այնպես, որպեսզի հնարավոր լինի այն խաղալ ՀԺ պատմության զրոյական իմացությամբ, սակայն ընթացքում` ձեռք բերել համապատասխան գիտելիքներ:

Խաղը փորձարկված է 7 տարեկանից բարձր` տառաճանաչ տարբեր տարիքի երեխաների, դպրոցական հասակի պատանիների և մեծահասակների շրջանակներում:


Արքայից Արքա-ի կայքը , Որտեղի՞ց գնել , շտապեք տպաքանակը սահմանափակ է :

May 19, 2010

Թանգարանային գիշեր 2010



 Արդեն 6 տարի է, ինչ Հայաստանի ցուցասրահները և թանգարանները միացել են համաշխարհային «Թանգարանային գիշեր» մշակույթային միջոցառմանը: Այս ակցիան սկիզբ է առել Ֆրանսիայում և այսօր ունի գրեթե համաեվրոպական բնույթ: Այս գիշերը ինչպես հայտնի է, բոլոր թանգարանները, աշխատում են ամբողջ գիշերը անվճար: Սա չի վերաբերվում Հայաստանին, որտեղ թանգարանները աշխատում էին մինչև ժ, 12:00 : 

 Ինչպես և նախորդ տարիներին, հնարավորությունը չկորցրեցինք և որոշեցինք այցելել մի երկու թանգարան : Լավ , ուղղակի շատ հրաշալի գաղափար է թանգարանային գիշերը: Այցելել ենք «Փարաջանովի տուն թանգարան», «Գաֆեսչյանի թանգարան» և «Ե. Քոչարի 

May 18, 2010

Երևանի Կանաչ տարածքների համեմատական: Հաղթանակի Այգի

Երևան քաղաքի կանաչ գոտիների համեմատական վերլուծություն:
Մաս 1՝ Հաղթանակի այգի:

Համեմատում ենք Երևանի 2000թ.-ի և 2010թ.-ի քարտեզները նկարված Google-ի կողմից:

Նկարի մեծ տարբերակի համար, սեղմեք նկարի վրա:

Քարտեզում հստակ երևում է Հաղթանակի այգու և հարակից կանաչ տարածության փոփխությունը: Ոսկյա փալաս Golden Palace հյուրանոցը և «էլիտար» նորակառույց առանձնատները:

Վերջերս մի տեղեկատվություն եմ լսել, ըստ որի վերջին 20 տարվա ընթացքում Երևանի կանաչ գոտիները 30%-ից նվազել են մինչև 8%: Որքանո՞վ է սա ճիշտ և ո՞վ է այս թիվը չափել: Շնորհակալ կլինեմ եթե հավելյալ տեղեկություններ տրամադրեք այս կապակցությամբ:

May 16, 2010

Սումգայիթի ջարդերի մասին

թուրքը մնում ա թուրք, թալանչի, դաժան, տմարդի, անասուն, անհանդուրժող:
Ադրբեջանցի ազգություն չկա, դրանք նույն թուրքերն են, նույն անասունները: Այո', ես անհանդուրժող եմ դրանց նկատմամբ ու թերահավատ. համոզված եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նույն բանը անելուն են...թույլը միշտ էլ դաժան ա...
Ցավոք, մեր հեռուստաընկերությունները դեգեներատների տներից ու նրանց ապրելակերպի մասին հաղորդումներից զատ ուրիշ ոչինչ ցույց չեն տալիս, դպրոցի պատմության գրքերը ԳերՀանդուրժող և «բարի» են դարձել... իսկ 20 տարվա հնության բանը արդեն շատ հեշտ կասկածի տակ ա դրվում...
Փաստագրական ֆիլմ, պատրաստված «Ինֆորմացիոն Կենտորնի» և «Հասարակական Կապեր»-ի կողմից: Ֆիլմը պատմում է 1988թ.-ին Սումգայիթում, ադրբեջանական թուրքերի կողմից իրականացված, հայերի եղեռնի մասին: Որի հետևանքով գազանաբար սպանվել ու բռնաբարվել են հարյուրավոր Հայեր, և մինչ օրս ոչ ոք չի պատժվել այդ գազանությունների համար: 
Անպայման դիտեք ֆիլմաշարը, 4 մասից է բաղկացած: Եթե չբացի այս ձևով, փորձեք YouTube-ից նայել:


Сумгаит  Видео
Документальный фильм, подготовленный Центром Информации и Общественных Связей о геноциде армян в городе Сумгаит в 1988 осуществленном азербайджанскими турками, в результате которого сотни армян были зверски убиты, а виновники резни до сих пор остаются безнаказанными. Сумгаит фактически положил начало трагических событий карабахской войны и азербайджанской агрессии против коренного армянского населения Республики Карабах и Азербайджанской Республики.


Աղբյուրը՝ http://517design.livejournal.com/406929.html

May 14, 2010

Մե՛նք ենք այս քաղաքի տերը


«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը այսօր անցկացրեց Ուսանողական այգում կառուցվող սրճարանների կառուցման դեմ բողաքի ակցիա:

May 13, 2010

Goooooogle-ը վերջնա !!!!!!

Բնականաբար բոլորս էլ լսել ենք այս արտահայտությունը ու ոչ մեկ և ոչ էլ 2 անգամ: Այս արտահայտությունը լրիվ արդարացնում է իրեն: Բանն այն է, որ համաշխարհային հսկան չի մոռացել այնպիսի "մանրուքի" մասին, ինչպիսին Հայաստանն է, ու հայերենը:
Հավանաբար լսել եք http://translate.google.com


կայքի մասին. սա թարգմանչական կայք է: Թարգմանում է գրեթե 57 լեզուների միջև 2 ուղղությամբ, թարգմանում է և տեքստ և կայք և ֆայլ(doc, docx, rtf, txt, pdf ...) ամբողջությամբ. կարող եք թարգմանիչի խմբագրիչում մուտք անել ձեր ուզած կայքի հասցեն կամ բեռնել ֆայլը և նա կթարգմանի այն որքան որ հնարավոր է: Այժմ Google-ի թարգմանիչը կարողանում է թարգմանել նաև հայերեն: Ես փորձել եմ ու շատ գոհ եմ փորձեք և դուք:

May 12, 2010

Օգնության Կանչ: Փրկենք «Խոսրվի Անտառ» Պետական Արգելոցը



Ժողովուրդ «Խոսրովի Անտառ» պետական արգելոցում նորից սկսվել է ռեՍՏՈՐանաշինարարությունը: Համախմբվել ա պետք ու, որպես առաջին քայլ, գոնե աղմկել և խնդրիը հասարակական քննարկման առարկա դարձնել: Կենդանիներ չեն թողել արդեն... որս են անում անտառապահից սկսած, հիմա էլ տարածքներին են անցել:

Խնդրում եմ այս տեղեկատվությունը տարածել բորոլ հնարավոր սոցիալական ցանցերում, բլոգներում, նորությունների կայքերում մեկնաբանության տեսքով: Ինչպես նաև ահազանգենք ՀՀ Բնապահպանության նախարարություն (հեռ. 519-182,  523-835), պահանջենք դադարեցնել արգելոցում ծավալված հակաբնական գործողությունները... Կորցնում ենք կենսաբազմազանությունը, վայրի կենդանական եվ բուսական աշխարհը, սպանում ենք շնչող բնությունըը:

Հակիրճ ներկայացնեմ խնդրիը: Անցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն: Հուսով եմ պարզ է, թե հետագայում ինչ հետևանքներ կունենա այդ ռեՍՏՈՐանը «Խոսրովի անտառ» հրաշքի վրա:

Խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու համար  ստորև մի քանի հղում եմ տեղադրում:
  1. Ինչո՞ւ եւ ո՞ւմ է պետք արգելավայր արգելոցում
    http://old.hetq.am/arm/ecology/8419/
  2. «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԳԻԼԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    http://www.gov.am/am/gov-decrees/item/8641/
  3. ՓՐԿԵՆՔ ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌԸ` ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
    http://www.ecolur.org/hy/news/2009-12-18/613/
  4. Այդ տարածքում որեւէ շինություն կառուցել հնարավոր չէր լինի, եթե այն կոչվեր արգելոց
    http://bnamard.blogspot.com/2008/10/lena-nazaryan-hetqamecology.html

 
Սպորտային նորություններ