Apr 29, 2010

Ի՞նչ է Google Calendar-ը:

Ինչ է Google Calendar-ը. Այն ունի հետևյալ տեսքը՝



Իսկ ինչպե՞ս հասնել այստեղ: Եվ ինչի համար է այս գործիքը սարքել համաշխարհային հսկա Google-ը կիմանաք, եթե հետևեք բլոգի նյութերին

Մաս առաջին
  1. Բացում ենք Google Mail-ը կամ www.gmail.com (եթե գրանցված չեք, ապա անպայման գրանցվեք. խորհուրդ եմ տալիս):
  2. Մուտք ենք գործում մեր անձնական փոստարկղը, որը իհարկե Google-հսկան մեզ տրամատրում է անվճար: Հսկա, որովհետև միայն նա է անձնական փոստարկղին տրամադրում մոտավորապես 7 Գբ ծավալ:
  3. Եվ անձնական փոստարկղի վերևի մասից ընտրում ենք Calendar:






  4. Բացվում է էջ, որտեղ, ինչպես տեսնում ենք պետք է նշվի անուն, ազգանուն, բնակության վայրը և ժամային գոտին ու սեղմում ենք Continue կոճակը:
  5. Ինչպես տեսնում ենք բացված էջում ցուցադրված է շաբաթատախտակը իր օրական և ժամային բաժանումներով: Էկրանի ձախ մասում երևում է օրացույցը, որի անմիջապեսներքևում տեղակայված է անձնական օրացույցերի ցուցակը (My Calendars):Շաբաթատախտակի վրա բոլոր օրերը սկզբում նշված են սպիտակ գույնով, բացառությամբ տվյալ օրվա՝ մեր դեպքում չորեքշաբթի, ապրիլի 29 (Thu 4/29): Եթե ուշադիր լինենք, ապա կնկատենք, որ տվյալ պահը նշվում է շաբաթատախտակի վրա, այսինքն մեր դեպքում երեկոյան ժամը 8:30:


  6. Առաջին անգամ բացելիս Google Calendar-ը մեր առջև բացվում է շաբաթատախտակը, բայց կարելի է նաև փոխել օրվա, ամսվա, 4 օրվա և անգամ օրվա հիշեցման կտրվածքներով:




  7. Առաջին հերթին պետք է սարքել օրացույց, որը կարելի է անել սեղմելով My calendars բաժնի Settings կոճակին:




  8. Այնուհետև սեղմենք Create new calendar կոճակին (նշեմ որ ի սկզբանե արդեն պատրաստ օրացույց կա հենց ձեր էլ-փոստի հասցեով) և սարքենք օրինակ ծննդյան օրերի հիշեցման օրացույց: Որի անունը կդնենք «Ծննդյան օրեր»:

  9. «Ծննդյան օրեր» օրացույցի ստեղծման բլանկի մեջ պետք է լրացնել նրա մասին որոշ ինֆորմացիա: Կարելի է նաև օրացույցի տվյալները կիսել ընկերների հետ, թույլ տալ կամ թույլ չտալ նրանց փոփոխել տվյալները: Կարելի է ընտրել ընկերների որոշ ցանկ, որոնց հետ կիսվելու է օրացույցը, կամ կարելի է ընդհանրապես օրացույցը սարքել հասարակական: Եվ վերջում սեղմենք Create calendar կոճակը:
    Շնորհավորում եմ Դուք ունեք Ձեր առաջին օրացույցը Google Calendar-ում:

  10. Google Calendar-ը ունի շատ մեծ հնարավորություններ: Ինչպես հասկացաք սա ձեր հետ կատարվող իրադարձությունների հիշեցման էլեկտրոնային օրացույց է: Բանը նրանում է, որ Google-ը մեզ առաջարկում է ծառայությունների իր տարբերակները: Բազմաթիվ այլ նմանատիպ ծառայություններ մատուցող ծրագրերից այն տարբերվում է նրանով, որ առաջին հերթին բոլոր իրադարձությունները պահվում են հենց Google-ի սերվերների վրա, որը հնարավորություն է տալիս դիտել օրացույցը աշխարհի ցանկացած կետից, առանց ձեր համակարգիչը հետներդ քարշ տալու, երկրորդ՝ ինֆորմացիան կորցնելու հավանականությունը հավասարվում է 0-ի (օրինակ կարելի է միամտաբար համակարգիչը ֆորմատ անելիս մոռանալ պահել այլ ծրագրի ֆայլերը) և երրորդ ու ամենակարևորը՝ բոլոր այլ ծրագրերը առաջարկում են ձեզ հիշեցումների մեկ կամ լավագույն դեպքում 2 ձև՝

    1. Դուրս թռչող փոքրիկ պատուհանի տեսքով (Popup window)
    2. Էլեկտրոնային-փոստի տեսքով (E-Mail),

    Այս 2 ձևերն էլ պարտադրում են, որ դուք գտնվեք համակարգչի դիմաց, իսկ Google-ը առաջարկում է նաև 3-րդ տարբերակը «անվճար կարճ հաղորդագրություն» SMS

  11. Փորձենք ստեղծել մի իրադարձություն: Առաջին հերթին սեղմում ենք էկրանի ձախ անկյունում գտնվող Create event կոճակը, այնուհետև գրում ենք կատարվելիք իրադարձության անունը, ընտրում ենք կատարվելիք իրադարձության օրը (տևողությունը), նշում ենք իրադարձության օրական, շաբաթական և այլն կրկնվել/չկրկնվելը, այնուհետև ընտրում ենք օրացույցը, մեր դեպքում՝ «Ծննդյան օրեր», գրում ենք ինչ-որ բացատրություն:




  12. Ահա եկանք հասանք այն պահին, որ պետք է նշվի թե ինչպես Google Calendar-ը Ձեզ հիշեցնի այդ իրադարձության մասին: Այստեղ պետք է որոշակի ուղղումներ անել: Բնականաբար սեղմում ենք Add reminder և ընտրում հիշեցման ձևը ու թե ինչքան շամանակ առաջ պետք է, որ նա ձեզ հիշեցնի, բայց մինչ այդ սեղմենք էկրանի աջ վերևւ անկյունում գտնվող Settings կոճակը:




  13. Ընտրում ենք Mobile Setup և բացված պատուհանում հավաքում Ձեր բջջային հեռախոսի համարը. ( +374 XX XX XX XX տեսքով): Այնուհետև սեղմում եք Send Verification Code: Ձեր բջջայինի վրա Դուք կստանաք կարճ հաղորդագրություն որում նշված կլինի կոդ, որը պետք է մուտք անել Verification Code դաշտում և սեղմել Finish setup այնուհետև Save կոճակները: «Մի շտապեք անել այս քայլերը եթե դուք չեք ուզում, որ Ձեր հեռախոսահամարը գրանցվի Google-ի բազայում, այլապես արեք այնպես ինչպես որ ասված է»








  14. Այժմ կարող ենք նախորդ պատուհանում ընտրել հիշեցման տարբերակը SMS և սեղմել Save:

9 comments:

  1. Շնորհակալություն մանրամասն և օգտակար ինֆորմացիայի համար :)

    ReplyDelete
  2. Դա, լավ հոդված էր, ապրես: Հաստատ գուգլամարդկանց շատ պետք կգա:

    ReplyDelete
  3. Խնդրեմ, խնդրեմ: Կաշխատեմ այսպիսի լավ նյութեր շատ մատուցել:

    ReplyDelete
  4. ապրես, շատ հանգամանալից հոդված էր:

    ReplyDelete
  5. այստեղ կարելի է ավելացնել որ ցանկացած նամակ կարելիէ ավելացնել Օրացույցին մեկ քլիքի միջոցով

    ReplyDelete
  6. վերևում More Actions ->Create Event

    ReplyDelete
  7. Շնորհակալ եմ Ար ջան: Եթե էլի ինչ-որ նոր,հետաքրքիր բան գիտես գրի իմանամ:

    ReplyDelete
  8. Շնորհակալ եմ, մանրամսն բացատրությունների համար: Ես ստեղծեցի իմ օրացույցը: Կարծես ստացվեց:

    ReplyDelete
  9. Միշտ համեցեք: Կա նաև շարունակությունը: Տես` http://lavash.gratun.am/2010/06/facebook-google-calendar.html

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ