Apr 19, 2010

Իսլանդիայի հրաբուխի մոխրի ամպը... կանխատեսում

Կարծես թե, կրքերը հանդարտվում են, և թռիչքները վերականգնվում են, բայց կանխատեսումը ապրիլի 19-ի դրությամբ այսպիսին է եղել:


Եվրոպական խոշոր ավիաուղիները վայնասուն են բարձրացրել ասելով, որ 60 հազար չվերթ չեղյալ են համարել և մեկ միլիարդ դոլարի վնաս են կրել: Փորձարկումներ են կատարել իբր քաղաքացիական ինքնաթրռների, և համոզվել են որ հրաբուխի ծուխն ու մոխրիրը իրանց վնաս չի: Իսկ եվրահանձնաժողովը տեղի տալով բազմամիլիարդերներին թույլատրել է չվերթները վերսկսել: Այս նորությունից անմիջապես հետո
 հաղորդում են որ NATO-ի ինքնաթիռների շարժիչների վրա ինչ-որ նյութերի կուտակումներ են հայտնաբերել ու որոշել են զորավարժությունները դադարեցնել: Խեղճ ուղևոր դե արի ու հասկացի ինչ ա կատարվում:

Ըստ իս, իրականությունն այն է, որ հարուստ ձյաձյաները մտածել են՝ ավելի լավ ա մի 100 ինքնաթիռից մի երկուսը վթարի ենթարկվի, քան թե ընդհանրապես չվերթ չիրականացնեն...

Գիտնականները կանխատեսեցին... հարուսները պարտադրեցին... ուղևորների հույսն էլ մնաց Ասծու վրա:


ԹԱՐՄԱՑՈՒՄ՝ Վերջին աբսուրդը «Արմենիայի» եթերից:
Եվրոպական մի քանի պետությունների տրանսպորտի և կապի նախարարները ինտերնետ-կոնֆերանս են արել, քանի որ վտանգավոր է ինքնաթիռով թռչել և հանդիպել մեկ վայրում, և որոշել են թույլ տալ թոիչքները, քանի որ այլևս վտանգ չկա...
ինչպես ասում են. no comments

1 comment:

  1. Այդ Եվրոպացիք լրիվ խելքները հետ են տվել.... մի քանի պետության տրանսպորտի նախարարներ հավաքվել են ու որոշել, որ անվտանգ է ու պետք է թռիչքները վերսկսել:Դրանից շատ չանցած... 2-րդ ժայթքումը: Ես հակված եմ մասնագետներին հավատալու, թեպետ... եթե այսպես շարունակվի, նրանց էլ կկաշառեն, որ կանխատեսումներն ի օգուտ իրենց գրպանների անեն :(((

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ