Apr 11, 2010

Որոշ մտքեր ծառատունկների վերաբերյալ:


Ապօրինի ծառահատումներին մի անգամ արդեն անդրադարձել եմ, այժմ ցանկանում եմ Ձեր դատին ներկայացնել որոշ մտքեր, որոնք վաղուց ի վեր պտտվում են գլխումս:
Գարուն եկավ ու էլի սկսվեց... ամենուրեք ծառատունկ են կազմակերպում տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպություններ, համալսարաններ, դպրոցներ և այլն:

Հարց՝

-Ծառատունկը լավ գործ է՞, բարի գործ է:
-Միանշանակ Այօ,- կասեն շատերը:


Ես էլ էի այդպես կարծում և նույնիսկ բախտ եմ ունեցել մի քանի ծառ տնկելու: Բայց շատ դեպքերում մեր բարի ու զուլալ գաղափարները չարիք են դառնում ու ծառայում անարժեհամակարգ աննասուներին:

Հարց եմ տալիս: Ի՞նչ իմաստ ունի ծառատունկ անել, օրինակ Երևանում, եթե այդ ծառերը այնտեղ կմնան այքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ «մեկը» չի պատրաստվում օբյեկտաշինություն անել մոտակայքում (Հաղթանակի այգին Ձեզ օրինակ): Առավել անհասկանալի են ծառատունկները հանրապետության հեռավոր մարզերում ու գյուղերում, որտեղ ծառահատումների վերահսկողությունը դրված է բուն ծառահատումներ իրականացնողների վրա:

Մենք ամեն գարնան 100 հատ ծառ ենք տնկում, իսկ ինչորմեկերը ամեն շաբաթ 200 հատ ծառ են մանրահատակում ու մեբելաշինում: Այսինքն մենք՝ բարի ու զուլալ մտքերով ծառատունկ անողներս, ձրի աշխատուժ ենք հանդիսանում այդ մադրկանց բիզնեսների համար:

Առաջարկում եմ իսպառ հրաժարվել ծառատունկ անելու գաղափարից, քանի դեռ ամեն մի ծառ կտրողի ձեռքը կտրող համակարգ չունենք:

Ողջ համացանցը ողողված է ապօրինի ծառահատումների վերաբերյալ հաղորդագրություններով:
Թեղուտի, Դսեղի, Վահագնի գյուղի անտառների մաման լացացրեցին աչքներիս առաջ, իսկ մենք դեռ ծառատունկ ենք անում...Օ՜ որքան առաքինի աշխատանք է դա...

3 comments:

  1. ha chisht es Edd jan, yes el em shat mtatsel ayd masin....mati patatan en dardzrel es xosqere...kktrenq, kkarucapatenq, heto koxqe kam garshokov kam aranc garshoki ktnkenq, heto el ed garshoknere kteghapoxenq ur vor uzenq...vor ira takn el porenq pxindz hanenq , sevananq...verjum kdarnanq lego erkir...metodnera petq mtatsel sevanalitchi teghapoxman hamar, garshokov antar arden en xujan ACP-na shinum karavarutyan dabron uni, mekn el togh mtatsi mer ayl bnakan resursneri masin, voronq aydqan xangarum en mer ZARGACMANE....tenc en anum eli, vor hoghere dzernerics vercnum en....isk ardyoq menq arjani enq ays hogherin? u gitenq dzevere paheloo ?

    Hishir zavaks ays amene mez arendayov e trvats...u menq partavor enq ayn pahpanel, hargel u handznel mer sharunakutyunnerin

    ReplyDelete
  2. ես ԱՍՓ-ի այդ ծրագրի մասին չեմ լսել... որտեղ կարելի է կարդալ դրա մասին

    ReplyDelete
  3. The road to hell is paved with good intentions...

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ