Apr 23, 2010

Բանակային Հիշողություններ: Մեր Կամբատ «Քյալը» մաս 1

Կամ՝ «Մեր քյալ կամբատը»... էական տարբերություն չկա:
Կամբատը գումարտակի հրամանատարի ռուսերեն հապավումն է (командир батальиона): Տվյալ պարագայում նա հանդիսանում էր, ոչ ավել ոչ պակաս, 200 հոգու հրամանատար: Ու չնայած դրան, նա նույնպես աչքի էր ընկնում կամբատներին հատուկ իր մարտնչող բթությամբ:
Հոգու պարզությունն ու մաքրությունը նույնությամբ փոխանցվել էին ուղեղին: Մաքուր դատարկություն և բացարձակ անդորր էր տիրում նրա հաստ գլխում:

Չնայած, որ այս կերպարի նկարագրությունը անվերջ ուրախություն է պատճառում, հարկ եմ համարում սահմանապակվել այսքանով և ամփոփել հոգեբանական դիմանկարը այնպես. ինչպես կաներ դա քաջարի մարտիկ Շվեյկը: Այսինքն, ի մի բերելով բոլոր զգացողությունները այս մարդու վրեաբերյալ, կբնութագրեմ նրան մեկ բառով. նա ԴԵԳԵՆԵՐԱՏ էր:
«Քյալ» մականունը նրա հետ եկել էր իր նախորդ զորամասից և մենք որևէ կերպ չընդվզեցինք այդ հակահեղափոխական մականվան դեմ՝ դրա առաջանալու իրական դրդապաճառները չիմանալու պատճառով: Սակայն շուտով ամեն ինչ իր տեղն ընկավ, և նույնիսկ այդ մականվան դեմ մարտնչող հասարակական կազմակերպուտանկությունների ադմաները համոզվեցին, որ քյալությունը բխում է ոչ միայն նրա դեմքի արտահայտությունից, այլ՝ նրա ողջ էությունից: Եվ արդեն ամենացածր զինվորական պաշտոնյաները՝ կամ այլ կերպ ասած շախի նայողները, իրենց թույլ էին տալիս մոտալուտ վտանգի ազդարարումը հայտարարել այսպես.
-Քյալը գալիս ա!!!

Ընդհանրապես ասած, Քյալը վտանգավոր մարդ չէր, պարզապես անկանխատեսելի էր:
Թերևս մի բան հստակ էր նրա գործողություններում: Ցանկացած պահի տեսնելով Մստոյին, անմիջապես հարձակվում էր նրա վրա և այտուցվածություններ առաջացնում, այդ արարքից շատ ներվայնացող, Մստոյի մարմնի տարբեր տեղամասերում: Անբացատրելի հակակրանքն այդպես էլ առեղծված մնաց, քանի որ ոչ ոք արդեն չեր հիշում, թե ի՞նչ պատճառով էր առաջին անգամ Մստոն հայտնվել նրա ծեծի գրկում: Ծեծը շատ դաժան չէր, այն նույնիսկ զվարճալի էր: Երբեմն կարելի էր լիաթոք ծիծաղել հետևելով մահճակալների վրայով ճողոպրող Մստոյին և հետապնդող Քյալի կոնդ շարժումները՝ ուղղված դեպի մոտակա տաբուրետկեն:
շարունակելի...

8 comments:

  1. Ուռաաաաաաաաաաաաաաաաաաա !!!!!!!!!!!!!!!!!! . Էդդ, վերջն էր, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ էդ ամենին ինքս եմ ականատես եղել. Շատ իրական էր, լիաթոք ծիծաղել եմ ու էլի եմ ուզում: Նենց, որ սպասում եմ շարունակությանը: Ապրես:

    ReplyDelete
  2. CVALIO IRAKANUTHYUN...........
    KAKIM DOLZHEN BIT OFFCER- ON VSEGDA DOLZHEN BIT S LEGHKA PIAN, BRIT DO SINEGO, I OTLICHNO ZNAT KANTA , GEGELA, BAKHA , FOYEBAKHA........
    KAKIM YEST - VSEGDA PIAN DO SINEGO, S LEGHKA BRIT, I NE CHE GO NE ZNAET KROME EDITI PIEKHI DA IDI TI NA.........

    ReplyDelete
  3. իմ կարծիքով, ոչ մի նոր բան չեմ գրել... բանակը միշտ էլ եղել ա ամենաաբսուրդ, զավեշտական, անհեթեթ ինստիտուտը:

    ReplyDelete
  4. իիիինչ???? զավեշտալի??? իսկ դուք հարցրել եք Մստոին,թե ինչ կարծիք ւնի ինքը բանակի մասն:)))))
    բայց գրելու համար իրոք անսպառ թեմա ես ընտրել:

    ReplyDelete
  5. Մստո՞ն, Մստոն մեր ախպերն ա:

    ReplyDelete
  6. մենակ ձեր կամբատը չի, որ քյալա, ընդհանրապես սպաների 90%-ը ՔՅԱԼ ԱՆԱՍՈՒՆԱ !!!!!!!

    ReplyDelete
  7. դե եսիմ... տոկոսով դժվար ա ասել, բայց շատ շատ են

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ