Apr 26, 2010

Եղեռն ... Թուրքիա, Մատենադարան, Լակոտություն


Ավարտվեցին այս տարվա համար նախատեսված Մեծ Եղեռնին  նվիրված միջոցառումենրը:
Որերորդ տարին է նույն տեմպով կազմակերպվում են բազում ակցիաներ, ցույցեր, հոգեհանգստի պատարագներ, բայց մի բան, իմ կարիծիքով, այդպես էլ դուրս է մնում ասելիքների ճառերից:
Արդեն քիչ թե շատ պարզ է թե ինչ ենք մենք պահանջում աշխարհից և ինչ ցավով ենք տառապում: Իսկ ի՞նչ ուղերձ ենք հղում ինքներս մեզ...
Ի՞նչ դաս ենք քաղում այդ ահավոր իրադարձությունից: Ի՞նչ հետևություններ ենք անում մենք, որ հանկարծ ապագայում նույն եղեռնապարտ կարգավիճակում չգտնվենք...

Ոչ ոք չի խոսում այս մասին, իբր թե, դա բոլորին պարզ է: Ի՞նչ կա չհասկանալու, թուրքերը ցանկանում էին հարմար (1-ին աշխարհամարտի խաոը ժամանակ) պահին առիթից օգտվեին և մեկընդմիշտ  լուծեին Հայերի հարցը ստալինյան կարգախոսով,- չկա մարդ, չկա խնդիր:

Ես ցեղասպանագետ (որքան էլ զարմանալի է, կա նման մասնագիտացում պատմաբանների շրջանակում) չեմ, բայց մի բան միանշանակ պարզ է ինձ համար: Մենք այսօր ոչընչով չենք տարբերվում այն հայերից, ովքեր ենթարկվեցին ցեղասպանության...
ԵՎ թե որն է մեր՝ որպես անհատ Հայ, անելիքը այս գործընթացում, ահդպես էլ մնում է բաց...

Արդյոք մեր անելիքը սահմանափակվում ա միայն ցիցիկ ու ցինիկ ջահերով երթերով, որի վերջում անպայման թուրքական դրոշը վառում են.... է հետո՞: Լավ տղություն ա՞ հեռվից հաչալը...

հիացեք... թուրքերն էլ մեր դրոշն են վառել....

13 comments:

  1. հետաքրքիրն այն է, որ թուրք իրավապահները ուզեցել են միջամտել, իսկ երբ այստեղ թուրքական դրոշն էին այրում մեր իրավապահները ի՞նչ էին անում: Չգիտեմ իմ կարծիքով դրոշ այրելը, նամանավանդ երբ կառավարությունդ սահմաններ է ուզում բացել էտ պետության հետ գեղեցիկ բան չէ

    ReplyDelete
  2. Էդ ջան, իմ կարծիքով անհրաժեշտ է հասնել ցեղասպանության ճանաչմանը, անպայման:
    Ու դա անհրաժեշտ է հանել նեղ ազգային շահերի ոլորտից:
    Ցեղասպանությունները ամեն անգամ աշխարհին զրկում են ևս մի ազգից ու ևս մի մշակույթից, ինչը ամբողջ աշխարի կորուստն է: Իսկ ինչ մնում է այդ դեգեներատներին, դրանց մասին իսկի խոսել էլ պետք չի, արժանիքներ չունեն «թանկարժեք» ինրերնետային տարածությունը հարամելու:
    Իսկ ինչ էս առաջարկում հետևություն անե՞լ, ոնց անենք, որ հանկարծ չհայտնվենք նույն իրավիճակու՞մ:

    ReplyDelete
  3. ես առաջարկում եմ որ բարձր ամբիոններից հաթաթա տվող մտավոռականները մի քիչ էլ մեզանից խոսան, մեր անելիքներից խոսան, զարգացման ուղղություններ առաջարկեն: Ի վերջո համակողմանի վերլություն եմ ուզում 1915 թվի հայերի պահվածքի ու վարած քաղաքականության: Հայերը ոչ մի բան չեինք անում, մեկ էլ թուրքը եկավ...
    Հայերը Ռսի ոռով(հույսով) կռիվներ ու ապստամբություններ չեին անում, Հայերը(դաշնակները) չեին հրահրում իրենց իսկ զանգվածային ջարդեր, որ ժամանակի գերտերությունները ուշադրություն դարձնեն Հայոց հարցի վրա...մի խոսքով Հայերը ոչ մի բան չեին անում(սխալ), մեկ էլ թուրքերը եկան....

    ReplyDelete
  4. Ինչ տարբերություն թե հայերը ինչ էին անում, ցեղասպանությունը ոչ մի բանով չի կարելի արդարացնել: Դե թուրքերն էլ են այդպես ասում, հայերը դեստաբիլացնում էին իրավիճակը, մենք էլ տեղահանեցինք, յանմ ի՞նչ:
    Իսկ ցեղասպանությունը 15-ից շատ առաջ էր սկսվել, երբ հայերը դեռ ոչ մեկի ոռով էլ, ոչ մի բան չէին անում:
    Եդ տրամաբանությամբ որ գնանք, մարտի 1-ի զոհերը խի խելոք նստած էին իրենց տներում, սեռժն էլ եկավ ու ...

    Մարդիկ անկախության հնարավորություն էին տեսել, հնարավոր է ,որ սխալվել էին, բայց դե ինչ արած: Ու այստեղ կապ չունի դաշնակ թե ինչ, միշտ էլ գտնվեն խանութ թալանողներ ու ապակի ջարդողներ:

    «ես առաջարկում եմ որ բարձր ամբիոններից հաթաթա տվող մտավոռականները մի քիչ էլ մեզանից խոսան, մեր անելիքներից խոսան, զարգացման ուղղություններ առաջարկեն» ստեղ ես քո հետ համաձայն եմ, ես էլ եմ ուզում:

    ReplyDelete
  5. գլխի չնգա թե խի ես ենթադրում որ մեր արարքները վերլուծելը արդարացնում ա ցեղասպանությունը !?!?!? ես տենց բան ասեցի???

    ReplyDelete
  6. ոնց որ թե ասացիր այստեղ
    «մի խոսքով Հայերը ոչ մի բան չեին անում(սխալ), մեկ էլ թուրքերը եկան....»
    Թե՞ ինձ թվաց:

    ReplyDelete
  7. ապօ ջան, թվաց:
    դա պատճառահետևանքային կապով կապված ա, բայց հո մեկը մյուսին չի արդարացնում ?!

    ReplyDelete
  8. հա, ապօ ջան, ուրեմն լավ չէիր ձևակերպել միտքդ, որ թվաց:

    ReplyDelete
  9. Shat kopit asatsvatsq ka sents depkeri hamar` qaq srti mxitaranq... knereq, bayts dranits lav nkaragrel hnaravor chi....... menq sharunakum enq aprel inqnaxabeutyan mej, mer masin mifer u araspelner horinelov u hnaravorins irakanutyunits heru paxchelov. asum en azg@ vorpes @ndhanrutyun imastun e, hamadzayn em, bayts ur en ed imastnutyan drsevorumner@??? sents enq menq esqan zhamanak goyatevel? karogha petq chi nervaynanal? karogha iroq sa chisht dzevna? myus koghmits el ardyoq menq parzapes uzum enq goyatevel vorpes azg? te menq inchvor dranits avel ban enq uzum? isk ardyoq menq vorpes azg aysor unenq mer hatkanishnern u inqnutyun@? voch te mtatsatsin, ayl irakan nerkayis vichaki gnahatman himan vra???

    Shat chuzenalov em asum, bayts menq es taratski (hastat voch yerkri...) vra aprogh inchvor mardkants xumb enq, vori yerbemni naxniner@ krel en inchvor veh arzheqner (parz chi te ed erb er...), bayts esorva vichakn arzheqayin imastov aveli shat het-babelonyan xarnashpota hishetsnum... yete taratsq chlner, yerkir @lner, apa kunenayinq gortsogh petakan institutner, karavarman hamakarger yev ayln... kunenayinq apagayi teslakan, razmavarutyun u martavarutyun, voronq irents hertin ktrohvein u kpoxantsvein aveli tsatsr sherterin` verjinneris ognelov dzevakerpel irents herankarner@, npataknern u konkret ANELIQNER@!

    bayts... xi mez incha eghel vor? karogha menq edqan tgha chenq vor menq mez kotorenq? pti toghanq turq@ kotori??? առռռռռռռռը հա! menq irar aveli shat chenq sirum qan turqer@ mez chen sirum, nrants mot menq edqan atelutyun chenq arajatsrel inchqan inqners mer mej... hnents vor voch mek togh chanhangstana, vor sents gna menq mez kveratsnenq, es taratsqn el kmna dra ghadrn aveli lav imatsoghnerin...

    ReplyDelete
  10. RESPECT HZor anonimin.
    Իսկ ինչ վերաբերվում է մեր նախնիներից տարբերվելու հարցին, կհամաձայնվեմ քեզ հետ, Էդգար ջան, որովհետև, թեև մեր նախնիները չեն ունեցել Շահան Նաթալի, բայց ամեն դեպքում, մենք, ունենալով հանդերձ, մնում ենք նույնքան խղճով ու ... չգիտեմ էդ պահը ոնց բացատրեմ... հայության 80տոկոսը նույնիսկ չգիտի, թե էդ ովա, էդ «Գրիգորի Լեպսի երգի տղեն»...մի քիչ շեղվեմ: Մի ժամանակ առաջ աշխատանքիս վայրում բախտ ունեցա լսեմ մի հայի զրույց, որը վրացուն պատմում էր մի ուրիշ հայի մասին, որը «շատ վատ տղա է»: Միշտ էլ մեր կեղտը մեր մեջից է դուրց եկել... գոնե թուրքից զզվենք, հայից ենք զզվում, գոնե մենք մերոնց պահենք, գնում ենք վրացոնց ու թուրքերին ենք պահում... ուղերձ... եսիմ, ախպեր: Եթե ամբիոնների վրա գեթ մեկը գտնվեր, որ իրա գրպանի մասին ավելի քիչ կմտածեր քան ժողովրդի, միգուցե ինքը ասեր, թե ոնց անենք, որ լավ լինի բոլորի համար, համայն հայության համար... բայց...

    ReplyDelete
  11. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  12. Տղերք ջան կներեք, որ միջամտում եմ, բայց չեք ասի? ով ա էդ զանգը կատվի վզին կախելու? ;)

    ReplyDelete
  13. Լուսինե ջան, լավ պորտներս տեղը դրիր :) լրիվ համամիտ եմ, որ ճառ ասողների տպավորություն ենք թողնում, բայց առանց գլուխ գովալու պետքա նշել, որ ամենքս մեր տեղում զանգ կախելու գործին նպաստում ենք, ու հենց էս կայքի միջոցով նման մտքերով մարդկանց "վարակելով" մեծացնում ենք արատավոր երևույթների նկատմամբ անհանդուրժողականություն դրսևորելու հավանականությունը: մի քիչ խուճուճ ու ամպագոռգոռ նախադասություն ստացվեց, բայց իրականությունն էտա... համոզված եմ, որ բոլորս էլ պատրաստ ենք զանգ կախող լինել ու հարմար պահին կախում ենք, բայց դա ոչ պարծենալու կամ գովազդելու բան չի, մանավանդ, որ ոչ բոլոր կախված զանգերի ձեննա միանգամից դուրս գալիս...

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ