Apr 29, 2010

Ի՞նչ է Google Calendar-ը:

Ինչ է Google Calendar-ը. Այն ունի հետևյալ տեսքը՝



Իսկ ինչպե՞ս հասնել այստեղ: Եվ ինչի համար է այս գործիքը սարքել համաշխարհային հսկա Google-ը կիմանաք, եթե հետևեք բլոգի նյութերին

Apr 26, 2010

Եղեռն ... Թուրքիա, Մատենադարան, Լակոտություն


Ավարտվեցին այս տարվա համար նախատեսված Մեծ Եղեռնին  նվիրված միջոցառումենրը:
Որերորդ տարին է նույն տեմպով կազմակերպվում են բազում ակցիաներ, ցույցեր, հոգեհանգստի պատարագներ, բայց մի բան, իմ կարիծիքով, այդպես էլ դուրս է մնում ասելիքների ճառերից:
Արդեն քիչ թե շատ պարզ է թե ինչ ենք մենք պահանջում աշխարհից և ինչ ցավով ենք տառապում: Իսկ ի՞նչ ուղերձ ենք հղում ինքներս մեզ...

Apr 23, 2010

Սոցիալական Գովազդ: Ծուխն

ասա քիչ ծխեք էլի....

Բանակային Հիշողություններ: Մեր Կամբատ «Քյալը» մաս 1

Կամ՝ «Մեր քյալ կամբատը»... էական տարբերություն չկա:
Կամբատը գումարտակի հրամանատարի ռուսերեն հապավումն է (командир батальиона): Տվյալ պարագայում նա հանդիսանում էր, ոչ ավել ոչ պակաս, 200 հոգու հրամանատար: Ու չնայած դրան, նա նույնպես աչքի էր ընկնում կամբատներին հատուկ իր մարտնչող բթությամբ:
Հոգու պարզությունն ու մաքրությունը նույնությամբ փոխանցվել էին ուղեղին: Մաքուր դատարկություն և բացարձակ անդորր էր տիրում նրա հաստ գլխում:

Apr 21, 2010

Հիմարությունը մեր շրջապատում: Ուժեղ զեղջեր



Ինչպես ազատվել Одноклассники-ներից

Հուսով եմ նման խնդիր շատերն ունեն «Одноклассники» կայքի հետ կապված:
Երբ ցանկանում էի ջնջել իմ անձնական account-ը կլասնիկում (պռոֆիլը, հաշիվը կամ ինչպես շատերն են ասում՝ սայտը), պարզվեց որ կլասնիկի ադմինիստրացիան էջից հանել է ջնջելու կոճակը և օգտվողներին զրկել այդ հնարավորությունից:
Կլասնիկի «настройки»-ներում անօգուտ դեգերելուց հետո, ջնջեցի բոլոր հետքերս՝ ընկերներիս, նկարներս և այլն: Այնուհետև մի քանի անշնորք նկարներ տեղադրեցի և անգլերեն լեզվով պահանջեցի որ "REMOVE ME FROM THIS F*KIN SITE" (ջնջեք ինձ այս կենակցված կայքից)՝ հույս ունենալով, որ մոդերատորները գոնե կնկատեն և կջնջեն իմ account-ը: Բայց ինչպես ասում են «նի տուտ տը բիլը», ինձ ոչ ոք չջնջեց, և փոխարենը ստացա բազում 5-եր անշնորք նկարներիս վրա...

Անցնեմ բուն թեմային:
Բերեբախտաբար Սֆաթագրքում (facebook) ինձ հուշեցին թե ինչպես կարելի է կլասնիկում անձնական հաշիվը ջնջել...

Հիմարությունը մեր շրջապատում: Ապահովագրվենք Տխմարություններից


«Չորրորդ ինքնիշխանություն». Տխմարություններից ապահովագրված չենք Երեկ Երևանի փողոցներով մի «էվակուատոր» էր պտտվում, վրան՝ ջարդուխուրդ արած մի ջիպ, իսկ բարձրախոսից ահասարսուռ մի ձայն ազդարարում էր. «այս մեքենան ապահովագրված չէր. Ապահովագրվե՛ք»։ «ՉԻ» - Սա, ինչ խոսք, բավականին տխմար գովազդային ակցիա էր։ ... Բանն այն է, որ ամենայն հավանականությամբ շատ շուտով կսկսվի նաև կյանքի ապահովագրության «գովազդային արշավը»։ Հետաքրքիր է՝ այդ ժամանակ ինչպե՞ս են վարվելու։ Երևի ինչ-որ մեկի դիակը կդնեն բեոնատարի վրա, կպտտացնեն փողոցներով ու կհայտարարեն. «այս մարդու կյանքն ապահովագրված չէր. ապահովագրվե՛ք»։ Աղբյուրը http://www.tert.am/am/news/2010/04/20/4rd/
Ցանկանում եմ մի քիչ զարգացնել «ՉԻ» թերթի տված միտքը: Կյանքի ապահովագրություն գովազդելիս մեկի փոխարեն կարելի ա 2 դիակ ցուցադրել: Մեկը կաղնու դագաղում, իսկ մյուսը պարզապես պարանով մեքենայից կապած քարշ են տալիս փողոցով և ահասարսուռ ձայնով հայտարարում են,

-այս մարդը ապահովագրված չեր (ցույց տալով քարշ եկող դիակը)

-իսկ ԱՅ՜Ս մարդը, ապահովագրված էր (ցույց տալով կաղնու դագաղում պարկացրած դիակը)

-Ապահովագրվեք!!!

 :))))))))))))))))))

Apr 19, 2010

Իսլանդիայի հրաբուխի մոխրի ամպը... կանխատեսում

Կարծես թե, կրքերը հանդարտվում են, և թռիչքները վերականգնվում են, բայց կանխատեսումը ապրիլի 19-ի դրությամբ այսպիսին է եղել:


Եվրոպական խոշոր ավիաուղիները վայնասուն են բարձրացրել ասելով, որ 60 հազար չվերթ չեղյալ են համարել և մեկ միլիարդ դոլարի վնաս են կրել: Փորձարկումներ են կատարել իբր քաղաքացիական ինքնաթրռների, և համոզվել են որ հրաբուխի ծուխն ու մոխրիրը իրանց վնաս չի: Իսկ եվրահանձնաժողովը տեղի տալով բազմամիլիարդերներին թույլատրել է չվերթները վերսկսել: Այս նորությունից անմիջապես հետո

Apr 16, 2010

Սեր

Մարդ կա այնքան է ,սիրում ամբողջ աշխարհը, որ այդպես էլ չի կարողանում սիրել որևէ մեկին ...

Apr 14, 2010

XEROX


Ընկերներիցս մեկը պատմեց մի այսպիսի հետաքրքիր պատմություն.
«Շտապ անհրաժեշտ էր մի երկու հատ А4 չափերի թուղթ, մտնում եմ առաջին պատահած ХЕРОХ-ը ,տալիս եմ 50 դրամ և ասում.
-Երկու հատ դատարկ թուղթ տվեք:
-Ապեր, մենք այստեղ թուղթ չէնք վաճարում:
-Հա ի՞նչ կլինի ,որ 2 հատ թուղթ վաճառեք:
-Չի լինի.
-Լավ երկու հատ դատարկ էջ ХЕРОХ արա, տու՛ր:
-Չգիտեմ , ոնց են անում ... »

Բա,՜ այսպես էլ է լինում ....

Apr 11, 2010

Որոշ մտքեր ծառատունկների վերաբերյալ:


Ապօրինի ծառահատումներին մի անգամ արդեն անդրադարձել եմ, այժմ ցանկանում եմ Ձեր դատին ներկայացնել որոշ մտքեր, որոնք վաղուց ի վեր պտտվում են գլխումս:
Գարուն եկավ ու էլի սկսվեց... ամենուրեք ծառատունկ են կազմակերպում տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպություններ, համալսարաններ, դպրոցներ և այլն:

Հարց՝

-Ծառատունկը լավ գործ է՞, բարի գործ է:

Apr 8, 2010

ԱՆԻՄԱՍՏ ՓԱԿԱՆ ՖԼԵՇների ՀԱՄԱՐ



Եթե մտահոգվում եք, որ ինչ-որ մեկը կարող է տեսնել ձեր` սեղանին միամտաբար մոռացած ֆլեշի պարունակությանը, ապա ձեզ առաջարկում եմ օգտվել այս ԱՆԻՄԱՍՏ սարքից: Սարքը անիմաստ է նրա համար, որ այն շատ ծանր է, քանի որ ունի մետաղական կառուցվածք, անիմաստ է նրա համար, քանի որ բոլորս վաղուց գիտենք այսպիսի փականների բացելու բոլոր տարբերակները և վերջապես անիմաստ է նրա համար, որ 4 Գբ տարողությամբ ծրագրային կրիպտոգրաֆիգագան մինչև 64 բիտ գաղտնաբառ գեներացնելու հնարավորությունով, 2 տրամաբանական մասերի բաժանվող և բութ սեկտորի հնարավորությամբ(գրազ կգամ էսքանը չհասկացաք ինչ էր :)))) ) ֆլեշը ունի նույն գինը, ինչ այս Անիմաստ սարքը: Այնպես որ գնեք այն և կփոշմանեք:

Coleman Multi-Tool Lighter



Ներկայացնում եմ բազմաֆունկցիոնալ կրակայրիչ, որը կօգնի մեր արշավորդներին իրենց ճանապարհին եկած դժվարությունները ավելի հեշտ հաղթահարել: Այն բացի կրակայրիչ լինելուց նաև իր մեջ ունի դանակ, մկրատ, սղոց, խարտոց: Ի դեպ կրակը վառվում է անգամ ուժեղ քամու դեպքում: Այս հրաշք գործիքը կշռում է 100 գ.:

Apr 6, 2010

FIDH










Այսօր մեկնարկեց Մարդու Իրավունքների Միջազգային Ֆեդերացիայի 37-րդ Կոնֆերանսը: Այն տեղի է ունենում հետևյալ հասցեով ՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, օպերայի և բալետի պետական թատրոն: Ինչպես հայտնի դարձավ թերթերից, կոնֆերանսին մասնակցում են 140 երկրներից 300 դելեգատներ: 
  Կոնֆերանսի դահլիճային իրադարձությունները կկարդաք թերթերից, կդնեմ հղումները ամենավարջում: Բայց մի երկու խոսք եմ ուզում ասել , օպերայի  և բալետի թատրոնի բակի իրադարձություններից: Այստեղ հավաքվել էին բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք բոյկոտում էին համաժողովը: Բացի 
իրավապաշտպաններից, այստեղ ներկա էին նաև ՀԱԿ-ի ներայացուցիչները: 
 Արտասահմանցի մի իրավապաշտպանի հետ զրույցի ընթացքում իմացանք, որ 
հավաքվածները նախորոք պատրաստվում էին լուռ ցույց իրականացնել, որի ընթացքում 
կցուցադրվեին պաստառներ, ինչպես նաև քաղբանտարկյալների առկայությունը 
խորհրդանշող սև-սպիտակ-գծավոր բանտարկյաների հագուստով մի խումբ երիտասարդներ պիտի նստեին գետնին: Այդ ամենը իկատար ածվեց , բայց լռությունը չէր պահպանվում, ինչ որ մի պահից սկսած սկսեցվեցին բարձրաձայն կոչերը: Կոչերի բովանդակությունը երևի բոլորին էլ պարզ է:
 Մի խոսքով ...
Պաշտոնական հայտարարությունների և կոնֆերանսի  ընթացքի մասին 
կարող եք կարդալ այստեղ:

Apr 5, 2010

Microsoft-ի ծնունդը

1975 թվականի ապրիլի 4-ին Փոլ Ալենը և Բիլլ Գեյթսը հիմնեցին այսօրվա ամենահարուստ կազմակերպություններից մեկը՝ Microsoft-ը: Գործունեության առաջին իսկ տարում կազմակերպության շահույթը կազմել է 16000 դոլլար, իսկ անձնակազմը բաղկացած է եղել 3 հոգուց:


ՍՊԱՍՈՒՄ

Լեգենդի համաձայն 1914 թվականին պատերազմ գնալուց առաջ հեծանիվի տերը այն կապել է այս ծառից:

Տենամ իմ ՊԱՊԱՆ-ա ուժեղ թե՞ քոնը :)))

Apr 4, 2010

Քրիստոս Հարյավ Ի Մեռելոց


Շնորհավորում եմ բոլոր Քրիստոնյաների Զատիկը և Հարության տոնը: 
Բոլոր մյուսների Գարնան ու Զարթոնքի տոնը: 
Իսկ բոլոր բոլորի Հավիտենականության տոնը :D, :D :D

Apr 2, 2010

Պհիր (կամ Դուչար)


Աղբյուր
 
Սպորտային նորություններ