Mar 26, 2010

Մի քիչ էլ մեծացանք ;-)

Ինչպես տեսնում էք, մեր բլոգը ձեռք է բերել նոր արտաքին տեսք: Ինչի կապակցությամբ շնորհավորում եմ մեզ, և իհարկե ձեզ :) Հուսով եմ, որ ձեզ դուր կգա:
Մենք միշտ մտածում էինք , որ պարունակությունը ավելի կարևոր է քան արտաքին ձևը, պարունակության մասին կարող էք դատել ինքներդ: Այսքան ժամանակ է մեզ հետ էք: Սակայն օրը եկավ ու բարին հետը, վերջապես ժամանակ գտանք մի փոքր զբաղվել նաև արտաքին տեսքով:
Այս կապակցությամբ ցանկություն կա նաև մի թեթևակի արդյունքների ամփոփում անել:
Սկսեմ նրանից որ, մոտ 4 ամիսների ընթացքում ինչ գոյություն ունի «Ավելի Լավ Աշխարհ»-ը այն կարդացվել է ընդհանուր առմամբ ...

5162 անգամ, 1268 ունիկալ ընթերցողների կողմից: Ճիշտն ասած լրիվ չէմ պատկերացնում սա շատ է , թէ քիչ հայկական ինտերնետի համար ...
Ստորև ներկայացնում եմ ամենաընթերցված էջերի 20 - յակը, ձեզ էլ երևի հետաքքիր կլինի:

Էմմի, Միհրան, Եվրոտեսիլ 2010
G-Point / Точка-G
Զոմբոտուփ։ Եվրոտեսիլ 2010 , Նոստալջի և այլ կենդանիներ
Հիմարությունը մեր շրջապատում: Հիմար, կեղտոտ ու առանց ժառանգության մարդիկ
Ստորագրահավաք կ/թ Մոսկվայի ամառային դահլիճի պահպանության համար
Հրաժեշտ Orange -ի ինտերնետին։
Հայկական Բանակ
Գիրք նվիրելու օր
Ասացվածք
Հիմարություններ
«ԲՐԻՏԱՆԻԱ ԿՂԶՈՒ ԱՌԱՋԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»
բարձրաձայն խոհեր. մաս 1-ին
Avatar կողմ և դեմ
Էմիր Կուստուրիցան համերգ կտա Երևանում
Cornucopia Սննդային ՏՊԻՉ !!!
Ինգա և Անուշ Արշակյաններ – Heartbeat of My Land
Աջկիսագնդային մաթեմատիկա
Երաժշտություն
ՆեոՍայաթ Նովա
Ի՞նչ է RSS–ը , ինչի՞ համար է այն, և ինչպե՞ս այն օգտագործել


Երկու կարևոր բաների վրա էմ ուզում ուղղեմ ձեր ուշադրությունը: Առաջինը դա Անվճար Գովազ խորագրի տակ հրապարակված հոդվածներն են: Մեր բլոգը կոմերցիոն բնույթ չի կրում, ինչը մեզ հնարավորություն է տալիս գրել ինչ ուզում ենք, և ինչպես ուզում ենք: Մենք փնտրում ենք մեր շրջապատում այն հետաքրքիր կոմերցիոն նախաձեռնությունները, որոնք մեզ դուր են գալիս և ընդգրկում ենք այս խորագրի տակ: Այդ նախաձեռնությունների տերերը նույնիսկ կարող են և չիմանալ սրա մասին: Ու էականը դա չէ, էականը այն է, որ լավ բաները պիտի շատ լինեն: Ուստի խնդրում ենք ուշադրություն դարձնել այս հոդվածներին: Ով դեռ ծանոթ չէ, խնդրեմ մտեք, բոլոր հոդվածները

Եվ վերջում մի հատ screenshot


Մեզ համար շատ կարևոր են ձեր արձագանքները, ուստի եթե նույնիսկ մեկնաբանություն չէք գրում, գոնե արտահայտեք ձեր զգացողությունները թեմաների վերաբերյալ: ;-)

2 comments:

  1. Շատ լավ փոքրիկ վերլուծություն էր, ապրեք!
    Ես էլ միշտ մտածել եմ այլ բլոգի "հաճախորդների" քանակի մասին և ուրախացա, որ բավականին շատ են: Շնորհավորում եմ բոլորին! Հուսով եմ միշտ հետքրքիր օգտակար հոդվածներ կունենաք ինչպես դա արել էք մինչև հիմա:
    Մի բան որ կարծում եմ կարելի է խթանել բլոգում դա քննարկում/մեկնաբանություններն են, կարծում եմ 1268 ունիկալ ընթերցողներ բան ունեն ասելու Ավելի Լավ Աշխարհ ստեղծելու մասին:

    ReplyDelete
  2. Շնորհակալություն Liana,
    Հաստատ կունենան ասելու բան, ես հենց դրա մասին էլ եմ գրել, եթե նույնիսկ գրելու բան չկա, հաստատ կա դրական կամ բացասական վերաբերմունք հոդվածների թեմաների վերաբերյալ, դրա համար ամեն մի հոդվածի տակ տեղադրված է վերաբերմունքի գնահատման համակարգ:
    «Ինչ զգացիգ» ՝ հավանեցի, տխուր էր , ....
    Գոնե այս «ծիտիկներ»-ը դնելով մենք կիմանանք վերաբերմունքը ...
    Ու մեկել մի բան, մեր «հաճախորդների» քանակը կախված է , մեզ հետ արդեն իսկ ընկերացած «հաճախորդների» ակտիվությունից: :)

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ