Mar 24, 2010

հայրեր թե՞ ստրկատերեր


Երեկ ԱՐ հեռուստաալիքով բաց քննարկում էր «Մոսկվա կինոթատորնի Ամառային դահլիճի» քանդման կապակցությամբ: Ներկա էին նաև  քահանաներ, *րբազաններ:
Հոգևորականների խոսքերից տպավորություն ստեղծվեց (ինձ մոտ համենայն դեպս ստեղծվեց), որ եթե Ասծուն հավատում ենք, ուրեմը իրանց ստրուկն ենք
...ու եթե Ասծուն հավատում ենք, ապա անվերապահորեն պետք ա ընդունենք քահանայաց դասի ներկայացուցիչների արտաբերած ցանկացած ապուշությանը, անհամատեղելի օրինակներին, տրամաբանական աբսուրդ եզրահանգումներին և այլն...

Առանց այդ էլ մի բարի համբավ չունի ներկայիս եկեղեցին ի դեմս իր սպասավորների վարքի և քաղաքական քարոզաՃառերի:

Հոգևոր կառուցամոլներ, ճիշտ ա ո՞ր Մխիթար Գոշն ասել է.
-Նզովյալ է նա, ով կիսաքանդ եկեղեցին չի վերանորոգում, ու նորն է կառուցում:

թե դե... դա... գիտեք ոնց... դե հա, բայց, ահավասիկ, միգուցե... երբևիցե, Ամեն:

4 comments:

  1. Լավա ասել Մխիթար Գոշը: Բայց թե Գոշը ուր սրանք ուր :(

    ReplyDelete
  2. դուզ ա, սրանք ոչ մի շանս չունեն Մխիթար Գոշի մոտ հայտնվելու...
    :)

    ReplyDelete
  3. Իսկ ոնց կարելիա էդ հարցն ավելի բարձր հնչեցնել? միգուցե պատասխան կա դրան ողջամիտ??? եսիմ?

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ