Mar 21, 2010

Ստորագրահավաք կ/թ Մոսկվայի ամառային դահլիճի պահպանության համար




Ով դեռ չգիտի հարցի էությունը նրանց համար copy-past եմ անում սֆաթագրքի խմբի տրված ինֆորմացիան
«ՀՀ Կառավարությունը ս.թ. փետրվարի 25-ին որով կատարվել են որոշ փոփոխուըյուններ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Այդ որոշմամբ մասնավորապես Կառավարությունն ընդունել է



«Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրենության առաջարկությունը Երեւանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։
Պողոս-Պետրոս եկեղեցին, որն գտնվել է Մոսկվա կինոթատրոնի շենքի տեղում, քանդվել է Խորհրդային առաջին տարիներին։ 1960-ական թվականներին կինոթատրոնի ետնամասում կառուցվում է կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճը (ճարտարապետներ Սպարտակ Կնտեղցյան եւ Թելման Գեւորգյան), որն համարվում է Երեւանի քաղաքի արդի ճարտարապետության լավագույն օրինակներից։ »

Իմ կողմից միայն կասեմ մի շատ տրիվիալ միտք
[սարկազմ] կոմունիստները վատ են արել որ քանդել են, բերեք մենք էլ վատ անենք, մենք էլ քանդենք [/սարկազմ]

Երեկ գնացի ստորագրահավաքին , տպավորությունը լավն էր: Մի 30 երիտասարդ հավաքում էին ստորագորություններ Թամանյանի արձանի մոտակայքում, մարդիկ հաճույքով ստորագրում էին: Դե իհարկե կային նաև ջայլամներ, որոնք ասում էին «ա՜ , ինձ ի՞նչ քանդում են թե սարքում»: Եղան մի քնաի հետաքրքիր դիսկուսիաններ:Մի կարևոր միտք էր անընդհատ հնչյում «Սա եկեղեցու դեմ չի, ու ոչ մեկի դեմ չի կազմակերպվում, սա պատմության ու մշակույթի համար է ...»:
Սրորագրահավաքը դեռ շարունակվում է, այսօր ժամը 1-ից սկսած: Իսկ մյուս օրերը ժամը 5-ից 7-ը:

No comments:

Post a Comment

 
Սպորտային նորություններ