Mar 15, 2010

Մարշուտնիզմներ


Ես միշտ աշխատանքի եմ գնում և վերադառնում աշխատանքից օգտվելով հասարական տրանսպորտի ծառայություններից: Ավելի հստակ ասած երթուղային տաքսիների ծառայություներից: Մի հետաքրքիր դիտարկում եմ արել վերջերս: Բոլորդ գիտեք, որ երթևեկության ժամանակ շատ կոնֆլիկտային և սթրեսային իրավիճակներ են պատահում: Ու վարորդները մեկը մյուսի «ծնողներին է հիշում»: Բայց դա ոչինչ, եթե չլիներ մի նոր վիրավորանք, որը հնչում է հետևյալ կերպ:
«Այ գեղցի», «կով քշողը ավտո ա քշում»,«Սրանք ավտո էն քշում, կոստյում հագնում հենցգիտեն քաղաքացի դառան»:
Դե այդ ամենը շատ հասկանալի է, աշխարհի բոլոր մայրաքաղաքաբնակները տառապում են աշխարհակենտրոնության սինդրոմով:
Մայրաքաղաքցի «մառշուտնու շոֆեռ»-ին թվում է , որ ինքը այս քաղաքում լավ ապրելու ավելի մեծ իրավունք ունի քան մի այլ քաղաքից,գյուղից եկած տնտեսագետը,ծրագրավորողը, երգիչը:

Մայրաքաղաքցի ,«մառշուտնու շոֆեռ»-ին միայն թվում է ...


PS: Դե նոռմալ մարդիկ էլ են լինում ...

1 comment:

  1. հետո էլ ասում են ատելություն հայաստանցու ու ղարաբաղցու միջև... էլ չեն ասում ատելություն մերձավորի նկատմամբ (ի հակառակ մերձավորին սիրելու մասին բազմադարյա Քրիստոնյա ազգի նույնքան քրիստոնեական ուսմունքի) անկախ վերջինիս աշխարհագրական պատկանելությունից, բարեկրթության աստիճանից ու դաստիարակությունից...

    որ հարմար առիթ լինի կարելիա հուշել, որ գոնե մեկ մեկ իրենց հարևաններին բարև տան ու ճանապարհ զիջելու մշակույթ ունենան, մնացածը քիչ քիչ կգա...

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ