Mar 29, 2010

Նովրուզ Բայրամ

Իհարկե արդեն բոլոր հնարավոր աղբյուրներից լսել էք այսքան Հայաստանում պարսիկների այսպիսի առատության պատճառների մասին: Դրա մասին գրել , են բազմաթիվ լրատվամիջոցներ, բլոգներ,  ասել են զոմբոտուփով և այլն:  Մի երկու բան էլ ուզում եմ իմ կողմից ավելացնեմ: Նովրուզ Բայրամ - ը պարսկական նոր տարին է, այն նշվում է  մարտի 22:  «Նովրուզ»  բառը  հին պարսկերենով նշանակում է «նոր օր»: «Բայրամ» նշանակում է տոն: 
 Նովուզը եղել է, զրադաշտակն տոն՝ զրադաշտական նոր տարի:  Գարնան ու զարթոնքի տոն:
Ինձ համար ամենահետաքրքրականը այն է, որ Նովրուզի տոնական սեղանը շատ նման է, հայկական Սուրբ Զատիկի սեղանին: 
Պարսիկները ինչպես և հայերը այդ օրը ներկում են ձու: Նախորոք աճեցրած գարու կամ ցորենի ծիլերը նույնպես դրվում են սեղանին  որպես զարդ:  Չիրը , չամիչը, տոնական թխվածքեղենը և այլն և այլն ...  Ասեմ ավելին, զրադաշտական պարսիկները(պարսերը) մինջև այսօր էլ Նովրուզի տոնակատարություններին խմում են գինի:
 Ինչպես բոլոր այլ երկրներում և ազգերի մոտ, նոր կրոնի գալստյան հետ հին հեթանոսական կամ էլ ոչ հեթանոսական(օրինակ Զրադաշտականությունը) կրոնների ծեսերը և ավանդույթները վերաիմաստավորվում են, դրանց տրվում է նոր խորհրդաբանական մեկնաբանություն: Մահմեդական կրոնը նույպես , վերաիմաստավորել է այս տոնը և այն փոքր ծիսկան տարբերություններով նշում են նաև մահմեդական պարսիկները:
 Ի՞սկ ինչու են բազմաթիվ պարսիկներ նախընտրում իրենց նոր տարվա տոներին գալ Հայսատան: Դրան մի քանի պատճառ կա: Առաջինը այն է, որ Հայաստանում գները Պարսկաստանի գներից շատ չէն տարբերվում: Հայստանը մոտ է գտնվում և ճանապարհային ծախսերը մինիմալ են : Իսկ ամենակարևորը դա ավելի մեծ ազատություն է, որը նրանք գտնում են Հայստանում: Օրինակ  այս տարվի հանգստացողների առաջին ալիքն ողողել էր կանացի վարսավիրանոցները : )
 Դե իհարկե մենք էլ շատ «լավ» ենք դիմավորում մեր հյուրերին: Դիմավորում ենք թալանչի տաքսիստներով և վարձվող բնակարանների գների անհասկանալի թռիչքներով: 
 Դիմավորում ենք նաև  կանանց միամսյակի զեղջերով: Ներկայացնում եմ իրականում տեղի ունեցած զրույց մի պարսիկի և մի հայուհու միջև:
- Ինչպե՞ս է ձեզ համար Հայաստանը:
-Շատ հաճելի երկիր է, արդեն քանի տարի է այստեղ ենք հանգստանում: 
-Իսկ ի՞նչն է հատկապես հաճելի:
-Ձեր հայենակիցները շատ են սիրում ու հարգում մեզ: Նույնիսկ մեր նոր տարվա կապակցությամբ բոլոր խանութներում և սրահներում զեղջեր են սկսում անել:
- Հաաաա, ոչի՞նչ, որ ձեր նոր տարվա կապակցությամբ, մեզ էլ (կանանց) հաճախակի նվերներ ու ծաղիկներ են նվիրում ...

Mar 26, 2010

Մի քիչ էլ մեծացանք ;-)

Ինչպես տեսնում էք, մեր բլոգը ձեռք է բերել նոր արտաքին տեսք: Ինչի կապակցությամբ շնորհավորում եմ մեզ, և իհարկե ձեզ :) Հուսով եմ, որ ձեզ դուր կգա:
Մենք միշտ մտածում էինք , որ պարունակությունը ավելի կարևոր է քան արտաքին ձևը, պարունակության մասին կարող էք դատել ինքներդ: Այսքան ժամանակ է մեզ հետ էք: Սակայն օրը եկավ ու բարին հետը, վերջապես ժամանակ գտանք մի փոքր զբաղվել նաև արտաքին տեսքով:
Այս կապակցությամբ ցանկություն կա նաև մի թեթևակի արդյունքների ամփոփում անել:
Սկսեմ նրանից որ, մոտ 4 ամիսների ընթացքում ինչ գոյություն ունի «Ավելի Լավ Աշխարհ»-ը այն կարդացվել է ընդհանուր առմամբ ...

Mar 25, 2010

Գարդիրոբի գրպաններից

Ի՞նչ կմտածես , որ կնիկդ ասի «հլա էտ գարդիրոբի գրպանից , մի հատ էրեխու խաղալիքը տուր»:
Ինձ բացեց առաջին անգամ, որ լսեցի: Երևակայությունս միանգամից մի «ախռաննիկ» նկարեց մեծ գրպաններով, գրպաններին էլ տարբեր իրեր, (պամպեռս-մամպեռս, խաղալիք-մաղալիք) :D

Բայց դե արի ու տես, որ գրպանավոր կահույք կա, օրինակ այս մեկը, որը ենթադրում եմ ամեն մի արշավական կցանկանա իր տանը ունենալ: Տանն էլ կհիշի, որ ինքը հավերժի ճամբորդ է :) : ու որ իր սիրտը լեռներում է :)


Eastpak և Quinze & Milan ընկերությունների համատեղ արտադրանք է: Աղբյուր

Mar 24, 2010

Բլոգոխոխմեք: Երկաթե տրամաբանություն

Այ սենց մի բան եմ կարդացել ասյտեղ
«
... ահագին հետաքրքիր մտքեր ... 


Մոլդովայում իսկապես էլ դեբիլները շատ են: Չէ, ռասիստ չեմ, ոչ էլ շատ մոլդովացիներ եմ ճանաչում: Բայց այդ պահին հիշեցի Ժոկոտին, որի հետ ծառայել եմ նույն դասակում, իսկ նա իսկապես էլ դեբիլ էր: Մի օր զարթնեմ, տեսնեմ ադյալիս վրա ջուր է կաթում: Մտածեցի` երևի առաստաղից է կաթում: Վեր կենամ, տեսնեմ ինչ` երկրորդ հարկում պառկած մոլդովացի Ժոկոտը տակն էր արել, ու այդ ջրափոսի մեջ մուշ-մուշ քնել, ու ադյալիս վրա էլ նրա չիշիկն էր կաթում ... »


Հայաստանում նույնպես շատ են դեբիլները, չէ չէ ...  իմ ազգից հիասթափված աբիժնիկ չէմ, բայց մի ապուշ հայ եմ ճանաչում բանակում բուշլատի վրա պադշիվ էր կարում [գլուխը դես ու դեն տանող , դժգոհ դեմքով սմայլիկ], 

սիլլոգիզմ
բուշլատին պադշիվ կարողը հայ է
հետևաբար 
բոլոր հայերը բուշլատին պադշիվ կարող են

Բրիտանական Կինոյի Օրեր Երևանում : Bloody Sunday



Bloody Sunday (Արյունոտ կիրակի) ֆիլմը պատմում է 1972թ-ի հունվարի 30 -ին Հյուսիսային Իռլանդիայի Դերի քաղաքում տեղի ունեցած դժբախտ դեպքերի մասին: Այդ օրը բրիտանական հատուկ նշանակության զորամիավումները առանձնակի դաժանությամբ սպանդ են կազմակերպել Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը ուղղված երթի մասնակից տեղացի բնակիչների նկատմամբ: Այդ սպանդի ընթացքում գնդակահարվել են 13 մարդ: Որոնց թվում էին 6 անչափահաս և մի հոգևորական: Սպանվածներից հինգը գնդակահարվել էին թիկունքից ... ևս 14 հոգի վրիավորվել են, դրանցից մեկը հետագայում նույնպես մահացել էր:

 Ու այսպես երկրից երկիր, տարուց տարի ...
Մարտի մեկ, Արյունոտ կիրակի 1972, Արյունոտ կիրակի 1905 (Ռուսաստանում), հիպիական հակապատերազմական (վյետնամական պատերազմի դեմ) ցույցեր, սևամորթների իրավունքների պաշտպանության ցույցեր, Մահատմա Գանդի, Մարտին Լյութեր Քինգ, Ջոն Լենոն ... ու ամեն տեղ ծեծուջարդ ու սպանությոններ:
 Ու թող ոչ մեկը ինձ չփորցի համոզել որ գազազած ամբոխի դեմը առնել չի լինի, ու զենք է պետք կիրառել: Դրա համար ստեղծվել են բազմաթիվ դեմոկրատիզտորներ ՝ ռետինե փամփուշտներ, ռետինե մահակներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, էլեկտրոշոկ ... հերիքա՞ ... շատ էլա՛


հայրեր թե՞ ստրկատերեր


Երեկ ԱՐ հեռուստաալիքով բաց քննարկում էր «Մոսկվա կինոթատորնի Ամառային դահլիճի» քանդման կապակցությամբ: Ներկա էին նաև  քահանաներ, *րբազաններ:
Հոգևորականների խոսքերից տպավորություն ստեղծվեց (ինձ մոտ համենայն դեպս ստեղծվեց), որ եթե Ասծուն հավատում ենք, ուրեմը իրանց ստրուկն ենք
...ու եթե Ասծուն հավատում ենք, ապա անվերապահորեն պետք ա ընդունենք քահանայաց դասի ներկայացուցիչների արտաբերած ցանկացած ապուշությանը, անհամատեղելի օրինակներին, տրամաբանական աբսուրդ եզրահանգումներին և այլն...

Առանց այդ էլ մի բարի համբավ չունի ներկայիս եկեղեցին ի դեմս իր սպասավորների վարքի և քաղաքական քարոզաՃառերի:

Հոգևոր կառուցամոլներ, ճիշտ ա ո՞ր Մխիթար Գոշն ասել է.
-Նզովյալ է նա, ով կիսաքանդ եկեղեցին չի վերանորոգում, ու նորն է կառուցում:

թե դե... դա... գիտեք ոնց... դե հա, բայց, ահավասիկ, միգուցե... երբևիցե, Ամեն:

Mar 23, 2010

Անվճար Գովազդ: Հոգեբանական Թրենինգներ







 ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ  ԱՐՎԵՍՏԻ   ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ  ԹՐԵՆԻՆԳ


·         Բնավորություն,  խառնվածք
·         Հաղորդակցման հիմնական խոչընդոտները,  որոնք արգելք են հանդիսանում միջանձնային հարաբերությունների ստեղծման համար: Ինչն  է  խանգարում մեզ ազատ,  կիրթ  և   ճիշտ հաղորդակցվել մարդկանց հետ
·         Խոսքի կուլտուրա .  Վերբալ  և  ոչվերբալ հաղորդակցում
·         Էմոցիոնալ ինտելեկտ.   Սեփական հույզերը ղեկավարելու հմտության ձեռքբերում.

Մասնակցելով թրեյնինգին`  Դուք ձեռք կբերեք ցանկացած խառնվածք  և  բնավորություն ունեցող մարդկանց հետ ազատ  և  ճիշտ շփվելու հմտություններ,  կտիրապետեք հաղորդակցման արվեստի հիմնական տեխնիկաներին  և  կազատվեք ոչ ցանկալի`սեփական անձի համար արգելք հանդիսացող, մինչ այժմ չգիտակցված բացասական սովորություններից,  կկարողանաք ղեկավարել սեփական հույզերը: Կտիրապետեք խոսքի,  բառերի  և  արտահայտությունների կուլտուրային:
Տիրապետելով հաղորդակցման հմտությունների հիմնական տեխնիկաներին` Դուք հաջողության կհասնեք նույնիսկ կյանքի ամենաբարդ իրավիճակներում:

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ  ԵՎ  ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ  ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ  ԹՐԵՆԻՆԳ

 ·         Ինքնագիտակցում / ինչ ենք հասկանում գիտակցվածություն ասելով/
 ·         Ես-կոնցեպցիա և  Ես-կերպարներ
 ·         Ինքնագնահատական, ինքնահարգանք, ինքնաընկալում, ինքնաբավարարվածություն
 ·         Ինքնաիրականացում

Այս թրեյնինգը Զեզ հնարավուրություն կընձեռի գիտակցելու Զեր ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական և սոցիալական վիճակները, հույզերը, ֆիզիկական կերպարը, ինքնազգացողությունը: Կարող եք ոչ միայն գիտակցել, այլ նաև կամովին ղեկավարել և վերահսկել ինքներդ Ձեզ տարբեր իրավիճակներում: Ամենակարևորը. Կբացահայտեք այն խնդիրները, որոնք խոչընդոտ են հանդիսանում Ձեր ինքնազարգացման և ինքնաիրականացման ճանապարհին:


Թրեյնինգների աշխատանքային մեթոդներն են`տեսական նյութ, քննարկումներ, ինքնավերլուծություն, տեստեր, վիզուալիզացիոն վարժություններ և կերպարների հետ աշխատանք, պրոյեկտիվ և օրագրային մեթոդներ:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել կամ գրել`
Հեռ. (091) 02-50-48 կամ (093) 02-50-48
Էլ.փոստ` armegoart@gmail.com

Mar 21, 2010

Ստորագրահավաք կ/թ Մոսկվայի ամառային դահլիճի պահպանության համար




Ով դեռ չգիտի հարցի էությունը նրանց համար copy-past եմ անում սֆաթագրքի խմբի տրված ինֆորմացիան
«ՀՀ Կառավարությունը ս.թ. փետրվարի 25-ին որով կատարվել են որոշ փոփոխուըյուններ Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Այդ որոշմամբ մասնավորապես Կառավարությունն ընդունել է

Mar 20, 2010

Բրիտանական Կինոյի Օրեր Երևանում


Մարտի 22-ից  կ/թ Մոսկվայում մեկնարկում են անգլիական կինոյի ցուցադրություններ: Ցուցադրությունները կտևեն մինջև մարտի 26-ը: Տոմսերի արժեքը կազմում է 300 դրամ:
Ցուցադրությունների գրաֆիկը հետևյալն է: 

Մենք մեր բակը չենք կարողանում կանաչով պատենք, իսկ մարդիկ իրենց ԳԵՏն են կանաչապատում (9 նկար)

Ամեն տարի սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ Չիկագո գետի ջրերը ներկվում են իրական իռլանդական գույնով՝ կանաչով:

Իրականում 1962 թվականից սկսած ամեն տարի գարնանը այս գետի ջրերը ներկել են կանաչ գույնով միայն նրա համար որպեսզի համոզվեն ջրհեռացման համակարգի աշխատունակության մեջ: Հետագայում այս միջոցառումը ձևափոխվել է տոնական միջոցառման:


Էէէխխխխխ photoshop, photoshop ~

Mar 19, 2010

Հարկման օբյեկտ



Մեր  հարկային տեսչության բարձրագույն ատյանների որոշ աշխատակիցներ չգիտեն ինչ է նշանակում «հարկման օբյեկտ»  հասկացողությունը: Նրանք մտածում են , որ հարկման օբյեկտը դա կազմակերպությունն է , որը հարկ է վճարում, այնինչ հարկման օբյեկտը դա այդ նույն կազմակերպության ստացված եկամուտն է:

[մառազմ] Հարկաման օբյեկտը քյաբաբնոցն է, իսկ հարկման սուբյեկտը քյաբաբ ուտողը, հարկման օբյեկտի սուբստանցիան քյաբաբան է, եկզիստենցիան աղացած-խորոված միսը, հարկման օբյեկտի ատրիբուտներն են՝ արաղը, քյաբաբի հոտը, սոխը, ռաբիզը, հաստ փորը , կախված բողազը ու գրպանի  սմարթֆոնը, որը բացի հեռախոսի ֆունկցիայից ոչ մի ուրիշ բան չի անում[/մառազմ]

Պատա Spam

Mar 15, 2010

Վիվա ՍՈՒՏ

Շարունակելով ինտերնետի արագության չարչրկված թեման...
հիմա էլ Վիվա Սելլ-ն ա ստում...


...ցերեկային 128 կբ/վ-ն  գիշերը կդառնա 512...

դե հիմա ինձ համոզեք, որ ես քոռ եմ... ու այս գեղեցիկ գրաֆիկը ընդամենը պատահականություն է... չարաբաստիկ համընկնում, և ոչ թե ԼԿՏԻ սուտ !!!!

հերիք ա բոլ ա էլի....... ՀԵՐԻՔ! ԲԱՎԱԿԱՆ! ԲՈԼ!

Մարշուտնիզմներ


Ես միշտ աշխատանքի եմ գնում և վերադառնում աշխատանքից օգտվելով հասարական տրանսպորտի ծառայություններից: Ավելի հստակ ասած երթուղային տաքսիների ծառայություներից: Մի հետաքրքիր դիտարկում եմ արել վերջերս: Բոլորդ գիտեք, որ երթևեկության ժամանակ շատ կոնֆլիկտային և սթրեսային իրավիճակներ են պատահում: Ու վարորդները մեկը մյուսի «ծնողներին է հիշում»: Բայց դա ոչինչ, եթե չլիներ մի նոր վիրավորանք, որը հնչում է հետևյալ կերպ:
«Այ գեղցի», «կով քշողը ավտո ա քշում»,«Սրանք ավտո էն քշում, կոստյում հագնում հենցգիտեն քաղաքացի դառան»:
Դե այդ ամենը շատ հասկանալի է, աշխարհի բոլոր մայրաքաղաքաբնակները տառապում են աշխարհակենտրոնության սինդրոմով:
Մայրաքաղաքցի «մառշուտնու շոֆեռ»-ին թվում է , որ ինքը այս քաղաքում լավ ապրելու ավելի մեծ իրավունք ունի քան մի այլ քաղաքից,գյուղից եկած տնտեսագետը,ծրագրավորողը, երգիչը:

Մայրաքաղաքցի ,«մառշուտնու շոֆեռ»-ին միայն թվում է ...


PS: Դե նոռմալ մարդիկ էլ են լինում ...

Mar 13, 2010

Հիմարությունը մեր շրջապատում:Շինաքանդներ

Սա Աբովյան փողոցի վրա էմ տեսել: Մարդիկ սայլակավոր հաշմանդամների համար հարմարություն են ստեղծել, իսկ մյուս «մարդիկ» քանդել են, դրա հենց դիմացի «բորդյուռները»:

քաշի քաշենք


Օհօօ.... նման բան տեսել էիք?

Ես առհասարակ շատ ներբեռնելու գործ չեմ ունենում. բայց պարզվում է, որ իմ նմանները քիչ են Հայ իրականության մեջ...  
մեր ազգաբնակչությունը էն ինտենսիվությամբ ա քաշում ինտերներնետից որ նույնսիկ DepositFiles-ի մեր պետության համար նախատեսված բոլոր սլոտները (սերվերները, պոռտերը, կանալները...) զբաաղված են...

էդ ինչ էք քաշում էդքան այ ժողովուրդ? մի քիչ տեղ տվեք մենք էլ քաշենք էլի :))))))) 

Mar 12, 2010

Ինտերնետ գրաքննության դեմ պայքարի միջազգային օր


Այսօր ինտերնետ գրաքննության դեմ պայքարի միջազգային օրն է, շնորհավորում եմ բոլորիս, մաղթում որ միշտ բան ունենանք ասելու ու չվախենանք ասելուց: Իսկ եթե հանկարծ վախենանք էլ, ապա միևնույնն է ասենք :

Mar 10, 2010

Russia 88

Russia 88, Ռուսաստան 88, Россия 88

«Ռուսաստան 88»-ը գեղարվեստական ֆիլմ է, նկարահանված Art-Hous -ի լավագույն ավանդույթներով: Ֆիլմը պատմում է Ռուսաստանում գործող նացիոնալ-սոցիալիստական(նացիստական) սքինհեդների մի խմբի մասին: Ցուցադրված է նրանց ամենօրյա կյանքը: Ֆիլմը նկարահանված է դոկումենտալիստական, ոճով: Խմբի անդամներից մեկը խմբի կյանքը և բոլոր իրադարձությունները նկարահանում է ձեռքի տեսախցիկով:
Տեսագրման նպատակը՝ տեսանյութերը որպես քարոզչական նյութ օգտագործելն է: Հենց այդ տեսախցիկի օբյեկտիվի միջոցով մենք դիտում էնք նրանց կյանքը: Շատ լավ փոխանցված է սիրողական նկարահանման տպավորությունը:
Եթե համեմատեմ օրինակ «American History X» - հետ, ապա ըստ ինձ «Ռուսաստան 88-ը» հաղթում է, իր ռեալիստականությամբ:

Ստեղծողներ: Գիյա Լորդկիպանիդզե,Աննա Միխալկովա,Ալեքսանդր Ռոդյանսկի,Ալեքսանդր Շտեյն
Սցենարի հեղինակ և ռեժիսյոր: Պավել Բառդին
Օպերատոր: Սերգեյ Դանդուրյան
2009 թ.

Խիզախ կին

Մարիամ Սուխուդյան

Ազատություն ռադիոկայան
«Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը մարտի 10-ին «Խիզախ կին» մրցանակը հանձնեց քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին:»

Սրտանց շնորհավորում ենք Մարիամին: Ինքը իրոք արժանի է:

Մանրամասներ

Mar 9, 2010

Օսկար 2010

Օսկար

Ինչպես իմացաք «Ավարատը» չկրեց գլխավոր Օսկարը, ճիշտնա ասած ոչ մի զգացմունքներ ու մտքեր չունեմ այդ կապակցությամբ, «Ավատարը» դեռ չէմ տեսել :D
Բայց ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնեմ օսկարին զուգահեռ ընթացող, ու կարծես թե դրա հետ ոչ մի կապ չունեցող մի երևույթի վրա: Ով ուշադիր է դիտել մրցանակաբաշխությունը, նկատած կլինի, որ բոլոր սևամորթ կինոգործիչների հաղթանակների ժամանակ անպայման ցույց էին տրվում դահլիճում գտնվող մյուս սևամորթները: Կարծես թե սևամորթները մի առանձին կաստա են ու օսկարը նկարահանող օպերատորները նրանց առանձնացնում էին դահլիճում նստած ընդհանուր աստղային մասսայից: Իհարկե շատ հաճելի էր տեսնել թե ինչպես են դահլիճում նստածները անկեղծ ուրախանում իրենց ռասայակիցների հաջողություններով: Բայց ինչու՞ էր դա այդքան շեշտվում: Իմ կարծիքով սա ռասսայական դիսկրիմինացիայի տիպիկ օրինակ է, սևամորթներին կարծես թե ասում են «տեսեք ինչքան ենք ուշադիր ձեր նկատմամբ»: Եթե նրանք լինեին ամերիկյան հասարակության լիիրավ անդամներ , կարիք չէր լինի այդպիսի շեշտադրության: Ու սևամորթ նախագահն էլ ոչ մի կապ չունի այստեղ:

Հաղթողների մասին կարելի է կարդալ ներքևում



















Լավագույն ֆիլմ“Հողմերի տիրակալ”
Լավագույն ռեժիսոր Քետրին Բիգելոու (“Հողմերի տիրակալ”)
Կնոջ լավագույն դերակատարուհիՍանդրա Բալլոք (“Անտեսանելի կողմ”)
Տղամարդու լավագույն դերակատարՋեֆ Բրիջես(“Խելագար սիրտ”)
Լավագույն օտարալեզու ֆիլմ“Գաղտնիքը նրա աչքերում է”
Լավագույն մոնտաժ“Հողմերի տիրակալ”
Լավագույն հատուկ էֆեկտներ “Ավատար”
Ֆիլմի լավագույն երաժշտություն “Վերև”
Լավագույն օպերատորական աշխատանք“Ավատար”
Ձայնային ռեժիսորի լավագույն աշխատանք“Հողմերի տիրակալ”
Լավագույն հնչողություն“Հողմերի տիրակալ”
Հագուստների լավագույն ձևավորում “Երիտասարդ Վիկտորյան”
Երկրորդ պլանի կանացի լավագույն դերՄոնիկ(“Համբերություն”)
Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերՔրիստոֆ Վալց(“Անփառունակ սրիկաները”)
Լավագույն հարմարեցված սցենարՋեֆրի Ֆլետչեր(“Համբերություն”)
Լավագույն գրիմ “Աստղային ճանապարհ”
Լավագույն օրիգինալ սցենարՄարկ Բոալ(“ Հողմերի տիրակալ”)
Լավագույն անիմացիոն ֆիլմ”Վերև”

Mar 8, 2010

Serj Tankian: Elect the Death Symphony



Սերժ Թանկյանի «Elect the Death» ձայնասկավառակի վերամեկնաբանություն, որը թողարկվել է կրկնակի CD/DVD սկավառակի տեսքով: Համերգային մեկնաբանություն է, կենդանի կատարմամբ, Օուկլենդի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցույամբ, ավելի ճիշտ ասեմ նվագակցությամբ: «Elect the Death»-ի բոլոր երգերը նվագված են սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: Ճիշտն ասած ոչ մի յուրահատուկ բան չկա այս ձայնագրության մեջ: Իմ համեստ կարծիքով, եթե այդ երգերը լսված չլինենին իրենց սկզբնական տարբերակով, այս տարբերակով չէին լսվի: Մի քանի գործ ինձ դուր եկան նոր տարբերակով, տակը կդնեմ անունները և կտամ բեռնելու հղում: Մի կարևոր դիտարկումով էլ կուզեմ կիսվել, վերջապես Սերժ Թանկյանը սովորեց կենդանի երգել, շնորհավորում եմ: (Ով համերգների տեսագրություններ շատ է տեսել կհասկանա ինչի մասին է խոսքը:) )

Lie Lie Lie 5.47 Մբ 192կբ/վ
Money 4.8 Մբ 192կբ/վ
Baby 5.1 Մբ 192կբ/վ

Սա էլ գնաց :)

«Թու՛, թքեմ ձեր նամուսին» ասեց կատուն և գնաց Հայաստանից:

Mar 5, 2010

Նոր անվանում 27 զրո ունեցող թվի համար

Գիտնականները առաջադրում են նոր նախդիր 27 զրո ունեցող թվերի համար:
Այսինքն 1,000,000,000,000,000,000,000,000,000 կամ 1027 թվի համար:
Այս նախդիրը կկոչվի Գելլա
Նախկին նախդիրների ցուցակը «նավսյակի» դնում եմ ներքևում, կարողա մեկին պետք լինի :)

101 դեկա
102 հեկտո
103 կիլո
106 մեգա
109 գիգա
1012 տեռռա
1015 պետա
1018 էկսա
1021 զետա
1024 յոտտա

Գելլան անհրաժոշտ է այնպիսի մեծությունների նկարագրման համար ինչպիսիք են ՝ Արևի հզորությունը, գալակտիկաների միջև հեռավորությունները և այլն ...

Mar 3, 2010

Անվճար Գովազդ : ArmComedy

Հայկական հումաորային շուկան այսօր մեզ առաջարկում է բազմաթիվ հումորային հաղորդումներ: Տարբեր մակառդակների ու տարբեր մակարդակների: Հեռուստատեսությամբ կարելի է գրեթե ցանկացած ժամի ալիքներից գոնե մեկով նայել ինչ որ հումորային հաղորդում: Հայկական հումորը շատ տարբեր է, կա տափակ հումոր, կա գռեհիկ հումոր, կա իրոք ծիծաղելի հումոր, կա հումոր որի ազդեցությունը պայմանավորված է միայն ու միայն դահլիճում նստածների ծիծաղով , կա հումոր որը պայմանավորված է ամերիկյան ոճով ստեղծված ձայնային ուղեկցությամբ(ինչ որ 20 կոպեկանոց ծիծաղողների ծիծաղներուվ),կա հումոր որի ամբողջ իմաստը վարչախմբի սպասարկումն է, և կա հումոր որի իմաստը ընդդիմության սպասարկումն է, կա մթամ հումոր և այլն և այլն...
Բայց ՇԱՏ ՔԻՉ Է ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ հումորը: Այն հումորը որը , բացի բարձր տրամադրություն մատակարարելուց նաև ունի որոշակի հաղորդագրություն ուղղված հասարակությանը: Այսպիսի հումորի ներկայացուցիչներից են ArmComedy դուետը:



Որպիսի ուղղակի դատարկ խոսակցություն չլինի առաջարկում եմ նայել այս տեսահոլովակը:






Դուետը ունի խումբ facebook-ում, ալիք՝ youtube -ում, ունի բլոգ , նաև հանդես է գալիս STOP ակումբում կենդանի կատարումներով:

Մի քանի խոսք էլ ուզում եմ ասեմ «Վարդագույն քաղաքի գույնը» գրքի մասին, որի հեղինակը Սերգեյ Սարգսյանն է : ArmComedy-ի դուետի անդամներից մեկը:



Այս գիրքը գրված է մեր լեզվով, մեր մասին ու մեր համար: Լրիվ տպում է իրականությունը միայն այն տարբերությամբ որ իրականությունը այդքան ծիծաղաշարժ չէ:

Mar 2, 2010

Հարկեր կատուների և շների համար


Շների և կատուների հարկումից քաղաքապետարանը կստանա լրացուցիչ 1 մլն դրամ: "Երևանի ավագանին պարզապես կիրառել է դեռևս 1997թ. ԱԺ ընդունած «Տեղական տուրքերի ու պարտադիր վճարների մասին» օրենքը:"

Աղբյուր


Ո՞վ ունի ընտանի կենդանիներ:
Իսկ կոկորդիլոսների ու օձերի տերերը չէն հարկվելու՞ :
Իսկ առյուծների ու վագռերի՞ :
Հա կարելի է տառականների ու կռիսների տերերին էլ հարկել, ահագին տներում բանկվում են այդ արարածները, այդ ժամանակ 1մլն չէ 100 մլն էլ կստացվի:
Այդ գումարներով կստեղծվե՞ն կենդանիներին բնական կարիքներով դուրս տանելու վայրեր:
Լրիվ իրենց դրել են եվրոպայի տեղը !!!
Արա մտածել է՞ք թոշակառու կատվատեր տատիկը որտեղից է վճարելու այդ հարկը, հը՞

Մարտի մեկ

Մարտի մեկ

Երեկվա հանրահավաքից մի նոր , հետաքրքիր ու արժեքավոր բան: Արամ Մանուկյանի ելույթի մեջ ներառված էր ՀԱԿ-ի անելիքներն գազի գների թանկացման կապակցությամբ: Մանուկյանը նշել է, որ ՀԱԿ-ը դիմելու է դատարան գազի թանկացման որոշումը վիճարկելու նպատակով: Ելույթի մեջ նաև նշվել է ,որ գազի գնի բարձրացումը պայմանավաորված չէր գազի գնի իրական բարձրացմամբ, այսինքն «Հայռուսգազարտը» չի նոր գնի սահմանողը այլ պետությունը:


PS: Մարտի մեկը ՝
1. Գարնան առաջին օրն է
2. Իշխանությունների կազմակերպած սպանդի օրն է
3. Կատուների միջազգային օրն է
4. Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է
5. Վլադիսլավ Լիստյեվի հիշատակի օրն է
6. Բազմաթիվ մարդկանց ծննդյան օրն է
.... .... ....

Mar 1, 2010

 
Սպորտային նորություններ