Feb 2, 2010

բարձրաձայն խոհեր. մաս 1-ին

0. էլ ուժ չունեմ Հայրենասեր մնալու.... ուժ ունեմ, բայց հայրենիքս եմ կորցրել, ուրա իմ հայրենիքը? Հայաստանում չի հաստատ: Ես կրակն եմ ընգե՞լ, որ ծնվել եմ Հայա-Սըտանում: Այո, անշուշտ: Ես մեղավոր եմ, որ ինձ փոքրուց փքել են տանը, դպրոցում ու փողոցում, թե հպարտ եղիր, որ հայ ես: Չե մի չե, մի հատ էլ շնորհակալ եղիր, որ հայ ես.... հայ` բառիս 2005-2010 թվականի իմաստով:

1. Վերջին մի քանի տարվա ընթացքում հարյուրավոր սրբավայրեր, հնավայրեր ու բնական հրաշքներ եմ այցելել ՀՀ տարածքում: Ամենուրեք դարավոր սրբություններին զուգահեռ վեր էին խոյանում նորօրյա կեղտն ու աղբը, սրբապղծությունն` իր բոլոր դրսևորումներով: Այո, ես ինձ ժառանգորդ եմ համարում հազարամյա մշակույթի ու վեհագույն արժեքների, այո` ես ինձ վեր եմ դասում համընդհանուր տխմարությունից ու այլասերվածությունից և ցավով փաստում եմ, որ հայրենիքս գրավված է այստեղ իսկ ծնված, այս հողով սնված թաթար-մոնղոլական մուտացված արժեհամակարգով ապրող նորօրյա երիտհայերի կողմից:

2. Սկզբում իմ մոտ տպավորություն էր, թե խորհրդային տարիներին երիտասարդության ամբոջղ ուժն ու եռանդը ուղղված է եղել ներկերը ձեռներին Հայոց եկեղեցինորով ու վանքերով շրջելուն ու իրենց ողորմելի գոյության փաստի վերաբերյալ արձանագրություններ թողնելով: Բայց պարզվեց, որ անարժեհամակարգ խորհրդային երիտասարդները մեծ եռանդով փոխանցել են իրենց չարաբաստիկ սովորությունները գալիք սերնդին: Եկեղեցու պատերը ներկելը փոխարինվել է, լափած ու լակած դռլիքի պոլիէթիլային մնացորդները աջ ու ձախ շպրտելով, բութ հետաքրքրությամբ ցանկացած եկեղեցու խորան գնդվելուն, բնական կարիքները հնդկական տարբերակով (երբ որտեղ պատահի) հոգալուն, սրբավայրերում ամենաբազմազան ճոռթված դիրքերում նկարվելուն...
 
...շարունակելի

3 comments:

  1. Ծանր թեմա ես բացել խոսակցության Էդգար ջան... հիմնականում համամիտ եմ ասածներիդ հետ, բայց էդքան միանշանակ չէի արտահայտվի խորհրդային երիտասարդության մասին, քանի որ գեղ չկա որ շուն չլի... ու հաստատ հիմա ավելի շատ շուն կա քան էն ժամանակ: Էն ժամանակ մեր ժառանգությունն արգելված պտուղ էր, հետևաբար համով էր, իսկ հիմա քիչա արգելված ու համով չի, հլա մի բան էլ բրախածա բառիս ամենալայն իմաստով...

    ու քանի որ բացեցիր էս թեման ու գործածեցիր "Հայա-ՍԸՏԱՆԻ" բառը, ապա ասեմ, որ լեզվամտածողությունն ահռելի մեծ դեր ունի մեր կյանքում ու մեր աշխարհահայցքի ձևավորման մեջ: Երբ որ եվրոպացիք ու ամերիկացիք հարցնում են դուք (երկրի իմաստով) արևելք եք, թե արևմուտք? անկախ պատասխանների տարբերակներից ու մեր առաջին հայացքից խորիմաստ թվացող մեկնաբանություններից, մենք նախ պետք է որոշենք թե ինչու ու ում շնորհիվ ենք կոչվում ՀայաՍՏԱՆ և արդյոք դա ճիշտ անվանում է մեզ` մեր ժառանգության կրողը համարելու լույսի ներքո? Ավելին, պետք է հասկանալ, թե մեր անվանմանը -ստան ածանց ավելացնելով, որտեղ ենք դասում ինքներս մեզ և ինչ message ենք հրապարակում ներսում և արտաքին աշխարհին:

    Իհարկե, եթե գալուստսահակյանական պրիզմայով նայենք, ապա ստան-ը հենց այն նախապայմանն ու պլատֆորմն է, որը մեզ թույլ կտա միախառնվել արևելքին ու մուսուլմանական աշխարհին, վերջ տալ բոլոր չլուծված հարցերին, ընդունել բազմակնություն ու ապրել ցոփ ու շվայտ կյանքով... ԲԱՅՑ... կողքից հուշում են, որ վերջին տարիներին մերոնք կպած նժդեհականություն են խաղում ու քարոզում և հիմա կտրուկ շրջադարձը կարող է գլխապտույտ առաջացնել, մի քիչ մոդան հնանա հետո կմտածեն........

    շարունակելի...

    ReplyDelete
  2. Էդգար ջան, քեզ շատ լավ եմ հասկանում....
    Կարդա Սոմերսեթ Մոեմ "Լուսին և վեց պենսանոց" գիրքը, բոլոր գրադարաններում կա,
    հիմա չեմ հիշում ով է թարգմանիչը, բայց արտակարգ թարգմանված է, այնտեղ կգտնես հարցերիդ որոշ պատասխանները

    ReplyDelete
  3. ԿաԲա ջան, շատ շնորհակալ եմ խորհուրդի համար,
    անպայման կկարդամ:

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ