Feb 22, 2010

Սերժ Տանկյանը Սատարում է Թեղուտի Շարժմանը

Սերժ Տանկյան

Պատասխան նամակ

Բարև,
Վերջերս դուք կապվել էիք Սերժի հետ, որպեսզի նա ծանոթանա Թեղուտի անտառի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դիրքորոշում հայտնի: Նա այդպես էլ արել է, և կարող եք գտնել նրա դիրքորոշումը ստորև: Ես կտեսնեմ, թե արդյոք ունենք այնպիսի մի երգ, որը կարող ենք թույլ տալ, որ ձեր շարժումն օգտագործի ոչ առևտրային նպատակներով: Այս առումով ավելի ուշ կկապվեմ ձեզ հետ, իսկ ահա և Սերժի դիրքորոշումը ստորև:

«Վայրի բնության և շրջակա միջավայրի ավերումն այլևս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով` սեփական գոյատևման և ամեն ինչի ավերման միջև: Հիմնվելով մեր պատմական անցյալի և ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա` սննդի, ջրի և էներգետայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարևոր են: Վայրի բնության ավերումը և դրա արդյունքում ավելացող կարբոնային արտանետումները դեպի մթնոլորտ պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ սահմանափակում է մեր ինքնավստահությունը: Հանքարդյունաբերությունը դեմ է մեր համատեղ շահերին` որպես ժողովուրդ և պետություն»:

Լավագույն մաղթանքներով
Ջորջ Թոնիկյան


Աղբյուր ՝ http://bnamard.blogspot.com/

No comments:

Post a Comment

 
Սպորտային նորություններ