Feb 6, 2010

Paper to Toilet Paper Converter

Paper to Toilet Paper Converter


Օֆիսային թուղթ to Զուգարանի թուղթ CONVERTERԵրբ ես ու Edd-ը ծառայում էինք Հայկական Բանակում (երկուսս էլ Կօմպյուտերշիկ էինք), չէինք ուզում, որ մեր օրը զուր անցնի: Մի քանի միտք կար, որոնք պետք է իրականացվեր. դրանցից մեկը ANSI to Unicode կամ Unicode to ANSI converter գրելն էր: Գրվեց և ինչքանով, որ ես եմ տեղյակ շատ հաջող է ստացվել կարող եք բեռնել ձեր համակարգչի մեջ և համոզվել ինքներդ: Բայց բանը նրանումն է, որ մենք այդ ժամանակ չեինք ել կասկածում, որ այդ ընթացքում Oriental ֆիրման նախագծել էր մեկ այլ Converter, բայց ոչ թե ծրագրային, այլ ֆիզիկապես: Սարքի նպատակը` որը կոչվում է «Oriental White Goat», օֆիսներում օգտագործված, անպետք թղթերից առաջացող աղբակույտերի վերացումն ու միևնույն ժամանակ ծառհատումների կրճատումն է: Այս կոմպակտ սարքը, չնայած իր փոքր չափերի, անցկացնում է թղթային հումքը բոլոր անհրաժեշտ մշակման փուլերով` արդյունքում ստացվում է շատ փափուկ «Զուգարանի թուղթ»:



Սարքին կերակրում եք 40 օֆիսային թղթերով և արդյունքում 30 րոպե անց ստանում մեկ փաթույթ զուգարանի թուղթ: Oriental White Goat-ի կողմից սարքած մեկ զուգարանի փաթույթի արժեքը կազմում է մոտավորապես 200 դրամ: Սարքի արժեքն է 100 000 ԱՄՆ դոլլար:

5 comments:

  1. շատ լավ բան ա, բայց որ ֆիրման 100 հատ հազարանոց դոլլար կտա, որ զուգարանի թուղթ generator առնի?

    կարծում եմ սենց բան պետք ա դնել միայն պետական հիմնարկներում, էդ դեպքում գոնե կիմանանք որ բյուջեից մի ահռելի գումար ծախսվել ա սենց սարքերի վրա, բայց դրա փոխարեն մենք գոնե զուգարանի թուղթ ենք ստացել` պետական մակարդակով :))))

    ReplyDelete
  2. Հա, իրոք շատ թանգա, չնայած են shreder–ա ինչա, էն վոր թուղտա ծամում, աղում, էտ էլ կարծես էժան չի։
    30 ր . էլ աշխատելով ինչքա՜ն հոսանք կծախսի ։ Չէ միանշանակ լավ են մտածել, բայց տեխնիկապես հեչ լավ չի իրականացված։

    ReplyDelete
  3. Լավ ա մտածած, բայց գինը սաղ համը հանում ա: Ըտենց մեքենաներից երևի մենակ խոշոր, էն էլ շրջակա միջավայրի հարցերով մտահոգված կազմակերպությունները կարողանան օգտվել: Բայց դե ինչքա՞ն ա դրա հավանականությունը:

    ReplyDelete
  4. Ինձ թվում է, որ այս սարքը Հայաստան չի էլ հասնելու, կամ էլ հասնելու է այն ժամանակ, որ հանրապետության տարածքում միակ ծառը լինելու է հրապարակի մեջտեղում տեղադրած "բրոնզե արձանիկը", որի վրա դաջած է լինելու "ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ԾԱՌԸ":

    ReplyDelete
  5. Զուգարանի թղթի հումք արտադրելու լինյան օրական 2-2.5 տոն թուղթ արտադրողականությամբ արժի 84հզ դոլար, միաշերտ թուղթ փաթաթող ավտոմատացված լինյան էլ 30հզ դոլար, երկշերտն էլ քարը տրաքի 35 հզ. Իսկ էս էծը ընդամենը օրական 48 հատ ասել Արտակը փաթույթ ա արտադրում, հետևաբար ոչ կոմմերցիալ նպատակներով օգտագործելու հարմարանք ա, կարելի ա առնել տանը դնել: Բայց թե տանն էլ դնելու իմաստ չկա, սաղ կյանքում 100հզ դոլարի հաստատ չես քաքի...

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ