Feb 1, 2010

Էմիր Կուստուրիցան համերգ կտա Երևանում

Էմիր Կուստուրիցա

Ինչպես տեղեկացնում է Թերթ.ամ - ը մարտի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Էմիր Կուստուրիցայի և The No Smoking Orchestra-ի համերգը: Կուստուրիցայի մասին պատմելն ավելորդ է, իսկ The No Smoking Orchestra-ի մասին Կուստուրիցան նույնիսկ նկարահանել է վավերագրական ֆիլմ «Super 8 stories» անունով: Խմբի կազմն է

«Դոկտոր Նելլե» Կարայլիչ - Վոկալ
Դեյան Սպարավալո- ջութակ
Էմիր Կուստուրիցա - սոլո գիթառ
Գլավա Մարկովսկի - բաս գիթառ
Իվիցա Մակսիմովիչ- գիթառ
Ստրիբոր Կուստուրիցա (Էմիր Կուստուրիցա-ի որդին) - հարվածայիններ
Դռաժեն Ըանկովիչ - ստեղնաշարային
Նեշո Պետրովիչ - սակսոֆոն
Գոռան Պոպովիչ - շոփոր
Չէդա Մարյանովիչ - պերկուսիա
Զոկի Միլոշեվիչ - ակկորդեոն

Պետք է նշել նաև որ Նելլե Կարայլիչ-ը,Գոռան Բռեգովիչի պես, գրել է երաժշտություն Կուստուրիցայի ֆիլմերի համար: The No Smoking Orchestra-ն 1984-ից մինջև 2007 թողարկել է 11 ալբոմ:
The No Smoking Orchestra-ի երաժշտությունը օգտգործված է «Սև կատու, սպիտակ կատու» և «Կյանքը որպես հրաշք» կինոֆիլմերում:

Միայն թէ համերգի ժամանակ զգույշ կլինեք, որ հանկարծ երաժշտության քանակից «պերեդոզ», չլինեք: Բոլոր տեսակի ռաբիզ ու ռոք քյառթուներին խորհուրդ չէմ տալիս մասնակցել, ճաշակին շատ վնասա, դե ինչպես հայտնի է,մահացած ճաշակի բջիջներն էլ այլևս չէն վերականգնվում :D

Էս հոլովակն էլ նայեք, որպիսի մոտավորապես պատկերացնեք թե ինչ է կատարվելու :


Դե իհարկե կարող էք ավելի շատ հոլովակներ նայել չասեմ թե որտեղ

2 comments:

  1. Բա հիմա որտեղից ենք տոմս առնելու?

    ReplyDelete
  2. Կարծես թե , օպեռայի տոմսարկղից, նորություններ իմանամ անպայման կգրեմ։

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ