Feb 27, 2010

Ապագա էվոլյուցիայի տարբերակներ

Էվոլյուցիան կարող է այսպես ընթանալ



Կարող է և այսպես



Կարևորը այսպես չընթանա

Respect to CBS



Ինչպես հայտնում է Թերթ.ամ

Ամերիկյան հայտնի CBS հեռուստաալիքը փետրվարի 28-ին կհեռարձակի Հայոց ցեղասպանության մասին պատմող հեռուստահաղորդում:

CBS հեռուստաալիքի 60 Minutes հաղորդաշարի «Ճակատամարտ պատմության շուրջ» (Battle over History) խորագրով հաղորդման ընթացքում հնչում են հետևյալ նախադասությունները. «Հայ ժողովուրդը թուրքերի կողմից 1 միլիոն հայերի բռագաղթն ու սպանդը որակում է որպես իր ազգի Հոլոքոստ: Սակայն թուրքերը և մեր իշխանությունները մերժում են այդ իրադարձություններն անվանել Ցեղասպանություն»:

Feb 26, 2010

Արժանի պատասխան

Վերջապես սկսել եմ նկատել ադերբեջանական քարոզչամեքենային ժամանակակից միջոցներով դիմադրության փորձեր: Ինչը իհարկե շատ ուրախացնում է:

Առաջինը դա «Խոջալուի ցեղասպանության» բավականին լավ հիմնավորված և փաստարկված հերքումն է, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքում http://xocali.net/

Հաջորդը Սումգայիթի ջարդերի հետ կապակցված քրեական գործերին վերաբերվող նյութերի թվայնացված տարբերակներն են գլխավոր դատախազության կայքէջում:

Բոլոր այս նյութերը հասանելի են մի քանի լեզուներով:

Feb 25, 2010

Ընթերցավերմակ

Հարգարժան ընթերցասեր տիկնայք և պարոնայք, ձեզ եմ ներկայացնում անկողնում ընթերցողների համար նախատեսված թևավոր և մատավոր :) վերմակ:

թևավոր վերմակ

թևավոր վերմակ

Երկու հոգու համար

թևավոր վերմակ

Հավատում էք այսպիսի բաների՞ :)

Feb 22, 2010

Գիրք նվիրելու օր 3

Բաաա..., բումեռանգի օրենքի նամաձայն ես էլ ստացա գիրք նվերներ

Պարզվեց Մանեն բանաստեղծուհի է և գրողների միության անդամ !!! Նա ինձ նվիրեց իր ստեղծագործությունների հավաքածուն՝ «Սխալված աղավնիներ»։ Նաև «Խոսք և Խոստում» երիտասարդ բանաստեղծուհիների ստեղծագործությունների ժողովածուն։


























Սյուզին էլ անմասն չմնաց , նա էլ ինձ հարցրեց «Հրեաների դեմ բան ունե՞ս»։ Ասացի որ ոչ մի բան էլ չունեմ , ոչ ոքի դեմ։ Պարզվեց նա էլ նախատեսել էր ինձ նվիրել Կարեն Գրիգորյանի «Մարկ Շագալ» –ը, ինչը և հաջողությամբ իրականացրեց։



Շնորհակալություն եմ հայտնում աղջիկներին։

Սկիզբը այստեղ և այստեղ

Կազմակերպությունների զվարճալի անվանումներ

Ստորև բերում եմ իրավաբանական անձերի ԶՎԱՐՃԱԼԻ անվանումներ:
Կարող է մտածեք որ սրանք հորինված են: Ոչ, սրանք իական են, հալալ զուլալ գրանցված պետ. ռեգիստրում :)

Հասարակական կազմակերպություններ ՝
1.Ապագան քոնն է բարեգործական, սոցիալական հասարակական կազմակերպություն
2.Լինենք Տեր Պետությանը երիտասարդական ուսանողական հասարակական կազմ.
3.ՎԱՐՈՐԴ,ՈՍՏԻԿԱՆ,ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ռեպլիկ ՝ Լավ ա չէն դրել անունը «եկեք գնանք մաքրենք Երևանի և Մարզերի փողոցներից ամբողջ աղբը հասարական էկոլոգիական կազմակերպություն»

4.Տրանս վարորդ, ոստիկան համագործակցություն ՍՊԸ
Ռեպլիկ ՝ Հաաա, վարորդն ու ոստիկանը պիտի համագործակցեն ... Ու այդ հարաբերությունները կարգավորելու համար ՍՊԸ - է պետք: Տեսնես ՍՊԸ-ն միջնորդավճարը վարորդի՞ց, թե՞ ոստիկանից է ուզելու:

5.ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՍՊԸ
6.Հայաստանի Սպառողական Ընկերությունների Միության «Սեր և Միություն» ՍՊԸ
7.ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ՑԱՆՑԵՐ ՍՊԸ
8.Հավերժություն ՍՊԸ
Ռեպլիկ ՝ չափազանց իմաստայնորեն ծանրաբեռնված անուններ են:

9. Սերոժիկ-95 ՍՊԸ
10.Գրիշիկ ՍՊԸ
Ռեպլիկ ՝ Սրանք հաստատ մնացել են 90-ական թվականներից:

Ստորև բերվածներն էլ առանց մեկնաբանության:

Անհատ Վարորդ ՍՊԸ
Ահեղ Գոռ ՍՊԸ
Հագենաս ՍՊԸ
Մուրճ ՓԲԸ
Մոդադոն ՍՊԸ
Յաղշ ՍՊԸ
Աշնան ՍՊԸ
Շվառցռոբ-Լիզա ՍՊԸ
Քոթոթ Յոթ ՍՊԸ
Երկու անմար մոմ ՍՊԸ
Վ.Ի.Վ. ԱՅՍՕՐ և ՎԱՂԸ ՍՊԸ
Ուղևոր տար ՍՊԸ
Հակահամաճարակային արշավախումբ ՍՊԸ
ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ ԲԲԸ
Չուգուն Աշոտ ՍՊԸ
Գիտաարտադրական Տնաշեն ՍՊԸ
«Հավերժ հիշատակ՚ ՓԲԸ

Գիրք նվիրելու օր 2

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ հայտարարված նվերներից «Սևակը» դեռ ոչ ոքի չի պատկանում։

Շտապե՛ք։

Սերժ Տանկյանը Սատարում է Թեղուտի Շարժմանը

Սերժ Տանկյան

Պատասխան նամակ

Բարև,
Վերջերս դուք կապվել էիք Սերժի հետ, որպեսզի նա ծանոթանա Թեղուտի անտառի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դիրքորոշում հայտնի: Նա այդպես էլ արել է, և կարող եք գտնել նրա դիրքորոշումը ստորև: Ես կտեսնեմ, թե արդյոք ունենք այնպիսի մի երգ, որը կարող ենք թույլ տալ, որ ձեր շարժումն օգտագործի ոչ առևտրային նպատակներով: Այս առումով ավելի ուշ կկապվեմ ձեզ հետ, իսկ ահա և Սերժի դիրքորոշումը ստորև:

«Վայրի բնության և շրջակա միջավայրի ավերումն այլևս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով` սեփական գոյատևման և ամեն ինչի ավերման միջև: Հիմնվելով մեր պատմական անցյալի և ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա` սննդի, ջրի և էներգետայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարևոր են: Վայրի բնության ավերումը և դրա արդյունքում ավելացող կարբոնային արտանետումները դեպի մթնոլորտ պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ սահմանափակում է մեր ինքնավստահությունը: Հանքարդյունաբերությունը դեմ է մեր համատեղ շահերին` որպես ժողովուրդ և պետություն»:

Լավագույն մաղթանքներով
Ջորջ Թոնիկյան


Աղբյուր ՝ http://bnamard.blogspot.com/

Feb 20, 2010

Հիմարությունը մեր շրջապատում: Ազգային արժեք



Եվս մի անհասկանալի ձևով պատրաստված հայտարարություն: Ինչու՞ է «ազգային արժեք» Արմավիայի պաստառի վրա գլխավոր ու ամենամեծ գրառումը կատարված ռուսերեն լեզվով: Դրա պատրաստողը ում համար է այն պատրաստել, ռուսների՞ : Որ նրանք գան ու օդանավակայանից Երևան տանող ճանապարհին ավտոմեքենայի պատուհանից տեսնեն ,թե որքան է Արմավիան «ազգային արժեք»: Իսկ անգլերեն և հայերեն տեքստերը ընդանհրապես իրար հետ չէն բռնում: Պարզապես տարբեր բաներ է գրված: Նման երևույթի մասին այստեղ էլ եմ գրել:Երևի սեփական լեզվով խոսացող բոլոր մարդիկ երկրորդ տեսակի մարդկանց թվին են պատկանում այսպիսի հայտարարություններ գրողների համար:
Ես կարծես թե հասկանում եմ, ազգային -ը հայկական-ի հետ ոչ մի կապ չունի: Ազգային արժեք է, բայց որ ազգի՞ ...

Feb 19, 2010

2 տարի

Արդեն երկու տարի անցավ այն օրվանից երբ մի հեռավոր գյուղում աննասունները իրենց հիվանդներին հաշմանդամ և զառամյալ ծերունիներին զոռով բերում էին ընտրության: Այդ բոլոր մարդիկ իսկի զուգարան չէին կարող ինքնուրույն գնալ, չէին կարող սեղանից ջուր վերցնել սեփական ձեռքով... Ու էտ մարդիկ մեկ առ մեկ եկան ու ընտրեցին «ում» որ պետք է:
Էն ժամանակ մտածում էի, ինչու են նրանց բերում այդ գյուղի «լավ»-երը, փողի համար , թե ստորաքարշ վախից: Հիմա գիտեմ որ երկուսն էլ միանգամից էր եղել: Վախն ու կարճամիտ շահը միասին շատ լավ աշխատող միջոց են ստրուկների մի ամբողջ բանակ պահելու համար:
Եվս մի քանի օր, և եկավ Մարտի մեկը.

Գիրք նվիրելու օր



Փետրվարի 19-ը արդեն երկու տարի է ինչ նշվում է, որպես «Գիրք նվիրելու օր»: Այս նախաձեռնությունը պատկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին : Շավ նախաձեռնություն է ինքը իրենով, և կրկնակի լավն է հաշվի առնելով որ փետրվարի 19-ը նաև Հ. Թումանյանի ծննդյան օրն է: Այսօր տարբեր մակարդակների վրա կատարվել են բազմաթիվ միջոցառումներ, նվիրաբերվել են գրքեր գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին ... կարող էք նայել այստեղ, այստեղ և այլն...
Դե այդ ամենը շատ լավ է, սակայն ես շատ կցանկանայի այս տոնը տեսնել շարունակական և ամենակարևրը մասսայական: Ավելի ճիշտ ոչ պաշտոնական: Այս ուղղությամբ առաջարկում եմ, բոլորին այսօր գրքեր նվիրել իրենց մտերիմներին: Ոչինչ այսօրը գրեթե սպառել է իրեն, վաղն էլ ոչ մի վնաս չի լինի, վաղն էլ կարող էք նվիրել, մյուս օրն էլ :)

«Ավելի լավ աշխարհի» անունից շնորհավորում եմ բոլորիս գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ու նվիրում եմ հետևյալ գրքերը:

Карлос Кастанеда «Особая Реальность»

Карлос Кастанеда

Рудольф Штайнер «ТЕОСОФИЯ: введение в сверхчувственное познание мира и назначение человека»
Рудольф Штайнер

«Մարգարիտներ Պարույր Սևակի Մտքի Գանձարանից»
Մարգարիտներ Պարույր Սևակի Մտքի Գանձարանից

Ափսոս ամեն մեկից մի մի օրինակ է, բայց դե...
Ով կուզի՞, գրեք comment - ների մեջ, խնդրում եմ միայն իմ ընկերներից ոչ ոք չգրի , ձեզ չէմ տա :D
Իսկ մյուս ցանկացողներից առաջին երեքին մարդա մի մի հատ ...

Գաղափար տալու համար շնորհակալություն եմ հայտնում Կարենին

Ասացվածք։ Անձրև և կենսաոճ ։)

Անձրևը կենսաոճ (lifestayle) չի ճանաչում, քյառթու լինես, թե ջակի միևնույնն է կթրջվես ։

Feb 17, 2010

Spintria

Սպինտրիա(լատ. spintria), անթիկ Հռոմի հասարակաց տներում օգտագործվող հատուկ մետաղադրամներ կամ ժետոններ։ Որոնք ենթադրաբար օգտագործվում էին պոռնիկներին իրենց ծառայությունների համար վճարելու նպատակով։ Մետաղադրամի ավերսի վրա հիմնականում նկարաված են եղել սեռական գործողության պատկերներ, կամ թևավոր առնանդամ, կամ էլ կենդանիների կցման նկարներ։
Մի խոսքով եթե կուզեք խորանաք ահա այստեղ, և ահա այստեղ։



Նախորդ հոդվածներից մեկում գրել էի Հնդկաստանի իրավապաշտպանների կաշառակերության դեմ պայքարի մի միջոցի մասին: Առաջարկում եմ մենք էլ սպինտրիատիպ մետաղադրամներ կամ էլ թղթադրամներ թողարկենք բոլոր տեսակի կաշառակերներին վճարելու նպատակով։ Կենտրոնական բանկին ստիպենք սահմանի փոխարժեք դրամի և կաշառա–սպինտրիա ների առք ու վաճառքի համար։ ։)

Էմմի, Միհրան, Եվրոտեսիլ 2010


Ինչպես հայտնում է Մաքսլիբերթին

«Երկօրյա լռությունից հետո Էմմին եւ Միհրանը բացառիկ հարցազրույց են տվել «Մաքսլիբերթի»-ին` սկանդալային բացահայտումներ անելով «Եվրատեսիլ 2010» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի առնչությամբ:
«Հանրային հեռուստաընկերությունն ինձ խոստացել էր, որ նախընտրական մրցույթ չի լինելու, որ ես ու Միհրանն ենք ներկայացնելու Հայաստանը Օսլոյում: Մրցույթով ընտրվելու էր միայն երգը: Վերջին 1-2 ամսվա ընթացքում պարզվում է, որ մասնակցության մրցույթ է լինելու»,- պատմեց Էմմին:
«Նախընտրական փուլի մասին խոսք անգամ չէր կարող լինել»,- վստահեցրեց Միհրանը եւ պատմեց, որ երբ իմացել է, թե մրցույթ է անցկացվելու, Հայաստան գալուց առաջ Հանրային հեռուստաընկերության հետ նախապես ճշտել է` արդյոք պայմանավորվածությունը ուժի մեջ է, որ իրենք են մեկնելու Օսլո: - «Ասացին 99 տոկոսով դուք եք, ուղղակի պետք է գաք` մասնակցեք: Ինձ խաբեցին»:«Մաքսլիբերթի»-ի այն հարցին, թե արդյո՞ք իրեն խաբված զգում է, Էմմին պատասխանեց. - «Առաջին անգամը չէ, որ ես նման վերաբերմունք եմ տեսնում Հանրային հեռուստաընկերության կողմից: Իմ մեջ արդեն իմունիտետ է առաջացել կապված այդ հեռուստաընկերության հետ»: Երգչուհին ասում է, որ այսուհետեւ երբեք չի մասնակցելու «Հ1»-ի կազմակերպած որեւէ մրցույթի կամ նախագծի:
«Հանրային հեռուստաընկերություն» ասելով Էմմին եւ Միհրանը չցանկացան կոնկրետ անուններ մատնանշել. «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները, ով վերջնական «այո»-ն է ասում», - ասաց Միհրանը:
Այն, թե Էմմին եւ Միհրանը ի՞նչ են մտածում քվեարկության արդյունքների մասին, հավանու՞մ են արդյոք Եվա Ռիվասի երգը, ինչո՞վ են զբաղվելու հետագայում, Անդրեի հետ հարաբերությունները փչացրե՞լ են, թե՞ ոչ եւ այլ հարցերի պատասխանները լսեք «Մաքսլիբերթի»-ի բացառիկ հարցազրույցում` փետրվարի 17-ին»

Հաստ(Bold) տառատեսակով ընդգծումները իմն են։ Դրանց կապակցութամբ մի հարց եմ ուզում տալ ։
Ձեր ականջը չի ծակում արդե՞ն այդպիսի հայտարարություններից։ Ինչպես կարելի է ասել մամուլում , որ իրեն են խոստացել, ասել են ձևական ընտրություն կլինի և այլն... Անկախ նրանից այդ պատմությունը ճիշտ է թե ոչ։
Չէմ հասկանում ....

Եվրոտեսիլի մասին իմ կարծիքը կարող էք կարդալ այսեղ

Feb 16, 2010

Զոմբոտուփ։ Եվրոտեսիլ 2010 , Նոստալջի և այլ կենդանիներ

Եվրոտեսիլ 2010

Կցկտուր, չտեքստավորված մտքեր և տպավորություններ

Եվրոտեսիլ 2010


Եվա Ռիվասի Եվրատեսիլ գնալը կանխորոշված էր։
Ոչ մի ընտրություն չի եղել։
Եվա Ռիվասի երգը տափակ ու անիմաստ երգ է։

Էմմին ու իրա հետի պարորդը թող իզուր չճղատվեն, այդտեղ երգ չկա, դատարան–մատարան են տալիս, եթե երգ լիներ արժեր, իսկ այսպես լրիվ անիմաստա։

Անի Արզումանյանը հրաշալի էր, բայց հեչ Եվրոտեսիլի բան չի։ Անի ջան քեզ պետքա՞ էդ դեգեներատնոցը։

Էլ ուրիշ ոչ մի տպավորություն չունեմ Եվրոտեսիլից։

Նոստալջի


Էս նոստալջին էլ ռաստ եկավ, նայեցի, մյուս օրն էլ նայեցի։
Առաջին օրը Մհեր-Մեռկուրին էր երգում, որը երգում էր Queen-ի երգերը։
Երկրորդ օրն էլ Շուշան-Վոնդերը,որը երգում էր Ստիվ Վոնդեռ–ի երգերը։

Մենակ մի հատ հարց առաջացավ ինձ մոտ ։ Հա ի՞նչ։
Բա՞ն չկա ցույց տալու Զոմբոտուփով։ Հենց այդ մարդկանց համերգները, կլիպները ցույց տվեք։ Կամ մի ժամանակակից հետաքրքիր կատարողների ցույց տվեք, թե սպասում եք որ դրանք մեռնեն ու հետո նոր մեծարանքի երեկոներ կազմակերպեք ու cover–երգեր երգեք։
Թե՞ անգրագետ ժողովրդին էք կրթում այդ եղանակով։
Ձևական , տուվթա, կեղծ .....

Հա հասկացա , ուզում եք ասել որ դուք էլ կապ ունեք Ֆռեդի Մերքուրիի ու Ստիվ Վոնդեռի հետ։ Հա երեևի հենց այդ էլ ուզում եք ասել։ Ի՞նչ կապ ...

Feb 14, 2010

G-Point / Точка-G

Даааааааааа չէի մտածի, որ ինչ-որ մեկը կարող է այսպիսի բան նախագծել: Ինչքան էլ որ գռեհիկ է, բայց միևնույն ժամանակ շաաաաատ էրոտիկ: Ամեն դեպքում խոստովանում եմ ես գռգռվեցի: Ես կուզեի ունենալ այսպիսի մկնիկ:




Feb 13, 2010

Երկարացման լար և վարդակ

Այ այսպիսի մի հարմարանք, վարդակ և երկարացման լար միաժամանակ:

վարդակ և երկարացման լար

Աղբյուրը

Feb 11, 2010

Zero Դրամանոց Թղթադրամ



Հնդկաստանում ինչպես հայտնի է կաշառակերությունը ահավոր մաշտաբներ ունի: Պետական պաշտոնյաների հետ կապված ցանկացած գործառույթ անպայման ուղեկցվում է կաշառքակերության փաստով: Ինչ ծանոթ է, չէ՞ :
Կաշառակերության դեմ պայքարի մի քաղաքացիական հետաքրքիր ձև են առաջարկել 5th Pillar կազմակերպության ներկայացուցիչները: Նրանք դեռևս 2007 թվականին թողարկել են 50 ռուփի արժողությամբ թղթադրամի ճիշտ կրկնօրինկները միայն այն տարբերությամբ, որ այդ կրկնօրինկների վրա 50 ռուփիի փոխարեն գրված է «0 ռուփփի»: Ուզում եմ նշել ,որ այդ թղթադրամների վրա պատկերված է Մահատմա Գանդին, հնդկաստաանի ժողովրդի կողմից ամենապաշտելի քաղաքական(եթե կարելի է այդպես ասել) առաջնորդը:
Ինչպես պատմել է 5th Pillar-ի նախագահ Վիդժեյ Անանդը , այս ակցիայի նպատակն է, օգնել մարդկանց ասել «ոչ» կաշառակերությանը առանց իշխանության ներկայացուցիչների հետ բացահայտ կոնֆլիկտ ստեղծելու:
Ինչևէ հետաքրքիր մոտեցում է, եթե հաշվենք , որ մեր տեղական ՀԿ-ների մեծ մասը միայն ոչ ոքին չհետաքրքրող բուկլետներ է տպում: Չգիտեմ, որքանով է օգնել է այս մոտեցումը հնդիկներին, բայց 5th Pillar-ը այս ակցիան դարձրել է շարունակական և ընդլայնել է նաև աշխարհագրությունը: Նա պատրաստում է նաև այլ երկրների համար 0-ական արժեքով թղթադրամներ:
Օրինակները կարող էք տեսնել այստեղ

P.S. Չգիտեմ ճիշտը «ռուպի» է , թե «ռուփի», թե «ռուփփի» ...
P.S. Մեկել ով կարա՞ շնորքով ասենք մի 100000 դրամանոցի նկարը, ձևափոխի սարքի 0-անոց, շատ շնորհակալ կլինեմ, էս վերևի 10-անոցը հանենք:

Feb 10, 2010

Նոր բլոգ



Ներկայացնում եմ մեր ընկերոջ նոր բլոգը ` bassknot

http://bassknot.blogspot.com

Խնդրեմ համեցեք ճաշակեցեք ։)

Աջկիսագնդային մաթեմատիկա

Ինձ թվում է, ոչ մի մեկնաբանություն չի պահանջվում ։)









UPD ։ Մոռացա ասեմ, որ սրանք արևմուտքից են եկել, քննությունների պատասխաններ են ։)

Feb 8, 2010

Առաջին նկարը ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ

Ձեզ եմ ներկայացնում ինտերնետում տեղադրված առաջին նկարը: 1992 թվականին ինտերնետի ստեղծող Թիմ Բերներս-Լին խնդրում է ընկերոջը տալ իրեն CERN-ում(Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կենտրոն) վերջերս տեղի ունեցած ցուցահանդեսի մասնակից աղջիկների նկարը, որպեսզի տեղադրի FTP-ում` իր ստեղծած ինֆորմացիոն համակարգում (World Wide Web-ում) հրատարակելու համար: Եվ այսպես առաջին նկարը ընկավ ինտերնետ:

Feb 6, 2010

Paper to Toilet Paper Converter

Paper to Toilet Paper Converter


Օֆիսային թուղթ to Զուգարանի թուղթ CONVERTERԵրբ ես ու Edd-ը ծառայում էինք Հայկական Բանակում (երկուսս էլ Կօմպյուտերշիկ էինք), չէինք ուզում, որ մեր օրը զուր անցնի: Մի քանի միտք կար, որոնք պետք է իրականացվեր. դրանցից մեկը ANSI to Unicode կամ Unicode to ANSI converter գրելն էր: Գրվեց և ինչքանով, որ ես եմ տեղյակ շատ հաջող է ստացվել կարող եք բեռնել ձեր համակարգչի մեջ և համոզվել ինքներդ: Բայց բանը նրանումն է, որ մենք այդ ժամանակ չեինք ել կասկածում, որ այդ ընթացքում Oriental ֆիրման նախագծել էր մեկ այլ Converter, բայց ոչ թե ծրագրային, այլ ֆիզիկապես: Սարքի նպատակը` որը կոչվում է «Oriental White Goat», օֆիսներում օգտագործված, անպետք թղթերից առաջացող աղբակույտերի վերացումն ու միևնույն ժամանակ ծառհատումների կրճատումն է: Այս կոմպակտ սարքը, չնայած իր փոքր չափերի, անցկացնում է թղթային հումքը բոլոր անհրաժեշտ մշակման փուլերով` արդյունքում ստացվում է շատ փափուկ «Զուգարանի թուղթ»:



Սարքին կերակրում եք 40 օֆիսային թղթերով և արդյունքում 30 րոպե անց ստանում մեկ փաթույթ զուգարանի թուղթ: Oriental White Goat-ի կողմից սարքած մեկ զուգարանի փաթույթի արժեքը կազմում է մոտավորապես 200 դրամ: Սարքի արժեքն է 100 000 ԱՄՆ դոլլար:

Feb 5, 2010

Տպավորություններ ծննդատնից

մայր և մանուկ

Սկզբնախոսք


Վերջերս մի առիթ եղավ հաճախակի այցելելու ծննդատուն: Մի շատ մոտիկ մարդ ծնվեց: Խոսքը գնում է «Մարգարյանի անվան մոր և մանկան գիտահետազոտական կենտրոն»-ի մասին: Մեծ ցանկություն
ունեմ կիսվել տպավորություններով: Այս ցանկության իրականացումն էլ հենց այս հոդվածն է:

Մի երկու շատ լավ բան


Սկասեմ նրանից որ, որ ծննդատունը և նրան կից պոլիկլինիկան տրաքում էին այցելուների քնակից:
Ծննդատան միշտ լեփ-լեցուն լինելու պատճառը ակնհայտ է, ծննդաբերության ժամանակ ծննդկանին
«բալետ անելու» են գալիս ամբողջ ընտանիքներով: Իսկ պոլիկլինիկայյի լեփ-լեցուն լինելը ես
կարողացա բացատրել միայն ծնելիության քանակի բարձրացմամբ: 5 հարկանի պոլիկլինիկայի բոլոր
միջանցք-սպասասրահները լիքն էին իմ գնացած բոլոր օրերին: Այստեղ ապագա մայրերը գալիս են կամ
միայնակ, կամ էլ մաքսիմում մեկ հոգու հետ: Ուզում եմ ասել , որ պոլիկլինիկայում հիմնակնանում
ապագա մայրեր էին , ինչպես նաև փոքր երեխա ունեցող մայրեր: Թվում է թե Հայ ազգը սկսել է ավելի
մեծ արագությամբ բազմանալ: Այս փաստը հիմնավորվեց նաև ստատիստիկ տվյալներով, ինչը շատ ուրախալի է: Մտածում եմ, որ այս պրոցեսը մի քանի իրարից անկախ պատճառներ ունի: Առաջին պատճառը այն է որ 90-ական թթ. հետ համեմատած կյանքը շատ չնչին թեթևացել է: Հանկարծ չփորցեք այս պատճառը կապել հաջորդի հետ սրանք, ոչ մի կապ չունեն իրաի հետ: Երկրորդը դա Սերժ Սարգսյանի(լեզուս չի էլ պտտվում ասեմ նախագահ) աշխատակազմի սկսած ռեֆորմներն են, կապված ծննդաբերության հետ: Այդ ռեֆորմներից առաջինը անվճար ծննդօգնությունն է, երկրորդը ծննդաբերության հետ կապված սոցիալական վճարումենրն են, որոնք այս տարի ավելի աճել են(առաջին երեխայի դեպքում 100000 դ.),և երրորդը դա կաշառակերության վերահսկողությունն է : Տարբեր մարդկանց հետ տեղի ունեցած մի քանի անձնական զրույցների ժամանակ իմացա, որ վերահսկողությունը իրականացնում է ԱԱԾ, ճիշտն ասած ոչ մի կերպ չէմ հասկանում դա նրանց ինչ գործն է, բայց դե ինչևիցէ : Սարգսյանին կարելի է շնորհավորել մինջև այժմ ազգի համար իր միակ օգտակար գործի կապակցությամբ:
Կաշառակերությունը չի վերացել, ու չի էլ վերանալու ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայի և
Ամերիակյի զարգացած երկրներում: Սակայն գոնե մեկ բնագավառում դրա անհամեմատ քչացումը
ուրախացնում է: Այս օրերի ընթացքում նկատել եմ, որ ոչ մի բժիշկ, կաշառք-մաղարիչ չի վերցնում:
Օգնական անձնակազմը, իհարկե շատ վախենալով կորցնել իր աշխատատեղը, սակայն չի հրաժարվի
եթե տվող լինի և հարմար պայմաններ լինեն: Ինչ որ իմաստով դա հասկանալի է, հաշվի առնելով
նրանց ցածր աշխատավարձը: Առաջարկում եմ բարձրացնել նրանց աշխատավարձերը և միաժամանակ
խստացնել վերհսկողությունը (գիտեմ, գիտեմ, որ ոչ ոք չի լսելու, բայց թե ... դե առաջարկում եմ էլի...) :

Ծիծաղալիքներ


Հայ ազգը շատ հանճարեղ է, փող աշխատելու հարցում, դրա վառ օրինակները նկատեցի ծննդատանը
փակցված գովազդային պաստառների վրա:
1. «Իմ առաջին կինոն» - մի ֆիրմա առաջարկում էր երեխային նկարահանել(տեսագրել) գրեթե առաջին ճիչից սկսած ... :)
2.«Ձեր երեխայի համար» - մի ուրիշ ֆիրմա առաջարկում էր, ավտոմեքենաներ, ենթադրում եմ
ծննդատնից երեխային տուն տանելու համար: Ավտոմեքենա՜, քեզ ավտոմեքենա, լիմուզիններ, ջիպեր,
մերսեդեսներ ու էլ չգիտեմ թե էլ ինչ: Նորածնին դա երևի շատ է հուզում թէ ինչ մեքենայով նա կգնա
տուն: Լիմուզինով չլինի չի գնա, յա՜, էտ էր պակաս .... :)
Ափսոս որ այս հայտարարությունների նկարները չէմ կարող դնեմ , մի պարզ պատճառով, հեռախոսով
եմ նկարել ու ոչինչ չի երևում:
3. Վճարովի հեռուստացույցներ(զոմբոտուփ) պալատներում:

վճարովի հեռուստացույց(զոմբոտուփ)վճարովի հեռուստացույց(զոմբոտուփ)
























Գցում էս մետաղադրամը հատուկ ընդունիչի մեջ , 10-ր 100 դր., երևի սերիալ նայելու համար
ծննդկանները ընդհանուր հավաքում են փողերը և նայում :) :D
Իրականում նոր մայրացած աղջիները ոչ մի րոպե չունեն հեռուստացույց (զոմբոտուփ)
նայելու:Հետևաբար վճարովի հեռուստացույցի գաղափարը անշահութաբեր է:





Բարկանալիքներ


1. Անընդհատ շեշտվում է «հիվանդանոց» բառը: Սենց բան կասեմ բոլորին «ԴԱ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՉԷ ԴԱ ԾՆՆԴԱՏՈՒՆ Է»
2. Քույրերը դուրս են գալի սենյակից ու գոռում ասենք սենց մի բան
«Ով է՞, Լուիզայի տերը», կամ «Անետայի տերը մոտենա այսինչ կամ այնինչ տեղը...», ֆեոդալիզմ ..
3. Ծննդատունը հիանալի ջերմացվում է, բայց ընդանհրապես չի օդափոխվում:

Խորհուրդներ այցելուներին


1. Ձեր մտերիմի ծննդաբերությունից առաջ նախորոք նախապատրաստեք նրա և երեխայի համար
նախատեսված իրերը, որպիսի հանկարծ վերջին օրով խուճապահարության չմատնվեք:
2. Ամեն դեպքում մոր և երեխայի իրերը տեղադրեք առանձին պարկերի մեջ, որովհետև եթե հանկարծ
ծննդաբերությունը դժվար է ընթացել, կամ կատարվել է կեսարյան հատումով մորը մի օրվա չափով
պառկեցնում էն «բոքս»,իսկ երեխային առնաձին սենյակում: Այդ պատճառով իրերը ընդունում են
առանձին առանձին:
3. Ծննդաբերությունից հետո առաջին օրը ծննդկանին կարելի է միայն մասուրի հյութ և բանան, մնացած
բոլոր ձեր նախապատրաստությունները ոչ թե լավություն են, այլ վնասակար են:
4. Մի տարեք տեսակցությունների ժամանակ ցիտրուսային մրգեր, դրանք կարող են ալերգիա
առաջացնել (սա ասում եմ, որովհետև հայերս սիրում ենք ցիտրոս- միտրուս տանենք զինվորներին,
բանտ,հիվանդներին ...., բայց սա, ոչ այն է և ոչ էլ մյուսը):
5. Մի՛ օգտվեք անմիջապես ծննդատան դիմաց կայանած տաքսիների ծառայություններից, դրանք
անիմաստ թանկ են, զանգեք պատվիրեք, կամ էլ գնացեք սեփական մեքենաներով:
6. Դուք ոչ ոքից լավը չէք, մի՛ հանեք շնչառական դիմակները պալատներում, մի վտանգեք երեխաների և մայրերի առողջությունը:
7. Մի՛ համարեք ձեզ պարտական կաշառք-մաղարիչ տալու ցանկացած մեկին, դուք պարտավոր չէք,
սակայն կարող էք նաև տալ եթե ուզում էք :), բայց միայն մաղարիչ և ոչ երբեք կաշաք :D
8. Մարգարյանի ծննդատուն կարելի է մտնել երկու տարբեր կողմերից: Բակի կողմից, այստեղից
հիմնականում մտնում են ծննդաբերելու եկածները և նրանց «բալելշիկները»: Բակի մուտքից ձախ
գտնվում է սննդամթերքի և այլ իրերի փոխանցման կետը: Այստեղից տալիս էք իրեր,սնունդ,հագսուտ ,
աշխատողը դրանք փոխանցում է պալատում պառկած ծննդկանին:
9. Այցելությունները(տեսակցությունները) կատարվում են հակառակ կողմից, Մաշտոցի պողոտայի
վրա դուրս եկող հիմնական մուտքից: Միայն ժ 17-ից ժ 19-ը ընկած ժամանակահատվածում: Մուտքը
ճիշտն ասած չհասկացա ինչ պատճառով վճարովի էր 2000 դ., դե դրա մի մասը երևի շնչառական
դիամկներ արժեքն է, իսկ մնացածը՞...
9. Հայրերին խորհուրդ կտամ մի փոքր պնդել այդ 2000դ.-ը չտալու ուղղությամբ, կարող է և ստացվի:

Շնորհակալություններ


Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բժիշկներ Օկոեվ Գրիգորիին , Ֆրալովա Նոնաին,Խաչատրյան
Արմենին, Չիլինգարյան Կարենին, ինչպես նաև բոլոր մասնակից բուժքույրերին, ուշադրության,
պրոֆեսիոնալիզմի և հումորի համար :

Ստեփանակերտը Ադերբեջանական տարա՞ծք

Google-ը համարում է Ստեփանակերտը Ադերբեջանական տարածք: Շատ վատ է....
Այս նկարը արված է Google Analytics-ից: Analytics-ը վեբ-կայքի հաճախողականությունը չափող և հաշվող online ծառայություն է, առաջարկված ինտերնետ հսկայի կողմից:
Նկարը մանրամասն ուսումնասիրելու համար սեղմեք վրան: Ստեփանակերտ և Ադերբեջան բառերը ընդգծել եմ կարմիր գույնով:

Feb 4, 2010

Երևանի տեսարժան վայրերից մեկը` ԱՂԲԱԳԵՏԸ

Նկար 1Մի քանի տարի առաջ, ավելի ճիշտ 90-ականների կեսերին երբ հանգստանում էինք «Շահալի»-ում` Գուգարքում (էդ Վանաձորից մի 40կմ այն կողմ էր. դեպի Ալավերդի տանող ճանապարհին), կար այսպիսի մի զզվելի տեսարան: Այն ժամանակ իմ ջոկատավարները ինձ բացատրեցին, որ աղբը գալիս է ՎանաձորՆկար 2 քաղաքից և չի կարելի գետում լողանալ, քանի որ հավանական է, որ խոլերա կլինի: Այսօր արդեն 16 տարի անց նույն պատկերը, դեռ մի բան էլ ավելին տեսնում ենք «դեպի վեր խոյացող,Նկար 3 զարգացող» հանրապետության մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Նախկինում սրան ասում էին ԳԵՏԱՌ, այսօր այն արդեն կոչվում է ԱՂԲԱԳԵՏ: Ի դեպ 16 տարի առաջ Գետառում ջրի մակարդակն այնքան բարձր էր, որ անգամ մարդ էր խեղդվել մեջը, իսկ մի քանի օր առաջ, էլի հավանականություն կար, որ մարդ կխեղդվի, բայց այս անգամ արդեն ԶԻԲԻԼԻ անտանելի հոտից:

Հիմարությունը մեր շրջապատում: Գրենական Խաղալիքներ


:)))))))))))))))))))))))))))))))))))
նովու քոմմենթս...
 
Սպորտային նորություններ