Jan 14, 2010

Հրաժեշտ Orange -ի ինտերնետին։

Օռանժ ,Оrange
Վերջապես վերադարձրեցի Orange–ի ինտերնետը և մոդեմը։ Ասեմ որ շատ վատն էր։ Թիթիզ – թիթիզ գովազդներից հետո այդ ահավորությունը շատ հիասթափեցրեց։ Քիչ չի կապը շաաատ դանդաղ էր, բացի դրանից ամեն օր մի 5–ից 8 ժամով ընդանհրապես կորչում էր ։ Լավ էր գոնե պայմանագրում նախատեսված էր 15–օրյա փորձաշրջան, որի ընթացքում կարելի է վերադարձնել մոդեմը, ավելին՝ եթե 100 մբ –ից պակաս է օգտագործված, Օrangе-ը վերադարցնում է նաև բաժանորդավճարը։

Միայն մի բան կասեմ Օռանժի օգտին սպասարկումը լավն է, բայց թե հո սպասարկման համար չեմ վճարելու ամեն ամիս :)
եթե հաց չկա ամանն ինչ անե՞մ , դնեմ գլխի՞ս ....

13 comments:

  1. Դե ինչ ասում է լավ է ուշ քան երբեք... Ես ի տարբերություն ձեզ այն որ Orange–ի կապը լավը չի լինելու հասկացա ավելի շուտ: Այն պահին, երբ գնացել ու հերթ էի կանգնել բաժանորդագրվելու համար ու հանկարծ իմացա որ իրենց խոստացած արագությունը լիմիտ ունի... 10 տարուց ավելի ինտերնետ ունեցող մարդու համար միանգամից պարզ էր, կապը որակ չունի - անձամբ ես այդ 3 գ/բ-ն օգտագործում եմ ամենաշատը 2 օրում և ես միանգամից հեռացա Orange–ի խանութից առանց որչևէ խոսք ասելու - Իսկ երբ իմացա հեռախոսային քարտերի սակագները, հիշեցի, որ ընդամենը մեկ-երկու ամիս առա Orange–ի աշխատակիցներից մեկի հետ գնում էինք Վիեննա և նրա պատմածները ու հասկացա, որ Orange–ի քաղաքականության մեջ ինչ որ բան է փոխվել, նրանք վերանայել են իրենց բոլոր մոտեցումները... Դե ինչ, մենք հավատարիմ կմնանք Beelin-ին ու Vivaceel-ին, մնացածը իրենց գործն է...

    ReplyDelete
  2. ես էս շաբաթ Vivacell (МТС Коннект) եմ վերցրել ու հլա որ թու թու թու գոհ եմ:
    մինչև 1ԳԲ խոստացել են լավ արագ կապ ու իսկապես արագ ա դեռ: Մեծ բան (օրինակ վիդյո) ներբեռնելիս միջինում 80 KILOBAYT վայրկյանում քաշում ա: դե... տենանք ինչքան կտեվի էդ հաճույքը:

    ReplyDelete
  3. ես icon եմ գործածում, ու շատ գոհ եմ

    ReplyDelete
  4. Հա լավը կլնի երևի, բայց մեզ մոտ ցանցը չի բռնում:

    ReplyDelete
  5. Inchqanov es tsanot em, aysor Yerevani hamar lavaguyn@ VIVACELL-inn a. Et el mi ban chi, uxxaki amenalayn taratsumn uni, mshtakan kap ka, u lav a vor gone chen xabum...

    ReplyDelete
  6. Համաձայն եմ լրիվությամբ: Ես էլ եմ արդեն Viva օգտագործում:

    ReplyDelete
  7. Հիմա ահավոր ջղայնացնում է մի բան, այն որ Օրանժը գովազդում է մի բան և անում մեկ ուրիշ առանց վախենալու պատասխանատվությունից, հետաքրքիր է դեռ ինչքան է Օրանժը հիմարի տեղ դնելու մեր ժողովրդին...

    ReplyDelete
  8. ժողովուրդ շատ գովացինք վիվասելլին,,, խարաբ եղավ:
    դեռ 1Gb տրաֆիկը չանցած, ավելի կոնկրետ սկսած 600mb ից կապը կտրուկ ընգավ մինչև 128 kbps ու գիշերները չի դառնում խոստացված 512 kbps....

    բայց ասեմ, որ 128-ը գոնե ստաբիլ կա... ԹՈՒ ԹՈՒ ԹՈՒ ...

    մի խոսքով սուտը բուն ա դրել ինտերնետ մատուցողների մոտ... ԱՄՈԹ!!!!

    ReplyDelete
  9. Դրա համար էլ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության աղյուսակում Հայաստանը վերջին հորիզոնականներում աֆրիկական մայր ցամաքի ամենահետամնաց պետությունների հետ միասին, իսկ մեր հարևաններ` հետամնաց Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը գտնվում են միջին օղակում` առաջ անցնելով նույնիսկ եվրոպական շատ երկրներից...

    ReplyDelete
  10. Ի տարբերություն Ձեզ բոլորիդ, ես օգտվում եմ Beeline-ի մատուցած ծառայություններից, ասեմ թե ինչով է տարբերվում այս մեկը մնացածից: Ճիշտն ասած սրանք ել են սրիկա, բայց մի քիչ ուրիշ ասպարեզում. օրինակ սրանք ասում են որ կտրամադրեն մինչև 1 ՄԲթ արագությամբ ինտերնետ, որը նշանակում է որ Download-ը կլինի մինիմում 128 kbps, իսկ մինչ այդ նրանք տրամադրում են այնպիսի կապ, որ Download-ի արագությունը հասնում է մինչև 150 kbps-ի: ՍԱԿԱՅՆ եթե կա 3G. Էս ապուշներն էլ բոլորին խաբում են թե ամբողջ Երևանում 3G ծածկույթ կա, մինչդեռ ԹԱՄԱՄ կենտրոնում էլ չկա Տո ԱՆԱսՈՒննԵՐՐՐՐՐՐՐՐՐՐ ասենք թե ես չեմ ուրիշնա, իրա գործի տեղն ել Ձեր աՆտԵնԵքքքքի մոտը չի, ինչա քաշվածա Ձեր ձեռը? Ինչա թե պայմանագրում նշվածա ՄԻՆՉԵՎ?????
    Տղերք Էս Ֆրանսիացիք էլ, Ռուսներն ել ու վաաբշե սաղ էլ նույն ԳԱՌշոկի մեջ են ստեղվել նենց որ մինչև Գերմանիայում գործող սակագներով ու արագությամբ Ինտերնետ կապ չբերեն Հայաստան, Էս ապուշերին գովալն անիմաստա: Ի դեպ Գերմանիայում ասեմ թե ինչ կապա 10 ՄԳբիթ (որը համարվումա դանդաղ կապ) - ամիսը 6 Եվրո, 30 ՄԳբիթ - ամիսը 15 Եվրո, 50 ՄԳբիթ - ամիսը 25 Եվրո, 100 ՄԳբիթ - ամիսը 35 Եվրո : Մի խոսքով կապը էնքան էժանա որ ԳՆԱ - ԳԱԼԻՍ եմ !!!

    ReplyDelete
  11. Դուք խոսում եք ինտերնատային շուկայի մասին` առանց մի անգամ գոնե նշելու այսօր ամենաէլիտար կապը համարվող UCOM ընկերության մասին, Ձեզնից ինչ-որ մեկը գիտի այս կապի մասին??

    ReplyDelete
  12. Կներեք իհարկե, բայց նախ «էլիտար» տերմինը լավ տերմին չէ ըս ինձ: Գիտենալն էլ, գիտենք, բայց այնտեղ որտեղ ես բնակվում եմ, (հավատացեք էլիտար թաղամաս չի) UCOM դեռ չկա:

    ReplyDelete
  13. Ինտերնետային շուկա՞: Ի՞նչ ասել է ինտերնետային շուկա: Այսօր Հայաստանի Հանրապետություն մտնում է ընդամենը 3 օպտիկական մալուխ (այսինքն ընդամենը 3 կազմակերպություն է գործունեություն ծավալում այդ ոլորտում), որոնց տերեր են Fibernet, Beeline և GNC-Alfa կազմակերպությունները: Սա ի՞նչ է, մոնոպոլիա, թե՞ գերհզոր և գերհարուստ կազմակերպությունների կռիվ: Իրականում այս բոլոր "օպերատորները", այո այո օպերատորները և ոչ թէ "պրովայդերները", ընդամենը վերը նշված կազմակերպություններից տարբեր որակի "զուգարանի թղթեր" = "հայկական ինտերնետ" առնող-ծախող կազմակերպություններ են: Օրանժ, ՅուՔոմ, ՎիվաՍելլ, ՖասթՆեթ .. .. .. այս շարքը առևտրականների շարք է: Մեզ հայերիս բնորոշ է ուրիշների աչքերին թոզ փչելը այն էլ այն դեպքում, երբ դիմացինդ չի էլ գիտակցում դրա մասին: Հիմա սրանք մեր աչքերին թոզ փչողներն են: Այնպես, որ չարժի ընդհանրապես խոսել Հայաստանում ինտերնետի որակի, այն էլ Էլիտար որակի մասին:

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ