Jan 30, 2010

Cornucopia Սննդային ՏՊԻՉ !!!

CORNUCOPIA
Եթե նկատել եք, ցանկացած տիպի տպագրություն գնում է դեպի «կործանման»: Ասածս այն է, որ եթե ուշադրություն դարձնենք մեր շրջապատին և իրազեկ լինենք բարձր տեխնոլոգիաների առաջընթացի արդի տեմպերին, կնկատենք, որ ի հայտ են եկել տեխնիկական նոր հնարավորություններով օժտված սարքեր, որոնք բացի նրանից, որ հեշտացնում են մեր կյանքը, միաժամանակ իրենց ներդրումն են ունենում բնության պահպանման գործում: Դրանցից են օրինակ էլեկտոնային թերթերը, որոնք վերջին ժամանակներում շատ տարածված են գործարար մարդկանց շրջանակներում: Էլեկտրոնային թերթի օրինակ է Amazon Kindle DX-ը, որը չնայած իր անհամեմատ ցածր գնի, ունի մեծ ֆունկցիոնալություն. այն օժտված է 4 GB հիշողությամբ, ունի 9.7'' էկրան, ընդունում է մեզ հայտնի տեքստային ֆորմատներից գրեթե բոլորը` ներառյալ PDF և DX, այս հրաշք սարքի ստեղծողները չեն զլացել նաև նրա կոմպակտ ծավալների մեջ տեղավորել 3G համակարգ, գիրոսկոպ(որի շնորհիվ պտտվում է տեքստը, երբ շրջվում է սարքավորումը), ստեղնաշար (տարբեր նշումներ անելու համար), տեքստը բարձրաձայն կարդացող ծրագրային փաթեթ և այս ամենն ընդամենը 490$ արժեքով: Բայց այսօր մենք զրուցելու ենք ոչ-թե թղթային տպագրության, մասին այլ սննդային, այո այո դուք ճիշտ եք կարդացել խոսքը գնում է հենց սննդային տպագրության մասին: Հիմա Ձեզնից շատերը կմտածեն այն ժամանակակից գունագեղ տորթերի մասին, որոնց վրա պատկերված են զանազան նկարներ, սակայն ասեմ որ թեման նրա մասին է, որ Մասաչուսեցի Տեխնիկական Համալսարանի մասնագետները առաջարկել են սննդային տպիչի ... (printer) մի մոդել: Ինչպես տեսնում ենք դեռ 1997 թվականին ստեղծված «5-րդ էլեմենտ» ֆիլմում առաջարկած սնունդ պատրաստելու ձևը այսօր արդեն էլ ֆանտաստիկ անիրականություն չէ:

Նկարագրեմ այն.
Ենթադրենք աշխատանքից հոգնած վերադարձել եք տուն և ի վիճակի չեք ժամերով անցկացնել խոհանոցում, որպեսզի պատրաստեք անհրաժեշտ համեղ կերակուրը, միևնույն ժամանակ արդեն հոգնել եք ամեն օր կրկնվող` «միկրոալիքների հոտով» սենդվիչներից, կա մեկ լուծում` CORNUCOPIA: Այն իրենից ներկայացնում է 3D տպիչ, որը տպում է սնունդ. սենդվիչ, ձվածեղ, ժելե, թղվածք, Պիցցա ի վերջո: Այս գյուտի հեղինակներն են Մարսելո Կոելյո-ն և Ամիթ Զորանը, որոնք համագործակցում են Մասաչուսեցի Տեխնիկական համալսարանի «հեղուկ ինտերֆեյսների» լաբորատորիայի ղեկավար Փեթթի Մաեսի և նույն համալսարանի Smart Cities խմբի ղեկավար Ուիլյամ Միտչելի հետ: Ինչպես պատմում են սարքի հեղինակները սարքը ունենալու է կոմպակտ (ասած ԷԴԴ-ի` «userfrendly:)» ) տեսք: Այն բաղկացած է լինելու հատուկ ամաններից, որոնց մեջ լցվելու են «թանաքները» , ի դեպ թանաքները ոչ թե լինելու են սննդային հավելումներից, այլ հենց սննդից: Հատուկ ամանները հնարավորություն են ունենալու կարգավորել իրենց մեջ գտնվող սննդին անհրաժեշտ ջերմաստիճանը:

Բայց ամեն դեպքում ամենակարևոր մասը լինելու է տպող գլխիկը. այն պետք է հետևի տարբեր սննդային համերի ճիշտ քանակությամբ դուրս թողնելու գործընթացին, սննդի պատրաստ լինելու պահին նրա ճիշտ ջերմաստիճանին, այսինքն, եթե մենք տպում ենք ժելե, ապա այն պատրաստ վիճակում արդեն պետք է դոնդող լինի և ունենա համապատասխան սառը ջերմաստիճան, իսկ եթե տպում ենք օրինակ պիցցա, որի վրա կա հալեցված պանիր, ապա այն նույնպես պետք է լինի համապատասխան` տաք ջերմաստիճանում:

Սարքը պետք է ունենա շատ խելացի ծրագրային ապահովում, որը հնարավորություն կունենա ինտերնետի միջոցով կապնվել սարքը սպասարկող կազմակերպության սերվերի հետ և պատվիրել անհրաժեշտ վերջացած սննդային համերը: Միաժամանակ եթե վերջացել է օրինակ համերից որևէ մեկը, ապա սարքը ինքն է առաջարկում փոխարինող համ, գնահատելով համային մյուս բաղադրիչների քանակը: Սարքի հետ կարելի է լինելու շփվել երկու տարբերակով.
1. Հենց սարքի վրա ամրացված սենսորային (TouchScreen) էկրանի միջոցով
2. Սարքին միացված համակարգչի միջոցով:
Ի դեպ հնարավոր է լինելու պատվիրել ուտելիքի պատրաստումը ինտերնետի միջոցով նախորոք. ասենք օրինակ աշխատանքի վայրից կարելի է պատվիրել ցանկացած համեղ ուտելիք և տուն վերադառնալուն պես ճաշակել այն:

նյութը ներկայացրեց Վարդգես Ստեփանյանը

6 comments:

  1. Դաաա, շատ հետաքրքիր էր, до чего дошел прогрес...

    ReplyDelete
  2. տերդ մեռնի գիտություն :))) լավ սարքա, կարելիա ունենալ, բայց մտածում եմ, որ խաշ չի կարա դնի ամեն դեպքում ու հայկական շուկա մի քիչ դժվար կմտնի :)

    ամեն դեպքում հոդվածն իրոք հետաքրքիրա, շատ ապրես Վարդգես ջան:

    ReplyDelete
  3. Քրիստ ջան, իսկ իմ կարծիքով հենց խաշ լավ էլ կդնի, որովհետև էս պահին նախնական տվյալներով սարքը հեղուկ Պռոդուկտա տալիս: Աշխատում են վրան, որ հեղուկը սարքեն պինդ, նենց որ քանի էդ չեն արել կարելիա մի հատ էլ ԽԱՇ կազմակերպել ՀՄՈ ՉԵՔ?

    ReplyDelete
  4. Հանճարեեեղ, հայտնագործություն: Բայց ասում են ճաշը համեղ է, եթե պատրաստելիս մեջին "Հոգի են դնում": Իսկ այդ սարքը հոգի լիցքավորելու համար նախատեսված աման ունի, որ սնունդը տպելուց հետո մի քիչ էլ հոգի ավելացնի :D

    ReplyDelete
  5. Միտքաաա!!!!!Թոռանս ծնունդին սրանով տորթ կպատվիրեմ:

    ReplyDelete
  6. Ba vor mi or pchacav? Te hima dzvatsex eq epum, ed jamanak arden da el moratsac klineq. Hamel es mer hamov hamov mrger@ chem uzum printeric hanem. Isk inch veraberuma elektroanjin tertin,inch kaseq nra tvac vnasneri masin, charagaytum, achqeri borboqum?Hm...... Dra hamar el rakov ev sirtanotayin hivandutjunnerov orekan hazaravor mardik en mahanum.

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ