Jan 6, 2010

վաաայ էս ինչ լավ նկարներ են.. էս Հայաստանում ա ?


Շատ տխուր եմ ու ջղայնացած… հենց խոսքը գնում է Հայկական լեռնաշխարհից, բնությունից ու արշավներ գնալուց. սաղ գլուխս ջարդելով ցանկություններ են հայտնում, որ իրանք միշտ երազել են գնան նման տեղեր` պարզապես երբևէ առիթ չի ընձեռնվել ու չեն գնացել:

- Այ, որ գնալուց լինեք անպայման ասեք, մենք էլ գանք:

Ինչքան ուզում ես ասա, մեկա եկող չկա, բոլորը շատ զբաղված են ու ահավոր խառը: Ախր ես ել հույսեր եմ կապում, պլանավորում եմ, ի վերջո կազմակերչական զահլա գործը իմ վրա եմ վերցնում, արշավը «ծամում դնում եմ բերանները», ինչպես ասւմ են, բայց` ապարդյուն:

Դե ես ել արդարացիորեն կարծում եմ, որ մենակ մարդը ճամփա չի գնա, ու միշտ ուզում եմ, որ խմբով լինենք ու բոլորով վայելենք այդ հիասքանչ պահերը` բնության գրկում: Համ էլ այդպես ավելի ապահով է. ի վերջո իրար օգնել կա, վնասվել կա, հեռու մեզանից գել ու գազան կա (դեռ չի եղել), ու նման այլ շատ ու շատ բաներ: Ի’նչ անեմ… ղաչաղ ըլնեմ մենակ ընգնեմ սարերը… բա չեն ասի սա խելագար ա… չգիտեմ, ջղայնանում եմ…

1 comment:

  1. Go3K.net is directory flash games update new-best free games online from internet. Here you can find game: Action game, Racing game, Girls game ..and more. Visit and play funny games at Go3k Games

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ