Jan 4, 2010

Մտորումներ Ամանորից հետո

Այս Նոր Տարին ինձ համար նախորդներից մի քիչ տարբերվեց: Տարբերվեց նրանով , որ այս տարի մնացի Երևանում և ամանորին չգնացի իմ հայենաքաղաք՝ Վանաձոր :): Դե այդպես ստացվեց:
Ընկերներիս մի մասին տեսա, մի մասին էլ մտքով շնորհավորեցի , որովհետև չէմ սիրում հեռախոսով խոսալ , կամ էլ SMS ուղարկել : Դե ինչպես անցավ, անցավ, կաևորը դա չէ, կարևորը այն է , որ ես մի փոքր մտածեցի մեր հասարակության մասին: Մտածմունքս էն էր , որ կոպիտ մոտավորությամբ ասած, երկու տեսակի մարդիկ են ապրում մեր կողքին: Առաջին տեսակը պայմանականորեն անվանեմ «բուդուտոլմավորներ» : Այս տեսակը սիրում է լավ սեղան գցի, ամեն ինչը տեղը-տեղին՝ բուդ , տոլմա, «ստալիչնի սալաթ», ֆլան, ֆստան: Սիրում է նաև գնալ բարեկամների ու ընկերների տներով: Բարեկամն ու ընկերը իհարկե շատ լայն իմաստով , նույնիսկ նրանց, ում միայն ամանորից ամանոր են տեսնում : Սպասում են իրենց մոտիկներին և պսեվդոբարեկամներին իրենց տանը:
«Բուդուտոլմավորներ»-ը սիրում են ամեն տեղ նույն կենացներն ասեն՝ փոքր ինչ վարիացիաներով: Ու կարևորը գոհ են , որ ամանորը պատվով անցկացրին: Բայց երբեք առիթը բաց չէն թողնի ասելու. «... նոր տարին հիմարություն է .... »:
Մյուս տեսակը անվանեմ «հակաբուդուտոլմավորներ»: Այս տեսակի մարդիկ շատ են սիրում ասեն «ռուսները սենց են դիմավորում....» կամ «բա՞ եվրոպացիք սենց են անում...» և վերջում էլ թե «...բա սա Նոր տարի է՞ .... »:«Հակաբուդուտոլմավորներ»-ը սեփական ձևը չունեն ամանոր նշելու այդ պատճառով էլ իրենց անվանել եմ «ՀԱԿԱբուդուտոլմավորներ»: Իրենք էլ «բուդուտոլմավորներ»-ի նման գնում են այստեղ-այնտեղ , դիմավորում են հյուրերին, ուտում խմում ... ու անընդհատ մռթմռթում : Ասեմ որ, ես երևի այս տիպին եմ պատկանում միայն այն տարբերությամբ, որ արդեն քանի տարի է մինիմալին եմ հասցրել բուդ, տոլմա ու փախլավա ոչնչացնելու նպատակով կատարվող արշավներս: Ընկերներս կգան՝ բարի, է ընկերներս երբ էլ գան Նոր Տարի է էլի, մի բան կմոգոնենք ... Բայց ես աշխատում եմ դուրս չգամ : Լավ, ինչ որ արդեն շատ ծավալվեցի իմ մասին ...
Ամբողջ գրածներիս հիմնանական միտքը այն է , որ ոչ ոք իրականում գոհ չէ այս տիպի ամանորի տոներից: Վա՜յ մոռացա ասեմ. բա խեղճ կանայք ու աղջիկները տանջվում են տանջվու՜մ՝
եփել , թափել ,մաքրել, դասավորել, լվալ. ... Էնա հենց գլուխները դնում են բարձին, միանգամից և ինքնամոռաց :) քնում են :

Միայն երեխաներն են գոհ ու երջանիկ ամանորին: Երկու լուծում կա՝ կամ ամաորը պետք է անել միայն երեխաների համար և նրանց պահանջներին ու սպասելիքներին համապատասխան
, կամ մենք էլ պիտի մի քանի օրով նմանվենք նրանց ու մեզ համար ուրախ հեքիաթ ու հրաշք ստեղծենք (բուդն ու տոլման իհարկե կարող են հաճելի լրացում լինեն :) ):

Լացացրի հա՞ , դե բան չկա , բան չկա....

PS : Հա իմիջիայլոց ասեմ , որ Երևանի բուսակեր-բնապաշտպանները այլընտրանքային եղանակով են նշել ամանորը, հեծանիվների վրա և միայն բուսական կերակրատեսակներով:
Բայց քանի որ ինքս բուսակերություն չէմ դավանում, չէի ուզում միանալ նրանց: Բայց ուրախ եմ փաստի կապակցությամբ : Դրա մասին կարելի կարդալ այստեղ

5 comments:

  1. առաջարկում եմ «ՀԱԿԱբուդուտոլմավորներ»-ին վերանվանել «հակաԲԼԻՆբուդուտոլմավորներ»
    :))))))))

    ReplyDelete
  2. Hianali er,shat havaneci. edpisi mardik agah u mshtakan sovats en ,enqan en arnum,wor gone achqner@ kshtana,wororvhetev- patrastvats salatneri u kerakurneri kes@ stipvats en kam tapel kam hivandanoc @nknel....
    Isk im @nataniqi amnenalav Nor Tarin @nkereneri het havaqveln u nsheln e. kam meknumeki tan@ kam woreve harmar resoranum.

    ReplyDelete

  3. Đạo tông được đây hả? Đại sư huynh chắc chắn sẽ không tha cho ta...

    Không được! Nhưng tại sao ta lại cho thêm bụi bẩn và mùi thối vào đó?...

    Hình như bụi bẩn là lúc đầu do ta đắc ý bỏ thêm vào. Nếu không mất một

    năm tắm rửa, thì cơ bản đừng hòng mong sạch được.trung tâm kế toán tại tphcm, khóa học kế toán cho giám đốc, học kế toán tổng hợp, Hoàng Trung Dũng, hack game online, hình nền đẹp, video hài hước, thủ thuật internet, tin tức kế toán, tài liệu kế toán, dịch vụ tư vấn thành lập doanh nghiệp giá rẻ, brainy quotes, love quotes, dịch vụ kế toán trọn gói, dịch vụ dọn dẹp sổ sách, Dịch vụ báo cáo tài chính, kế toán, dịch vụ kế toán, trung tâm kế toán hà nội, dịch vụ kê khai thuế


    đánh lén. Chúng ta làm lại. Lần này, không được phép đánh lén.

    Thực ra Vương Lâm cũng bị giật mình mất một lúc mơi định thần lại được.

    Lần này, Chu Bằng nổi trận lôi đình, cho rằng hắn vì khinh thường nên

    mới bị một tên đệ tử mới đạt tới tầng thứ ba của Ngưng Khí kỳ đánh

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ