
Ֆիլմի մասին լսել էի հիմնականում 2 իրարամերժ կարծիքներ.
1. միտք չկա, բայց էֆեկտները շատ լավն են..
2. էֆեկտները հեչ, բայց ինչ հզոր իմաստ ունի..
Ասեմ, որ Avatar-ը այն ֆիլմերից էր, որ կարելի է համարել նոր խոսք, կամ ավելի ճիշտ նոր տեխնոլոգիաներ, կինոյի մեջ: Ֆիլմը դիտելուց 1 օր է անցել և փորձում եմ հասկանալ, թե ինչ հետք թողեց այն դիտողի` տվյալ դեպքում իմ մեջ: Իմ համեստ կարծիքով Avatar-ը շատ գեղեցիկ ու անիմաստ ֆիլմ էր: Ոչ մի նոր գաղափար, ոչ մի նոր խոսք ռեժիսյորից, նույն հին արդեն բոլորին նյարդայինացնող ամերիկյան տափակ-ամբիցիոզ երկխոսությունները: Չափազանց ծայրահեղ իրարամերժ կերպարները.... ես շատ բարի եմ, իսկ դու անարժեհամակարգ անասուն: Ու մի 2 հատ ստացված հումոր:
Մի խոսքով... կարծում եմ արժի նայել, թեկուզ և միայն գեղեցիկ տեսարանների համար:
Հուսով եմ կլսենք նաև Ձեր կարծիքները «կարծիքներ» բաժնում:
erbemn kan filmer vor irentz vra karogh en vertznel massaneri pashtamunqe. Ais filme nman mi depq e. Mek miliarditz avel tomseri vajarq? milionavor handisates. u take voch mi mets ban. Isk Haitium, 150 000 zoh u chgitenq der ete miliardi khasni ognutune. aha Avatari datarkutune. Anna B.
ReplyDeleteՀամաձայն եմ,սիրելի Եդդ.ես`ֆիլմը դիտելու ընտացքում ես արդեն շատ վրդովված եի`ահռելի աշխատանք է արված,ընդ որում մոտ քսան տարուց ավելի Քեմերոնն աշխատել է այս պրոեկտի վրա,բայց ցավոք,սցենարը անտեսված է ու գաղափարն ինքնին մեծ քիքսեր ունի,մի խոսքով հում է.այնպիսի տպավորություն է ասես,վերջին երկու ժամում են գրել:
ReplyDeleteԱմեն դեպքում,կարծում եմ,որ ֆիլմը ստեղծվել է հենց այդ նպատակով`հանդիսատեսին զուտ վիզուալ, հմայել ամերիկյան "մշակույթով", որն ասում է. "Մի փորձեք հասկանալ մեր քաղաքականությունը,ուղղակի ընտրեք մեզ,չէ որ մեզ մոտ միշտ բարին է հաղթում".
Այնպես որ ես չէի էլ ակընկալում որեվէ նոր բան տեսնել,ուղղակի հաճելի էր գտնվել կինոփատրոնում ու բոլորի հետ հավասար կիսել կոմերցիոն "նոր" ուղղերձը`որը հասավ իր նպատակին`մեծ եկամուտներ:
Shushan
դե հա, կարելի ա ասել ստացված բիզնես նախագիծ ա ընդամենը ու վերջ:
ReplyDeleteՄարդիկ իրանց ներդրած փողի տասնապատիկը ստացան: Նրանք լավ բիզնեսմեն են, դա մեզ բոլորիս հայտնի ա: Մենակ թե չասեն, դա մշակույթի հետ որևէ աղերս ունի ու իրանք մշակութաստեղծ ժողովուրդ են:
Ու որ ամենավատն ա... մեզ միշտ մի
MESSAGE ա գալիս իրանցից, հետևյալ բեվանդակությամբ.
-USA-ում միշտ երաշխավորված Happy End կա, մենք բարի ենք:))))))
միաժամանակ լինելով հանդերձ բազում համամարդկային մանիպուլացիաների ու ազգակործան պատերազմների հեղինակ:
լավ, դե որ սկսել ենք, շարունակենք :)
ReplyDeleteHappy End-ը ինքնին վատ գաղափար չի: Բայց եկեք հասկանանք, թե ինչ ՍՈՒՏ է պարունակում հոլիվուդյան Happy End, և որ ամենակարեվորն է, որտեղ են մեզ ԽԱԲՈՒՄ և ինչու?
Avatar-ում, ինչպես նաև մյուս բոլոր նմանատիպ ֆիլմերում կա որպես կանոն 2 հակադիր կերպարներ` մեկը չափազանց հարուստ ու ազդեցիկ բացասական կերպարն է` իրեն հատուկ անաստվածությամբ ու լկտիությամբ, իսկ մյուսը նրա չար ծրագրերի դեմ պայքարող շարքային ամենասովորական «բարի» քաղաքացու կերպարը, որը կարող է լինել բժիշկ, զինվոր, կառատեիստ և ինչու չէ նաև մուլտյաշկա:
Մինչև այստեղ ամեն ինչ կարգին է, իրական կյանքում իսկապես ազդեցիկ մարդկանց մի ստվար զանգված ստահակ է, և այո նրանց դեմ պայքարում են ամենասովորական մարդիկ:
Սակայն, ինչպես Happy End է ֆիլմերում ցուցադրվում, իրական կյանքում գրեթէ երբեք սովորական մարդիկ չեն հաղթում մեծահարուստ ստահակներին: Այ հենց այստեղ էլ թագնված է ՏՈՏԱԼ ՍՈՒՏԸ, որի դեմ և ընդվզում եմ ես:
Մեզ մի խաբեք, թե ամեն ինչ կարգին է, և հնարավոր է օրնակ 20 հոգի ակտիվիստներով կանգնեցնել Թեղուտի անտառների ջարդը, կամ հնարավոր է 50 հոգանոց պիկետով ինչ-որ լուրջ հարց լուծել պետական մակարդակով...
husov em ches nexana vor latinatar grem (hayerenov hazaric mek em grum`ahagin jamanak a xlum) :)
ReplyDeleteGites inchumn e absurdy`vorn i dep mi orum chi stxcvel` mardu tulutyunn u hakvacutyunn e artakin gravchutyan ,ayspes kochvac"gexeciki"handep,ayn depqum,erb "gexeckutyun"haskacoxutyuny voch mi kap chuni artaqini,vizuali het.
Bayc ari u tes vor bolors el unenk ayd" tulutyuny" isk da arden dareric ekox mshakuytajin kiks e,dareri masin e xosky,inchi dem paykarelu hamar,cavok,mi kyanky herik che:
Patahakan che vor aysor Vardgesy ir Avatari kerpari vra e ashxatum:
aynpes vor ezrakacutyunnery toxnum em dzez...
Shushan
Շատ լավ էք ասում, շատ լավ:
ReplyDeleteԴե հիմա ել ես ասեմ :):):):)
Էդդ ջան դու ասում ես, որ 2 հակասական կերպարներ կան, չարը, բարին, հարուստը և սովորականը հեհեհե խնդալու Ա: Բոլորս հասարակ ենք, բոլորս բժիշկ, բոլորս ԶԻՆՎՈՐ, բայց բոլորս միևնույն ժամանակ մոռանում ենք որ պայքարելով այսպես կոչված "ՀԱՐՈՒՍՏՆԵՐ"-ի ("ՉԱՐ ՈՒԺԵՐԻ") դիմաց մենք բոլորս ել ձգտում ենք լինել հենց իրենց տեղում` ՀԱՐՈՒՍՏ ու միևնույն ժամանակ ՉԱՐ: Իհարկե մենք ոչ թե պայքարում ենք նրանց դեմ, որովհետև նրանք վատն են, այլ որ մենք նախանձում ենք: Չե որ նրանք ունեն այն ամենը, ինչ չունենք մենք (հիմա կասեք. նրանք ել չունեն այն ինչ ունենք մենք :::) ՆԱԽԱՆՁԱ ): Ճիշտա թեմայից բավականին շեղվել եմ բայց հիմա դրան ել կանդրադառնամ ոչինչ:
Շուշ ջան Վարդգեսը իր ավատարի կերպարի վրա է աշխատում, որովհետև ինտերնետում Photoshop-ի ամենաակտուալ դասերից մեկը հենց այդ էր: Չմոռանամ հիշացնել քեզ, որ նույն օրը ինձ խնդրեցիր սարքել նաև քո ավատարը լօօօօօօօօօօօօօօլ:
ԱՎԱՏԱՐ
Ճիշտ եք ասում ֆիլմը կոմերցիա էր հենց վերցնենք վերնագիրը ԱՎԱՏԱՐ:
ԱՎԱՏԱՐ բառը ունի հնդկական ծագում, էս մի բառը արդեն ֆիլմին կբերի մոտ 1 միլիարդ կինոդիտող (հնդիկներ), Քեմերոնը ֆիլմում չեր մոռացել ներգրավեր շեղաչյա (եվս 1 միլիարդ), թխամորթ (+ մի քանի միլիոն) և իհարկե մեքսիկացի (+ մոտ 1 մլրդ.) գումարային 3.??? միլիարդ: Էդ նշանակումա, որ մոլորակի բնակչության գրեթե կեսը էս ֆիլմը դիտելա, իսկ եթե դեռ ոչ, ապա անպայման կդիտի: Բանն այնա, որ կոմերցիան հենց դրանումա. կարևոր չի ֆիլմը լավնա թե վատը, կարևոր չի ֆիլմում հատուկ էֆֆեկտներ կան տե չէ, կարևոր չի ֆիլմի սցենարը 1 օրում են գրել թե 25 տարում, կարևորը այնա, որ պրոդյուսեները ստացել են իրենց փողերը հետ + մի ահռելի գումար ել վրայից (ի դեպ մեր "առանց նկարի" հայրենակիցն ել հետը), Քեմերոնը էլ ավելի է հռչակավոր դարձել (բոլորիս աչքերին), Քեմերոնը իրեն կանաչ ճանապարհա բացել կանաչների դեմ (իբր ֆիլմի լոզունգը կանաչ պահպանելնա): Հա ու կոմերցիայի հաջողություններից մեկն ել հենց էսա, որ մենք հիմա հենց էդ ֆիլմն ենք քննարկում, ավելի ու ավելի հետաքրքրացնելով այն, ու ավելի ու ավելի նոր հանդիսատեսներ գրավելով դեպի այն :) Այսպիսով մենք նրանց պլաններից մեկն ենք, այսինքն ԶԻՆՎՈՐՆԵՐ, որոնք կատարում են իրենց տրված հրամանները: Իսկ էս ջուր ծեծոցին ուղղակի ժամանակի ազատ ինտերվալի հետաքրքիր լիցքն է:
Բա մոռացա է ասեմ, որ Քեմերոնը Հայերի մասին ել էր մտացել: Իրա Պանդորայի թագուհու անունը Ծաղիկ էր դրել + 3.?? միլլիոն:
ReplyDeleteՎարդգես ջան, որ շատ հեռու չգնանք, մի հատ հիշի ֆիլի սյուժեն, որի մասին խոսում ենք, ու համադրի քո ասած "նախանձի" տեսության հետ:
ReplyDeleteԻսկ են որ ասում էս բոլորս էլ ուզում ենք հարուստ ու չար լինել ... դե ոնց ասեմ....
ախր հեչ պատասխան չեմ գտնում է էս թեզիդ հակադրվելու համար:))) մի քիչ ժամանակ տուր մտածելու: