Jan 11, 2010

Art House ֆիլմերի ակումբ մեզ պետք ա?

Միտք հղացավ ստեղծել հայկական օնլայն Art House ֆիլմերի ակումբ: Art House ֆիլմերը որպես կանոն ոչ շահույթ հետապնդող, մեր լեզվով ասած "փախած" կինոներն են, որոնք որ երբեք հեռուստաեթերում չես տեսնի` չհաշված 8 ու կեսի պես հատուկենտ ծրագրերի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը:
Ակումբը կծառայի հայալեզու կինոսերներին, ովքեր կկարողանան արտահայտել իրենց տեսակետը այս կամ այն "փախած" ֆիլմի վերաբերյալ և ցանկության դեպքում նաև ֆիլմեր փոխանակել, ինչը որ շատ կարևոր է "փախած" ֆիլմեր հայթայթելու գործում:

Զուգահեռ կարելի է նաև ներկայացնել և կինոսերներին հասցնել Հայ ժամանակակից  Art House ֆիլմեր նկարողների գործերը:

Բացառելով մտահաղացման բիզնես պռոյեկտ դառնալը, հրավիրում եմ ազատ քննարկման:
Մտահաղացումը կարելի է իրականացնել "ազատ ժամանակ - մի խելքը գլխին բան" անձնական ժամանակի ու հոսթինգի հաշվին: Պարզապես հետաքրքիր է,
արդյոք.
 - Բետք մը ունինք նման փանի, թո վոչ ???

Խնդրեմ Ձեր կարծիքները:

2 comments:

  1. 2 ձեռքով և 2 ոտքով կողմ եմ այս պռոեկտին: Առաջին իսկ հնարավորության դեպքում խոսք եմ տալիս post անել իմ նախընտրած անշահախնդիր հեղինակներից որևիցե մեկի ստեղծագործություններից մեկը:

    ReplyDelete
  2. Ես Նույնպես կողմ եմ նախագծին:Հրաշալի միտք Է:
    Կարելի է նաև կազմաերպել կինոդիտումեր: Եթե պետք է կաջակցեմ:

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ