Jan 29, 2010

Apple iPAD or Apple Tablet


2010 թվականի հունվարի 27-ին, Apple աշխարհահռչակ կազմակերպության ղեկավար Սթիվ Ջոբսը Սան Ֆրանցիսկոյում ներկայացրեց կազմակերպության նոր «գլուխգործոցը» iPAD կամ Apple Tablet:

Այս նորարարությունը զարմացրեց շատերին: Եվ իսկապես, տեխնիկայի այս նոր գյուտը իրենից ներկայացնում է միաժամանակ սմարթֆոն (Smartphone) և դյուրակիր համակարգիչ (Laptop): iPAD-ը ունի նոր հնարավորությունների մի լայն շարք. այն կարելի է օգտագործել ֆիլմեր, հեռուստատեսային հաղորդումներ դիտելու, խաղեր խաղալու, ինտերնետ մուտք գործելու և էլեկտրոնային գրքեր կարդալու համար: Ինչպես ասում են Apple-ում` Ջոբսի «հրաշամանուկը» ունենալու է 16 GB, 32 GB և 64 GB օպերատիվ հիշողություն: Այն կրելու է Apple A4 չիպ(պրոցեսոր)` 1 GHz հաճախականությամբ, էկրանի չափերն են 9.7” դյույմ, հաստությունը 1.2սմ, քաշը` 680գր.: Այն զինված է 802.11n ստանդարտի Wi-Fi-ով և Bluetooth 2.1-ով: Ամենազարմանալին այն է, որ Apple-ը մնում է առաջատարը Li-Ion-ային մարտկոցների արտադրությունում. iPAD-ը խարող է անդադար աշխատել ոչ ավել, ոչ պակաս, քան 10 ժամ: Ինչպես ասել է Ջոբսը` iPAD-ի հետ կարելի է թռչել ինքնաթիռով Սան Ֆրանցիսկոյից մինչև Տոկիո և այդ ընթացքում անդադար դիտել ֆիլմեր: Սպասողական վիճակով` iPAD-ը կարելի է պահել` առանց էներգիայի վերալիցքավորման, մինչև 1 ամիս:



Գնային քաղաքականության միջոցով` այս, ինչպես և նախորդ անգամ (iPhone 3G-ի հետ), Apple-ը մրցակցային շուկայից դուրս կմղի բոլոր մրցակից կազմակերպություններին, որոնք արդեն ունեին iPAD-ի նախատիպերին, ինչպիսիք են Toshiba-ն և Hewlett-Packard-ը: Բանն այն է, որ Apple-ը` իր ստեղծագործությունը ցանկանում է վաճառել ընդամենը 499$ (359€) արժեքով: Նոր, խելացի սարքը զինված է լինելու լիաֆունկցիոնալ ինտերնետ դիտարկչով (browser) և հնարավորություն է ունենալու բեռնել ավելի քան 125000 նոր ծրագրեր, որոնք կհեշտացնեն նրա օգտագործումը տարբեր ոլորտներում: Արդեն հայտնվել են մի շարք կազմակերպություններ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներդրումներ անել iPAD-ին համալրող սարքերի արտադրությունում. Termaltech ընկերությունը արդեն նախագծել է iPAD-ի նոր` ուղղահայաց տակդիր, իսկ մինչ այդ` Apple-ը արդեն հանել է արտադրության մի քանի համալրող սարքավորումներ, որոնցից է ստեղնաշարը, չնայած այն բանին, որ iPAD-ը արդեն ունի վիրտուալ ամբողջական QWERTY ստեղնաշար: iPAD-ը զինված է լինելու շատ անհրաժեշտ ծրագրային փաթեթներով, ինչպիսիք են ամբողջական օֆիսային ծրագրային փաթեթ` iWork-ը: Apple-ի մասնագետները ուշադրություն են դարձրել, անգամ էլեկտրոնային գրքեր կարդալու հետ կապված այնպիսի մանրուքների, ինչպիսիք են գրքի նման ֆոնային գույնը, գրքի ֆակտուրան, ձեռագիր շրիֆտը և այլն:


iPAD-ի տեխնիկական հնարավորությունները.

Չափեր` 242.8x189.7x13.4 միլիմետր,
Քաշը` 680 գրամ (առանց 3G համակարգի) և 730 գրամ (3G համակարգով),
Էկրան` 9.7” դյույմ, multitouch և IPS համակարգերով ապահովված սենսոր, LED տեխնոլոգիայով լուսավորման համակարգ, լայնէկրան. 1024x768 փիքսել թույլտվությամբ (1 դյույմի վրա132 փիքսել) և հատուկ օլեֆոբային հակամատնահետքային ծածկույթ,
Պրոցեսոր` Apple-ի սեփական արտադրության գերարտադրողական և միաժամանակ մեծ էներգախնայողությամբ օժտված Apple A4 1 GHz հաճախականությամբ,
Հիշողություն` 16 GB, 32 GB և 64 GB օպերատիվ հիշողություն` կաղված մոդելից,
Անլար տեխնոլոգիաներ` Wi-Fi(802.11 a/b/g/n), Bluetooth 2.1 + EDR. 3G-ով համալրված մոդելում այս ամենին ավելացված է UMTS/HSDPA (850, 1900, 2100 ՄԳհց) և GSM /EDGE (850, 900, 1800, 1900 ՄԳհց), բայց ուղղակի տվյալներ փոխանցելու համար,
Տեղակայման որոշում` Wi-Fi, թվային կողմնացույց. 3G-ով համալրված մոդելում այս ամենին ավելացված է AGPS ու Cellular համակարգերը,
Կոնեկտոր` դոկ-կոնեկտոր, 3.5” դյույմ (mini-jack) կոնեկտոր նախատեսված ականջակալների համար, ներդրված բարձրախոս և դինամիկ, կոնեկտոր նախատեսված SIM-քարտի համար (միայն 3G-ով համալրված մոդելում),
Մարտկոց` վիդեոֆայլերի, երաժշտության, սերֆինգի (Wi-Fi-ի միջոցով) վերարտադրություն մինչև 10 ժամ անընդմեջ, սպասողական վիճակում 1 ամսից ավելին,
Հավելյալ` աքսելերոմետր, ներքին լուսավորության ցուցատախտակ,
Լեզուներ` Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Ճապոներեն, Իտալերեն, Իսպաներեն, Դանիերեն, Հեշտացված Չինարեն, Ռուսերեն:

Նկարներ:





Մի քանի այլ նորություններ:


iPAD
1. Ինչպես գրում են NewYork Times թերթում. «Հավանաբար Apple-ի մարքետինգային բաժնում չկան իգական սեռի ներկայացուցիչներ»: Բանն այն է, որ պարզվում է արդեն մի քանի տարի է ԱՄՆ-ի շուկաներում վաճառքի է հանված համանուն ֆիրմայի կանացի ներքնազգեստներ: NewYork Times-ի կարծիքով այս աչքաթող արված հանգամանքը կարող է շատ լուրջ հետևանքներ թողնել iPAD-ի (Apple-ի արտադրանք, այլ ոչ թե ներքնազգեստ) վաճառքի ցուցանիշների վրա:


2. Նորամուտ սարքի վատ կողմերից մեկն այն է, որ այն ունի ընդամենը 16 GB - 64 GB օպերատիվ հիշողություն, որը տեխնիկական տեսանկյունից այնքան էլ վայել չէ Apple-ին, քանի-որ, գրեթե մեկ տարի առաջ արդեն թվային հիշողության սարքերի արտադրության ասպարեզում առաջատար Kingston ֆիրման թողարկել էր SSD թվային հիշողության սարքեր, որոնց ծավալը հասնում էր 512 GB:
3. Նշեմ նաև, որ մինչ iPAD-ի վաճառքի դուրս գալը, որը տեղի կունենա 60 օրից ոչ շուտ և 90 օրից ոչ շուտ 3G-ով համալրված տարբերակը, արդեն վաճառքի է հանվել Digital Rise ընկերության կողմից թողարկված սենսորային` 1024x600 10.2” դյույմ էկրանով, 1.6 GHz հաճախականությամբ պրոցեսորով համալրված մեկ այլ սարք, որը տեխնիկական տեսանկյունից ավելի ֆունկցիոնալ է քան iPAD-ը:

3 comments:

  1. Վարդգես ջան, մուտքդ բարի լինի «Ավելի լավ աշխարհ»-ում, ու մեզ միշտ զարմացնես հետաքրքիր նորություններով:

    ReplyDelete
  2. Ողջունում ենք մեր նոր հեղինակին, մալադեց ...

    ReplyDelete
  3. Վարդ Ջան շատ լավա,բայց կինոտեխնիկայի մասին մի մոռացի:Օրինակ կռանների,նոր կամեռաների,ավատառների մասին գրի:համ ել ԱՐՎԵՍՏԱ չե?

    ReplyDelete

 
Սպորտային նորություններ