Jan 29, 2010

Apple iPAD or Apple Tablet


2010 թվականի հունվարի 27-ին, Apple աշխարհահռչակ կազմակերպության ղեկավար Սթիվ Ջոբսը Սան Ֆրանցիսկոյում ներկայացրեց կազմակերպության նոր «գլուխգործոցը» iPAD կամ Apple Tablet:

Այս նորարարությունը զարմացրեց շատերին: Եվ իսկապես, տեխնիկայի այս նոր գյուտը իրենից ներկայացնում է միաժամանակ սմարթֆոն (Smartphone) և դյուրակիր համակարգիչ (Laptop): iPAD-ը ունի նոր հնարավորությունների մի լայն շարք. այն կարելի է օգտագործել ֆիլմեր, հեռուստատեսային հաղորդումներ դիտելու, խաղեր խաղալու, ինտերնետ մուտք գործելու և էլեկտրոնային գրքեր կարդալու համար: Ինչպես ասում են Apple-ում` Ջոբսի «հրաշամանուկը» ունենալու է 16 GB, 32 GB և 64 GB օպերատիվ հիշողություն: Այն կրելու է Apple A4 չիպ(պրոցեսոր)` 1 GHz հաճախականությամբ, էկրանի չափերն են 9.7” դյույմ, հաստությունը 1.2սմ, քաշը` 680գր.: Այն զինված է 802.11n ստանդարտի Wi-Fi-ով և Bluetooth 2.1-ով: Ամենազարմանալին այն է, որ Apple-ը մնում է առաջատարը Li-Ion-ային մարտկոցների արտադրությունում. iPAD-ը խարող է անդադար աշխատել ոչ ավել, ոչ պակաս, քան 10 ժամ: Ինչպես ասել է Ջոբսը` iPAD-ի հետ կարելի է թռչել ինքնաթիռով Սան Ֆրանցիսկոյից մինչև Տոկիո և այդ ընթացքում անդադար դիտել ֆիլմեր: Սպասողական վիճակով` iPAD-ը կարելի է պահել` առանց էներգիայի վերալիցքավորման, մինչև 1 ամիս:



Ասացվածք: Ծանոթ ու անծանոթ

Բոլոր լավ մարդկանց դեմքը միշտ շատ ծանոթ է թվում:

Jan 28, 2010

Ասացվածք: Անանուն

«Արա՛ ըքան ինտիլիգենտ, արվեստագետ, քաղաքական ու հոգևոր մի եղեք, մի քիչ էլ մարդ էղեք»

Ի՞նչ է RSS–ը ... մաս 2

Հոդվածը տեղափոխված է, այն կարող էք գտնել հետևյալ հղումով
http://ablog.gratun.am/

Հայկական Բանակ



Շնորհավորում եմ բոլորիս հայկական բանակի 18 ամյակի կապակցությամբ:
Հատկապես շնորհավորում եմ իմ բանակային ընկերներին (Արտաշատի կապի ուսումնական գումարտակի 2005-ի գարնանային զորակոչին, նաև Գյումրու УР-ի գնդի 2005-2007 թթ ծառայողներին) :

Ասեմ այն որ, բանակը ինչքան էլ հակասական ու դժվար տեղ է, միևնույն ժամանակ շատ հետաքրքիր տեղ է: Լավ է, որ ունենք հայկական բանակ, որի առկայությունը մեզ պաշտպանում է արտաքին թշնամիներից: Թշնամին վերապահումով եմ ասում, այսօր դեռ թշնամի, վաղը Աստված գիտի թէ ինչ: Թշնամական և ընկերական հարաբերությունները պետությունների միջև միմիայն շահի վրա հիմնված հարաբերություններ են . . .

Մեր բանակի մի լավ կողմը դա նրա գոյության փաստն է, մյուս լավ կողմը, որ այն մի քիչ ավելի լավ վիճակի մեջ է, քան թե 90- ական թվականներին: Մի լավ կողմ էլ ունի ՝ այնտեղ կարելի է ծանոթանալ տարբեր լավ ու վատ մարդկանց հետ, ինչպես նաև ծայրահեղ լավ մարդկանց ու ծայրահեղ տականքների հանդիպել :

Հիմա սկսեմ թվարկել բանակի թերությունները (ավելի ճիշտ հիվանդությունները)
1. Կաշառակերություն
Որի մասին արդեն մի քիչ գրել էմ այստեղ, կաշառակերությունը համակարգային խնդիր է այսինքն այն ձեռնտու է և տվողին և վերցնողին: Դա միայն սպաների մեղավորությունը չի, այլ նաև զինվորների, նրանց ծնողների ... Հա մոռացա ասեմ , սպաների վերադասների, վերադասների վերադասների ու այդպես միջև կարապետի խազը (կամ ձկան գլուխը) ...

2. Անգրագիտություն (նույնիսկ զինվորական գործի մեջ), երիտասարդ սպաների մեջ շատ քչերն են տիրապետում իրենց մասնագիտությանը: Մի զորամասում բոլոր երտասարդ սպաները կարծում էին ,որ "պլաշ-նակիդկեն" աղբը վրան հավաքելու և դրանով տանել-թափելու համար է նախատեսված, իսկ անձրևից պաշտպանվելու համար օգտագործում էին "ՕԶԿ"-ան: Երբ մի պարապունքի ժամանակ ցույց տվեցի "պլաշ-նակիդկեն" օգտագործելու ձևը բոլորը զարմացած նայում էին, միայն այնտեղ գտնվող գումարտակի հրամանատարն էր, բեղի տակ ժպտում : Սա ընդամենը մի զվարճալի դեպք է (կամ էլ ողբալի) , իսկ ավելի լուրջ բաների մասին էլ չէմ գրում:

3. Կիսագողական - սպայակազմ . Սրա մասին միայն մի բան պիտի ասեմ բոլոր այդպիսի սպաներին
«Ապեր կամ դառեք զինվորական, կամ էլ թողեք ու ս. եղեք բանակից: Կողմնորոշվեք արդեն դուք հայկական բանակի սպա էք, թե «լավ տղա»: Չի կարելի թերարժեքության բարթույթ ունենալով հանդերձ, որևէ գործով զբաղվել , առավել ևս ուժային կառույցներում ծառայել: Կիսատ-պռատ արժեհամակարգը հեց ձեզ կքնադի վերջ ի վերջո: Եթե ձեր հաքով չի սպա լինելը, մի՛ պղտորեք ձեր հոգին, ու մի՛ փչացրեք սպայի առանձ այդ էլ ոչ հաջող կերպարը»:

4. Կանոնադրություն.
Կանոնադրության հետ կապված մի հատ ընդհանուր փիլիսոփայական միտք ունեմ: Արդյո՞ք ռուսական մարտավարական կանոնադրությունը, որը ստեղծված է դաշտային ահռելի տարածքներում մարտ վարելու համար , արդյունավետ է լեռնային տեղանքում մարտ վարելու համար: Հը՞ . . . Որտե՞ղ բացազատվի գումարտակը, իսկ գունդը՞ : Թե՞ մենք պատրաստվում ենք գրավել Ռուսաստանը կամ Չինաստանը:

5. տեխնիկայի և սպառազինության հետամնացության մասին էլ չէմ ասում ...

Մի երկու առանջընթացային բան իհարկե նկատվում է, օրինակ զինվորական հագուստի հետ կապված փոփոխությունները:)

6. Ստրկամտություն:
Կոչումով ու պաշտոնով ավելի բարձրների նկատմամբ վախ ու ստորաքարշություն, իսկ ցածրերի նկատմամբ առհամարանք ու վատ վերաբերմունք: Այս վիճակը լոգարիթմիկ կախում ունի պաշտոնների միջև հեռավորություններից: Որքն մեծ է տարբերությունը պաշտոնների միջև այնքան մեծ է թույլատրելի ստորաքարշութայն չափաբաժինը:
Մի ռուսական խոսք կա «майор приказывает капитану, капитан лейтенанту, лейтенант сержанту, сержант солдату, а содат бушлату»: Հայերեն էլ կա, բայց դե չէմ գրի ... :)
Երևի սա բոլոր կոշտ հիերարխիկ համակարգերին բնորոշ է: Այդ պատճառով , մտածում եմ որ ոչ մի վախենալու բան չկա սրա մեջ ժամկետային զինծառյողի համար: «Դե երկու տարի ա էլի մի կերպ կդիմանանք»:) , միայն թե չմտնի հոգու խորքը: :)

Վերջում էլ տեղադրում եմ բանակում գրած իմ այս բանաստեղծությունը, որը նվիրված է հետևյալ պատմությանը: Ստուգող հանձնաժողովի ժամանելուց առաջ գումարտակի զուգարանը մի լավ մաքրեցին, ուղղակի պսպղացրին, հետո էլ կողպեցին...

Армии посвящяется

Вы решили закрыть туалет.
Туалет, он всегда будет чист.
Ведь он создан лишь для того,
Чтоб блистать на свету,
Чтоб комиссия вам
Всегда ставила “пять”,
Так куда же скажите,
Куда же мне срать?!

PS : Ասեմ որ բոլոր մասնագիտություններից ինձ համար կընտրեի զինվորականի մասնագիտությունը, բայց ավելի լավ աշխարհում, ու ավելի լավ բանակում ...

PS 2 : Հատուկ շնորհավորում եմ մայոր Խանոյան Տիգրանին, փոխգնդապետ Զալյանին, կապիտաններ Հալաջյան Արմանին և Հարությունյան Զորայրին, մայոր Բերետին :) ...
Ցանկանում եմ իրենց ավելի լավ բանակ ...

PS 3: Բանակի 18 տարին լռացելա, բա ես երբ պիտի նրան տանեն բանա՞կ, հլա տեսնենք դուրը գալիս ա, բալքիմ մի քիչ խելք սովորի, տղամարդ դառնա :D






Jan 27, 2010

Եզզությունն տեղական, կամ էլ VIP-ական

Լրիվ տավար են մեր մեծահարուստներից ոմանք:
Իրեց աղջկա մարդուն ծեծելու տեղը, մարդու սիրուհուն են տալիս շան սատակ անում:
Անհնար աննննննննասուն են:

Դե պարզա նախապատմությունը չէմ պատմի, բամբասանքներից կլսեք, մի բան ավել մի բան պակաս :)

Մի հավատա աչքերիդ

Մի ընկեր ունեմ , նրա պապը միշտ ասում էր «լսածիդ մի հավատա, իսկ տեսածիդ միայն կեսին հավատա»։
Շատ արդիական ասացվածք է, փիառի,գովազդի և սոցիալական ինժիներիայի այս դարում։
Համոզված եմ ,որ նկարի միայն աջ կամ միայն ձախ մասերը, որ մեկս էլ տեսնեինք , ոչ մի անգամ չէինք մտածի որ դա ճշմարտության միայն մի մասն է։



«Կասկածում եմ , հետևաբար գոյություն ունեմ» Ռ. Դեկարտ

Jan 26, 2010

Հայկակն բանակը, դաշնակցականը և USAID-ին


Ըստ թերթ.ամ
Հայաստանի Ազգային ժողովի Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը անցյալ տարի ծանոթացել է USAID-ի կատարած ուսումնասիրություններին և ուրախությամբ պարզել, որ բանակում կոռուպցիան 2-3 անգամ ավելի քիչ է, քան այլ ոլորտներում, օրինակ` հարկայինում կամ ոստիկանությունում։ Դրա պատճառը, ըստ դաշնակցական պատգամավորի, սպայակազմի խստությունն ու զգոնությունն է։
Հրայր Կարապետյանի կարծիքով` հազիվ թե հրամանատարները կաշառք վերցնեն և թույլ տան, որ զինվորը թողնի զորամասը. «Կարծում եմ` հրամանատարները զգոն են, գլխներից ձեռք չեն քաշել, որ այդպիսի բան անեն։
Եթե հանպատրաստից ստուգում եղավ, և պարզվեց, որ մի զորակոչիկ տեղում չէ, հավատացեք, որ գնդապետը ուսադիրներից կզրկվի, կարիերան կկորցնի»,- ասաց Հրայր Կարապետյանը։
-------------------------------------------------------------------------------

Էս դաշնակցականը կամ ոչ մի բանից տեղյակ չի, կամ էլ լավ պարապացրած սրիկայակապիկ–ա։
Ով ծառայել ա, լավ գիտի «զգոն հրամանատարներին», «խիստ», «խելացի», «հայրենասեր» ու սրիկա, աննասուն ու երևի էլ չշարունակեմ...
Դե գեղ չկա որ շուն չլնի , լավերն էլ կան, նույնիսկ շատ լավերը , բայց թե դրանք ինչ կարան անեն։
Իսկ USAID-ի կատարած ուսումնասիրություններին և դրանց հետ կապված ուրախությունն էլ կարան տանեն ու ... , հեչ .... , կանայք էլ են կարդում էս բլոգը։

Jan 25, 2010

Եկավ

–Բարև։
–Օռա՞նժ։
–Չէ, Ձյուն։
–Բարև Ձյուն։
–Բարև ձեզ. ասում են երթուղայինի ուղևորները նստելիս(տարօրինակ է,երևի մրսել են, բարիացել)։

–Ապե՜ հո՛պ հլա,(երևանցու ակցենտ ունի ես ձյունը), ես ու՞մ գլխին էք հող լցնում, արա՞ ՜ ՛։
–Արա՛ դու ձենդ կտրի այ ՑԵԽ։ (տրակտորներ)

«Բարի Արագիլ» - Խաչատուր և Սերժ Տանկյաններ

Մի հինգ օր է, ինչ լսում եմ Խաչատուր Տանկյանի «Ինչպես մոռանանք» ալբոմը: Շատ լավն ա, բան չկա ասելու:
Հատկապես «Բարի Արագիլ»-ը, որում հորը օգնում է, նաև որդին(Սերժ Տանկյան,SOAD):
Էս երգը փոքրուց շատ եմ սիրել, հիմա էլ որ լսում եմ սիրտս ցնծում է, բայց միտքս հեչ չի համաձայնվում հետը: Շատ հակասական, բաներ եմ զգում ... Մեկ մեկ էկրանը ջրով է լցվում, տառերը էլ չէն երևում...

Էս երգը ՍՈՒՏ Է ...

Ես ոչ անտուն եմ,
Ոչ էլ տարագիր,
Ունեմ հանգրվան,
Ունեմ օթևան,
Ազատ Հայրենիք, Երջանիկ Երկիր, չունե՛մ ու չգիտե՛մ, կունենա՞մ թե՞ չէ ...
Բայց ուզում եմ ունենամ,ու թող սա մարգարեություն լինի՝
«Իմ տան մոտ ապրի
բարի արագիլ
բույն հյուսիր ծառին
բարդու կատարին»

Էս էլ ձեզ, որ ըզգաք ինչ էմ ասում: Քաշեք լսեք: 6.37 ՄԲ

Մի հատ էլ վիդեո

Jan 24, 2010

Avatar կողմ և դեմ

Շատ էին խոսում Avatar ֆիլմից, շատ էին գովում, և ի վերջո մենք էլ որոշեցինք գնանք ֆիլմի ցուցադրությանը մոսկվա կինոթատրոնում: 2.5 ժամ ադի-բուդու մարտնչող հոտի ուղեկցությամբ դիտեցինք ֆիլմը: Հարկ է նշել, որ արդեն 4-րդ անգամ է ինչ մոսկվա կինոթատրոնում ֆիլմ դիտելիս ինձ չի լքում այն միտքը, որ կամ պռոյեկտռի վրա «ՀՈ» են արել, կամ էդ պռայեկտռը նախատեսված չի  այդ դահլիճի համար, կամ էլ ֆիլմի դիսկը «ծովահեններից» են առել: Պատկերի մեջ հստակություն (резкость) չկա ու աչք ա ցավացնում: Դուք չեք զգացել?


Ֆիլմի մասին լսել էի հիմնականում 2 իրարամերժ կարծիքներ.
1. միտք չկա, բայց էֆեկտները շատ լավն են..
2. էֆեկտները հեչ, բայց ինչ հզոր իմաստ ունի..

Ասեմ, որ Avatar-ը այն ֆիլմերից էր, որ կարելի է համարել նոր խոսք, կամ ավելի ճիշտ նոր տեխնոլոգիաներ, կինոյի մեջ: Ֆիլմը դիտելուց 1 օր է անցել և փորձում եմ հասկանալ, թե ինչ հետք թողեց այն դիտողի` տվյալ դեպքում իմ մեջ: Իմ համեստ կարծիքով Avatar-ը շատ գեղեցիկ ու անիմաստ ֆիլմ էր: Ոչ մի նոր գաղափար, ոչ մի նոր խոսք ռեժիսյորից, նույն հին արդեն բոլորին նյարդայինացնող ամերիկյան տափակ-ամբիցիոզ երկխոսությունները: Չափազանց ծայրահեղ իրարամերժ կերպարները.... ես շատ բարի եմ, իսկ դու անարժեհամակարգ անասուն: Ու մի 2 հատ ստացված հումոր:

Մի խոսքով... կարծում եմ արժի նայել, թեկուզ և միայն գեղեցիկ տեսարանների համար:

Հուսով եմ կլսենք նաև Ձեր կարծիքները «կարծիքներ» բաժնում:

Զոմբոտուփ: Աստղերը լարի վրա

Վերջերս շատ եմ լսում և կարդում նմանատիպ կարծիքներ
«Մեր հեռուստատեսությունը թխում է ռուսական հաղորդումները»
«ռուսները թխում են արևմուտքից»
«Թխածը ավելի վատն է քան օրիգինալը...»
«Չեն կարողանում մի բան իրենցից հնարել»
«32 ատամ»,«երկու աստղ» ... «աստղերը սահում են»..

Մտածում եմ, որ կարելի է կազմակերպել բնիկ հայկական մրցույթ-հաղորդումներ օրինակ «աստղերը քյանդրբազ»(լարախաղաց,փահլեվան), կամ էլ «աստղերը կոխ են կպնում», հա բա «ասղերը զուռնա դհոլ են նվագում» , կարելի է նաև «աստղերը տոլմա են փաթաթում»,
մեկել «աստղերը փեսաքոթուկ ջարդելիս» :)

Jan 23, 2010

Թվային Գիթառ

Հունվարի 19-ին ամերիկյան Misa ընկերությունը ներկայացրել է նոր թվային գիթառի կոնցեպտ — Misa Digital Guitar
Թվային գիթառ, կիթառ
Սկզբունքայնորեն գիթառը ներկայացնում է իրենից MIDI-կառավարիչ, գրիֆի վրա գտնվում են 24 լադ, իսկ լարերի դերը կատարում են հատուկ սենսորներ: Այնտեղ որտեղ սովորական գիթառի վրա երաժիշտը ձայնարտադրություն է կատարում (հարվածում, կամ շոյում է լարերը:) ) տեղադրված է սենսորային multi-touch էկրան: Մի կարևոր անռանձնահատկություն էլ կա, հենց այդ նույն էկրանի վրա գործողություններ կատարելուվ կարելի է փոփոխել ձայնի պարամետրերը ներկա ժամանակային ռեժիմում:
Եվս մի առանձնահատկությաուն էլ ունի. ծրագրային պարունակությունը հիմնված է Linux-ի վրա և ամեն ցանկացող (և կարողացող:) ) կարող է վերածրագրավորել գիթառը ըստ իր պահանջմունքների: Նայեք հոլովակը: Դե ձայնը (այսպես ասած սաունդը) շատ չի ոգևորում, երևի ժամանակի ընթացքում ավելի կկատարելագործեն: Մնաց երաժիշտները ընդունեն այս նորարարական գործիքը, կամ էլ մերժեն:
Հա վա՜յ էս էլ հոլովակը:

Jan 22, 2010

Ասացվածք: Արվեստի և Ճանապարհի մասին

Արվետը մարդու հոգու ճանապարհորդությունների օրագիրն է, և ոչ թէ ինքը ճանապարհը:

Անվճար Գովազդ: Ձեռագործ օրիգինալ ականջօղեր

Ցանցում մի նորածին բիզնես տեսա, ուզում եմ գովազդել: Ձեռագործ և օրիգինալ ականջօղերի վաճառք: Ու կարծես թանկ չի (դե ես տղա եմ, դրանց գներից ինչ իմանամ:) :
ԱկանջօղերՁեռագործ և օրիգինալ ականջօղեր
Ձեռագործ և օրիգինալ ականջօղեր
Ձեռագործ և օրիգինալ ականջօղեր

Մտեք Կայքը նայեք ավելի շատ օրինակներ:

Ի՞նչ է RSS–ը , ինչի՞ համար է այն, և ինչպե՞ս այն օգտագործել

Հոդվածը տեղափոխված է, այն կարող էք գտնել հետևյայալ հասցեով

Հիմարությունը մեր շրջապատում: Հայտարարություն փոստային ծառայությունում



Հերթական հիմմարությունը մեր շրջապատում: Կասյան փողոցի ակզբում գտնվող Հայփոստի գրասենյակում փակցված հայտարարություն:
Ով կհուշի, կամ ում են երբևէ  «Ոչ ավանդական» ծառայություններ մատուցել Հայ-Փոստում :))))))))))))))))))))))))

Հիմարությունը մեր շրջապատում: Կենդանիները՝ մարդկանց նման

Թութակ

Էլի մի հատ հիմարություն աչքս տեսավ: կենդանիների խանութի պաստառ է:
Տես վերևի աջ անկյունում գրած է «Чтоб звери жили,как люди !»:
Տեսնես звери-իներին հարցրել է՞ն :), ինձ թվում է звери-իները հեչ էլ չէն ուզում «как люди» ապրեն: Մթամ մարդիկ շատ են կարողանում ...

Սմարթֆոնը և տեսախցիկը փրկել են մարդու կյանքը։



Հայիթիի երկրաշարժի ժամանակ, Դեն Վուլի անունով մի մարդ փրկվել է ,սմարթֆոնի և տեսախցիկի օգնությամբ։
Նա փլատակների մեջ գտնվելու ժամանակ, տեսախցիկի լույսով գտել է, անվտանգ տեղ, դրանից հետո իր սմարթֆոնի վրա բեռնել է առաջին օգնության մասին նյութեր, որոնցից օգտվելով կանգնեցրել է կոտրված ոտքի արյունահոսությունը և անշարժեցրել է այն։ Հետո միացրել է, զարթուցիչը , որը 20 ր.–ն մեկ զանգել է և չի թողել նրան քնել։ 65 ժամ հետո նրան փրկել են ֆրանսիացի փրկարարները։

Jan 19, 2010

Հիմարությունը մեր շրջապատում ։ Գտիր 3 տարբերություն

Էս հայտարարությունը մի «իմպորտնի» օֆիսում եմ նկարել։
Գտե՛ք 3 տարբերություն հայերեն և անգլերեն գրածների միջև։

Դուռը փակեք

Լավ ,առաջին տարբերությունն այն է ,որ մեկը հայերեն է գրած մյուսը անգլերեն :D
Իսկ մյուս երկու՞սը ...

Բա՛, այ սենց են պայքարում ուկրաինացի դեմոկրատները

Պոռնիկ մի եղիր, ձայնդ մի ծախիր


Աղբյուրը

Նիկոլ Փաշինյանը նստեց։ :(

Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը արդարացվել է 316 հոդվածի առաջին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնությունը գործադրելը), իսկ 225 հոդվածով (զանգվածային անկարգությունների կազմակերպում) ճանաչվել է մեղավոր և դատապարտվել յոթ տարվա ազատազրկման։

Jan 18, 2010

Շնորհավորում եմ հայերին և թուրքերին

Tert.am-ը գրել է այսօր։
Անկարայի Սինջան շրջանի քրեական դատարանը որոշում է կայացրել «Հայերից ներողություն եմ խնդրում» արշավի կազմակերպիչների դեմ հետաքննություն չսկսելու և նրանց քրեորեն չհետապնդելու մասին: Այս մասին հաղորդում է թուրքական «Ռադիկալ» օրաթերթը:
Հիշեցնենք, որ 2008թ. դեկտեմբերին չորս թուրք մտավորականներ` Բասքըն Օրանը, Ահմեդ Ինսելը, Ջենգիզ Աքթարը և Ալի Բայրամօղլուն, հանդես էին եկել «Հայերից ներողություն խնդրելու» արշավ սկսելու նախաձեռնությամբ, որի շրջանակում կազմակերպվել էր ինտերնետային ստորագրահավաք։ Մտավորականների դեմ Թուրքիայի վեց քաղաքացիների ներկայացրած հայցի հիման վրա հետաքննություն էր սկսվել Անկարայի դատախազությունում «թուրք ազգին հրապարակավ վիրավորելու մեղադրանքով», այսինքն` Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով։
2009թ. հունվարին Անկարայի դատախազությունը որոշում էր կայացրել «Հայերից ներողություն եմ խնդրում» արշավի կազմակերպիչ չորս թուրք մտավորականներին քրեորեն չհետապնդելու մասին։ Որոշումը հիմնավորվել էր նրանով, որ «ժողովրդավարական հասարակության մեջ հակադիր կարծիքները պաշտպանված են մտքի և խոսքի ազատության իրավունքով»։
Իսկ ավելի ուշ` 2009թ. մարտին, Սինջանի քրեական դատարանը բավարարել էր Անկարայի դատախազության` «Հայերից ներողություն եմ խնդրում» արշավի կազմակերպիչներին քրեորեն չհետապնդելու վերաբերյալ որոշման բողոքարկումը:

Հազարից մեկ, մի լավ բան են ասում քաղաքական կյանքինց։ Բոլորիս շնորհավորում եմ։ Սա նախադեպ է , որը կբացի թուրք առաջադեմ մտածողների բերանները։ Ցեղասպանության ընդունումը ըստ ինձ , ընդունելի է միայն թուրքիայի հասարակության ներքին ապաշխարության միջոցով և ոչ երբեք արտաքին ուժերի ճնշման տակ, որոնք ցեղասպանության հարցը օգտագործում են, որպես խաղաքարտ իրենց պետական և տնտեսական խաղերի մեջ։

Ասացվածք։ Յոթ մատի մասին

-Բալա ջան, մերիկս մի հատ լավ խոսք ուեր «...եթե օխտը (յոթ) մատ ունենաի, քամագիս ծակը չէի գտնի»...
Ա. Ջիգարխանյան։

Աղբյուրը

Jan 17, 2010

Հիմարությունը մեր շրջապատում: Հիմար, կեղտոտ ու առանց ժառանգության մարդիկ

Վերջին արշավի ավելի (ճիշտ էքսկուրսիայի) ժամանակ հանդիպեցիք մի քանի բանի, որոնց մասին չէմ կարող լռել: Էքսկուրսիայի ֆոտոնկարները և պատմությունը Edd-ը կգրի այստեղ՝ http://photo.unicode.am/ : Ուզում եմ ասեմ, որ գեղեցիկը դեռ կտեսնեք, որովհետև շատ լավ արշավ էր: Շնորհակալություն Արային և Տիրայրին:
Իսկ հիմա տգեղը: Չէմ մանրանում թե , որը հատկապես որտեղ էր, ամեն տեղ էլ նման երևույթների կարելի է հանդիպել:

Ford-ի մեջ


Երթուղային պաշտամունք

Բլոտի սեղան (դե իհարկե՜ եկեղեցու ներսում)


բլոտի սեղան եկեղեցու ներսումբլոտի սեղան եկեղեցու ներսում


Այստեղ եղել է խանը


Կարծես մեզ օտար խաները քիչ էին, հիմա էլ տեղական արտադրության , հայալեզու խաներ են հայտնվաել:

Աղբանոց դամբարան


Աղբանոց դամբարանԱղբանոց դամբարան

Ժամանակակից զոհասեղան


Իրենց աստվածը պահանջում է որպես զոհաբերություն տարեկան 5 պԱգՌիՇկԱ:
Սա մի եկեղեցու բակում էր, գերեզմանների մոտ:
Ժամանակակից զոհասեղան

Մի հատ էլ լավ բան, որը լավ չստացվեց



Չէ, չէ, սա ռեստորանի կամ կազինոյի շինարանություն չէ, սա ամենաիսկական հայկական «Դաշտադեմի» բերդի վերակառուցում է, ցավոք կիսատ մնացած: Տեղացիներինց իմացանք ,որ շինարարությունը շուրջ մեկ տարի է ինչ դադարեցվել է: Չէմ կարող ասել թե կվերըսկսվի արդյո՞ք, ուզում եմ հավատալ, որ այո: Մի բան էլ դուրըս հեչ չեկավ: Մի տեսակ, հնությունը չէր երևում, դե հնարավոր է ես լավ չէմ հասկանում, ու ավարտելուց հետո ինչ որ ձևով պիտի պատերը մշակեին և բերդի հնությունը տեսանելի կլիներ....
Համենայն դեպս կանգնած է շինարարությունը: Ցավոք ...

Jan 15, 2010

Գոռ Մխիթարյան «Հոգի»

Գոռ Մխիթարյան : Հոգի, Gor Mkhitaryan : Spirit

Գոռ Մխիթարյանի «Հոգի» ալբոմը վերջապես լսեցի, չնայած դուրս է եկել 2008 թ.-ին: Ալբոմը ներառում է հոգևոր-քրիստոնեական թեմաներով ստեղծագործություններ, մատուցված ժամանակակից երաժշտական ձևաչափով: Ալբոմի համար շնորհակալություն հայտնում եմ Տիրայրին:
Չափազանց լավն էր «Ես Աչք»-ը , երաժշտությունը՝ Գոռի, բառերը Նահապետ Քուչակ:Դնում եմ մի կտոր այդ երգից, ցանոթացեք:

Ես Աչք, MP3, 1.42 MB, 96kbs

Էս էլ Գոռի կայքը

UPD: Եթե հանկարծ ուզենաք գնեք, հանկարծ չընկնեք խանութները: Խանութներում չկա: Կա միայն Տիրայրի մոտ: Կգրեք նամակ tirayrmkhitaryan@yahoo.com:

ՏՈՆԱ - ԾԱՌԱՋԱՐԴ՝ ՕՁՈՒՆՈՒՄ



Ամանորի նախաշեմին Լոռվա մարզի Օձուն գյուղում եղեւնիների եւ սոճիների մի հսկայական պուրակ է ոչնչացվել: 
Աղբյուրը` http://www.ecolur.org/ru/news/2010-01-15/650/


հիմա ում մեղադրես...? կա էլի,,, հասարակական պահանջ կա ԲՆԱԿԱՆ ՏՈՆԱԾԱՌ ԴՆԵԼ ՏԱՆԸ և դրանով իսկ նպաստել ինքնահաստատման առանց այդ էլ խրթին պրոցեսին: 
Իսկ եթե պահանջ կա, արդեն անկախ դրա օրինական լինել-չլինելուց, միշտ էլ կգտնվեն բազում ստահակներ, ովքեր կբավարարեն այդ պահանջը հանուն փողի...
Անցյալ տարի էլ ես եմ հարցրել ՀՀ մայրաքաղաք Երևանի մեծապատիվ Բաղրամյան փողոցի վրա` նախագահականի մոտ, ԱԺ-ի մոտ, օրնիբուն հերթապահություն իրականացնող միլիցեքի աշկի առաջ երկար շարքով շարված տոնածառ վաճառողին, թե որտեղից են բերվել եղևնիները:
Եվ իհարկե պարզվեց, որ ծառերը ռուսաստանի տայգաներից են բերել.... հավատացիք???
Պատկերացնում եք ռուսաստնաի տայգաներից` որպես կանոն սիբիրից, բերված տոնածառները բաղրամյան փողոցի վրա վաճառվում են սկսած 15.000 դրամից մինչև ... մինչև:
Ով հայ ժողովուրդ քո փրկությունը չգիտեմ ինչի մեջ ա, բայց քո կործանումը քո անհուն տխմարության մեջ ա ... հաստատ: Է.Մ.
Դու` բնական ծառ առնող, ախր ինչի էս գերադասում չփլախ ցանցառ բռնաբարված բնական ծառը, շատ ավելի գեղեցիկ ու անշառ արհեստական ծառից:
- քանի ես սաղ եմ (հուսով եմ դա երկար չի տևի) իմ երեխեքի հմար բնական ծառ պտի բերեմ:

բեր!!! էդ մի քանի հատն էլ բեր... մի քանի հատ էլ թող,,,, մարդ ես էլի մի օր կարող ա դագաղի փետ չլնի....

ՆեոՍայաթ Նովա

Ի՜նչ կլինի` իգնոր չանես,
Մեյլս դիլիթ, ֆորվարդ չանես,
Սրտանց բացես, աչքի ածես
Ու մեծ սիրով րիփլայ անես:

Սայաթն ասավ իր սիրուհուն`
- Ֆեյսբուքումդ գրիլիս դուն`
Թե վուր ալամ ինտերնետում
Չկա քիզի նման սիրուն:

Ամա մտիկ արա, գո’զալ,
Մտիր գուգլու հինդու պորտալ,
Մի սըրչ տու ինձ, խաբար արա`
Թե վուր սիրտդ վրաս տաք ա:

Կարոտիլ իմ քու դիդարին,
Քու ջփեգին, քու պրոֆալին,
Մեսիջներուդ թաքուն խաղին,
Էսեմեսնիդ տառասխալին:

Սելյուլյարիդ անուշ զանգին
Ըսպասումիմ թրթռալեն,
Իմանում չիմ վունց անջատիմ
Էն բեմուրազ վիբրացիայեն:
Յիս չաթերում տիղ չիմ գտնում,
Բլոգումներում բեզարիլիմ,
Ըսփամներաց պրծում չունիմ,
Սայթերումըն բեզարիլիմ:

Աստուծ վկա` վիրտուալ չիմ,
Վիզուալիմ ու ռիալիմ,
Սիրտս` էշխեմեդ էրած,
Նուրմեկանց քաբաբ մի՜ անի:

Էս EDD-ը տվեց, հեղինակը չգիտեի , գուգլեցի այստեղից դուրս եկավ: Գրել է , ոմն Գ. Ն. -ն:

Անեկդոտ: Սեռի մասին

սենց մի հատ արևմտա-եվրոպական անեկդոտ կա.
- երեխեն ծնվեց?
- հա
- տղայա թե աղջիկ?
- դե կմեծանա ինքը կորոշի:

էս ֆոնի վրա մի միտք էլ իմ մոտ ծագեց` Սերըս գաղնիք թող մնա երգի արևմտա-եվրոպական վարիացիա:

- սեռըս գաղտնիք թող մնա, սեռըս յարիս պես:

Jan 14, 2010

Հրաժեշտ Orange -ի ինտերնետին։

Օռանժ ,Оrange
Վերջապես վերադարձրեցի Orange–ի ինտերնետը և մոդեմը։ Ասեմ որ շատ վատն էր։ Թիթիզ – թիթիզ գովազդներից հետո այդ ահավորությունը շատ հիասթափեցրեց։ Քիչ չի կապը շաաատ դանդաղ էր, բացի դրանից ամեն օր մի 5–ից 8 ժամով ընդանհրապես կորչում էր ։ Լավ էր գոնե պայմանագրում նախատեսված էր 15–օրյա փորձաշրջան, որի ընթացքում կարելի է վերադարձնել մոդեմը, ավելին՝ եթե 100 մբ –ից պակաս է օգտագործված, Օrangе-ը վերադարցնում է նաև բաժանորդավճարը։

Միայն մի բան կասեմ Օռանժի օգտին սպասարկումը լավն է, բայց թե հո սպասարկման համար չեմ վճարելու ամեն ամիս :)
եթե հաց չկա ամանն ինչ անե՞մ , դնեմ գլխի՞ս ....

Տեխնիկա : Մարդանման ռոբոտներ

Ռոբոտ
Ժամանակակից բազմաթիվ ռոբոտներ, արտաքնապես , շատ նման են մարդկանց: Սակայն ներքին կառուցվածքով էականորեն տարբերվում են մեզանից: Դա իհարկե էականորեն փոխում է նրանց համագործակցությունը արտաքին միջավայրի հետ: Դե իհարկե նրանք դեռ գիտակցություն չունեն: Դրա մասին դեռ շատ վաղ է խոսել: Բայց նրանց որոշ «առանձնյակներ» մեզ շատ նման են ստացվել: Դրանցից մեկն էլ այս նկարի վրա պատկերվածն է: Eccerobot տեխնիկական ստեղծագործական խմբի անադամները որոշեցին գնալ այլ ճանապարհով: Նրանք որոշեցին՝ քանի որ դեռ հնարավոր չէ ստեղծել քիչ թե շատ գիտակցության նման բան, կարելի է սկսել ռոբոտների «մարմնից»: Այս «երիտասարդի» կմախքը և «մկանները» շտեղծված են մարդու պատկերով ու նմանությամբ :) : Ոսկորները սարքել են պլաստիկից,
մկանները և ջղերը պատրաստել են ճկուն լարերից:

Jan 13, 2010

Ուշացած կոնցեպտ



Եեեհ ուշացել են մի փոքր :), ափոոս, մի 10 տարի առաջ եթե լիներ շատ լավ կլիներ:

Jan 12, 2010

«ԲՐԻՏԱՆԻԱ ԿՂԶՈՒ ԱՌԱՋԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»




Սխալվե՞լ էին, արդյոք, անգլիական տարեգիրները

Զարմանալի, նույնիսկ տարօրինակ տեղեկություններ ենք երբեմն գտնում պատմության տարեգրքերում: Այնքան տարօրինակ, որ դրանք կարող են որոշ դեպքերում անգամ փոխել մեր պատկերացումները ոչ միայն այս կամ այն ժողովրդի պատմության, այլեւ ողջ մայրցամաքի եւ նույնիսկ ողջ մարդկության պատմության մասին: Ըստ էության, այդպես էլ պետք է լիներ: Չէ՞ որ պատմագիտությունը նույնպես գիտություն է եւ նրա հետեւությունները, ինչպես մյուս՝ բնական ու հումանիտար գիտությունների հետեւությունները, նույնպես հիմնվում են (ամեն դեպքում պետք է հիմնվեն) փաստերի վրա: Պատմական գիտության համար փաստագրական նյութերը հավաքվում են պատմագրական տվյալների, հնագիտական պեղումների, համեմատական լեզվաբանության ուսումնասիրության, դիցաբանության տվյալների հիման վրա եւ այլն: Յուրաքանչյուր նոր փաստ` պատմագրական տեղեկություն, հնագիտական գտածո, կամ լեզվաբանական նոր զուգահեռների պարզաբանում, որը սովորական պատկերացումների շրջանակից դուրս է, պետք է ստանա իր տրամաբանական հիմնավոր բացատրությունը, եթե այդ բացատրությունն անգամ փոխում է ժամանակակից` ընդունված տեսությունը:
Պատմագրական նման փաստի է վերաբերում մեր հոդվածի վերնագիրը դարձած նախադասությունը: Այժմ, ինչպես ասում են, խոսքը գիտնականներինն է, որոնք պետք է պարզաբանեն դարերի խորքից մեզ հասած, առաջին հայացքից տարօրինակ այս տեղեկությունը:
Եվ այսպես, ըստ կարգի ի մի բերենք եղած տվյալները:


Անգլիայի հնագույն տարեգրությունը` «Անգլո-սաքսոնական քրոնիկոնը», ընդգրկում է հռոմեական տիրապետության շրջանը` մ.թ.ա I դարից մինչեւ մ.թ. XII դարը: Տարեգրքի կազմելուն ձեռնամուխ են եղել Ալֆրեդ արքայի օրոք` IX դարի վերջին` հիմք ունենալով Բեդե Պատվելու «Եկեղեցական պատմությունը», մերսիական եւ ուէսեքսյան քրոնիկոնների պահպանված հատվածները եւ ավանդազրույցները: Պահպանվել է անգլո-սաքսոներեն (հնագույն անգլերեն) եւ լատիներեն ինը ձեռագիր: Քրոնիկոնի հնագույն մասը, որը նկարագրում է մինչեւ 731թ.-ի իրադարձությունները, հիմնականում վերցված է Բեդեի գրվածքից, բայց ներառում է շատ լրացումներ, որոնք վերաբերում են հարավային Անգլիայի (հատկապես Ուէսեքսի) պատմությանը:
Ներկայացնենք մեզ հետաքրքրող մասը` հին ձեռագրի տեքստի առաջին պարբերությունը բնագրով` համապատասխանաբար արդի անգլերեն եւ հայերեն թարգմանությամբ.

The island Britain is 800 miles long, and 200 miles broad. And there are in the island five nations; English, British, Scottish, Pictish, and Latin. The first inhabitants were the Britons, who came from Armenia, and first peopled Britain southward. (Bede Ecclesiastical history I.1, The Anglo-Saxon Chronicle, part 1: a.d. 1-748)



«Բրիտանիա կղզին ունի 800 մղոն երկարություն ու 200 մղոն լայնություն: Այդ կղզում հինգ ազգություն կա` անգլիացիներ, բրիտներ, սքոթեր, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Արմենիայից ու ի սկզբանե բնակվել են Բրիտանիայի հարավում» (Բեդե «եկեղեցական պատմություն», մաս I, Անգլո-Սաքսոնական Քրոնիկոն, 748թ.:

Ամեն ինչ փոխվում է ...

Անվճար Գովազդ: Սերենադ Շենքերի Բակում Սիրահարների Համար

Անվճար գովազդում եմ այս լավ նախաձեռնությունը:

Սերենադ Սիրահարների Համար Շենքերի Բակում

Գիթառահարներ են:
Մեքսիկական հագուստներով և գլխարկներով:
Տևողությունը 10 ր:

Jan 11, 2010

Զոմբոտուփ։ Բժիշկը, Վերելակը և Լրագրողը


Արմենիա հեռուստատեսության այսօրվա լուրերում լսեցի մի պատմություն:
Ինչ որ մի շենքի վերելակը չի աշխատում , ինչ որ սարքել են , նորից փչացելա և այլն...
Էականը այդ չէ:
Ինձ զարմացրեց այդ շենքի բնակչուհի մի տիկնոջ պատմածը, մոտավորապես կրկնեմ.
«Ես սրտային եմ (սրտի հիվանդություն ունի երևի), ինձ մոտ պրիստուպ սկսվեց, զանգեցինք շտապօգնություն, եկան , ներքևից զանգեցին ինձ, ասացին , որ լիֆտը չի աշխատում, չէնք բարձրանում , արի քեզ ասենք ինչ անես, որ լավանաս .... » ։

Art House ֆիլմերի ակումբ մեզ պետք ա?

Միտք հղացավ ստեղծել հայկական օնլայն Art House ֆիլմերի ակումբ: Art House ֆիլմերը որպես կանոն ոչ շահույթ հետապնդող, մեր լեզվով ասած "փախած" կինոներն են, որոնք որ երբեք հեռուստաեթերում չես տեսնի` չհաշված 8 ու կեսի պես հատուկենտ ծրագրերի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը:
Ակումբը կծառայի հայալեզու կինոսերներին, ովքեր կկարողանան արտահայտել իրենց տեսակետը այս կամ այն "փախած" ֆիլմի վերաբերյալ և ցանկության դեպքում նաև ֆիլմեր փոխանակել, ինչը որ շատ կարևոր է "փախած" ֆիլմեր հայթայթելու գործում:

Տեխնոլոգիյա և Բնություն

Ճնճղուկները տաքանում են
Հը՞, կարող են բնությունը և տեխնոլոգիան ներդաշնակ լինել իրար հետ։
Երևի թե հա։

Jan 10, 2010

Ասացվածք։ Վերելակը և Բժիշկը

«Բժիշկը հիվանդի համար, և ոչ թե վերելակը` բժշկի»

Նախապատմությունը այստեղ է

Հիմարությունը մեր շրջապատում: Հիմար անվանում


Այսօր մի փոքր քայլարշավի ժամանակ, հանդիպեցինք սրան:
Արշավի մասին Edd-ը երևի կգրի այստեղ հետևեք:
Միանգամից մի քնաի հառց առաջացավ:
«Տեսնես մտածե՞լ են անունը դնելուց»
«Տեսնես գիտե՞ն տաճար բառի իմաստը»
«Տեսնես ընդհանրապես կարողություն ունե՞ն մտածելու»
«Կարո՞ղ է սրանք Բաքոսի ծեսն են վերականգնում»
«Իսկ այդ տաճարում ծիսական պոռնիկ-քրմուհիներ կա՞ն» :)

Մի ընկեր ունեմ, անունը՝ Գնել: Մի խոսակցության ժամանակ նա առջարկեց հասարական նախաձեռնությամբ օրենք առաջարկել ՀՀ Կառավարությանը այն մասին թե , որ բառերը և հատուկ անունները չի կարելի օգտագործել բիզնես օբյակտներ անվանելիս: Այդ ցուցակում կային «սուրբ», «Մեսրոպ Մաշտոց» և մի շարք բառեր: Նա մտահոգված էր ,որ մի օր կարող էր տեսնել «Մեսրոպ Մաշտոց ԳՐԱՎԱՏՈՒՆ» կամ էլ «ԽԱՂԱՍՐԱՀ Սուրբ Հայրենիք»: Ճիշտն ասաց այդ ժամանակ մի լավ ուրախացանք: Հիմա տեսնում եմ , որ լուրջ է վիճակը :)

Jan 9, 2010

Բամբիռ-ի համերգը STOP ակումբում

Բամբիռ STOP 2010 հունվարԲամբիռ STOP 2010 հունվարԲամբիռ STOP 2010 հունվարԲամբիռ STOP 2010 հունվարԲամբիռ STOP 2010 հունվարԲամբիռ STOP 2010 հունվարԲամբիռ STOP 2010 հունվարԲամբիռ STOP 2010 հունվարԲամբիռ STOP 2010 հունվար







Բամբիռ 2010 հունվարի 9 STOP ակումբ: Ինչպես գրել էի այստեղ , իմ համեստ կարծիքի մասին
:) , հայկական ռոք բեմի 5 կամ 6 լավագույն խմբերից մեկն էլ Բամբիռն է: Մնացած խմբերի մասին հետո կգրեմ , երբ համապատասխան առիթ կլինի: Վերադառնամ Բամբիռին: Դե իհարկե լավագույններից մեկն է: Բայց ասեմ ավելին Բամբիռը ամենաթիթիզն է հաստատ: Ուզում եմ ասեմ, որ այս համերգին ըզգացի , որ ինչպես մեծաբերան ու ճոռոմախոս քննադատները կասեին (հեռի իմ փեշերից), Բամբիռը գտել է երաժտությամ մեջ իր սեփական ճանապարհը: Նոր Բամբիռը ինձ ավելի շատ է դուր գալիս քանց թե ասենք մի 3-4 տարի առաջվանը: Ասեմ սենց մի ընդհանուր միտք: Երաժշտության մեջ երկու տրամագծորեն հակառակ ուղղութուն կա կարարելագործվելու համար: Մեկը դա երաժշտական ու կոնցեպտուալ գաղափարը կարգապահության միջոցով, լավ մտածված ձևով ամեն անգամ անթերի միևնույն ձևով իրականցնելն է: Մյուսը իմպրովիզացիայի ու ինտուիտիվ զգացողության միջոցով ազատության հասնելն է: Երկու ճանապարհներն էլ իհարկե բերում են գեղեցկության: Որպես առաջին ճանապարհուվ գնացողների օրինակ բերամ Pink Floyd-ը և Тооl-ը, իսկ որպես երկրորդ ճանապարհով գնացողների Jimmy Handrix-ը և ասենք Led Zeppelin-ը: Լավ որնց որ շատ ընթարձակվեցի :).... Ուզում եմ ասել , որ Բամբիռը կարծես թե ընտրել է երկրորդ ճանապարհը ու շատ լավ է ստացվել: Իմ համեստ կարծիքով :) նաև հաջողությամբ ազատվել է Jethro Tull -ի ազդեցությունից (իմ կարծիքն է , հնարավոր է երբեք չի էլ եղել?):
Համերգի մթնոլորտը շատ ու շատ WoodStock- ային էր: Ուրախությաւն, գարեջուր, սեր փնտրող մի քանի զույգ միայնակ կանացի աչքեր (թե տղեքը ու՞ր են նայում չէմ հասկանում), պարող զույքեր, կողքի սեղանին հիմար-հիմար խոսացողներ (կարծես տոմս են առել որ անբովանդակ խոսեն իրար հետ), մի ուրիշ սեղանից էլ մի յանկ թե «...Fuckin Teodor Ruzvelt...», չգիտեմ գովում էր, Ռուզվելտին թե փնովում, ժողովուրդը շատ ուրախ էր ,պարում էր գրեթե անընդհատ, վերջում էլ մի քանի երգ ավել պռճոկեցին խմբից:
Նկարների տեխնիկականի որակի համար ներողություն եմ խնդրում: Դե սապնամանիս հնարավորությունը այդքան է: Կարևորը տրամադրությունը լավ են փոխանցում:

PS: Մեկ էլ ասեմ , որ վերջերս ինձ թվում է, որ հայկական ռոքը գնալով ավելի հայկական է դառնում: Մինջև այդ մի տեսակ սեփական դեմք չուներ: Իսկ հիմա գնալով ինչ որ դիմագծեր սկսում են առանձնանալ:
 
Սպորտային նորություններ