Nov 24, 2010

Կնոջ ամենահմայիչ մասը :Ճ

Կնոջ ամենահմայիչ մասը :Ճ

Հայերեն - ծիծիկներ
ՈՒկրաիներեն - ցիցյ՛ոկ
Ռուսերեն - սի՛սկի
Ռումիներեն - ցի՛ցելե
Վրացերեն - ձյու՛ձու
Անգլերեն - թիթս
....
այս դիտարկումս ցույց է տալիս, որ բոլոր ազգերը ունեցել են մեկ ընդհանուր մայրիկ  :Ճ

Nov 7, 2010

Իսկապես բութ ե՞ն լրագրողները, թե՞ մտադրված են ապատեղեկատվություն տարածում


Արդեն հասունացավ այս թեմային անդրադառնալու ժամանակը, քանի որ արդեն բոլոր սահմանները անցնում են մեր հարգարժան լրագրողները: Խոսքը մասնավորապես ԹԵՐԹ.ԱՄ  լրատվականում պարբերաբար հայտնվող ոչ ադեկվատ, ապակողմնորոշիչ ու ապատեղեկատվություն տարածող հովածների մասին է:
Մասնավորապես այն հոդվածների որոնք վերաբերվում են ամենախոշոր սոցիալական ցանցն՝ facebook.com -ին:

Բոլոր ներքոհիշյալ հոդվածներում վերնագրը չի համապատասխանում բովանդակությանը:

1. Facebook- ի միջոցով առևանգել ու բռնաբարել են 13-ամյա աղջկան
բացում ենք հոդվածը և համոզվում, որ Facebook- ի միջոցով ընդամենը ծանոթացել են աղջկա հետ, իսկ առեվանգել են, որովհետև աղջիկը համաձայնվել է գնալ այդ տղաների տուն:

Oct 31, 2010

Տաթևի ճոպանուղի

Հոդվածը տեղափոխված է, այն կարող էք գտնել հետևյալ հասցեով
http://ablog.gratun.am

Oct 17, 2010

Ինտերնետը հարձակվում է դպրոցի վրա



Ես գիտեմ ինտերնետն ա սրանց հախից վերջում գալու :D
Շատ լավ ա է, հավեսս բերեց երեխեքից, ամեն ինչին մի հատ նախադեպ ա պետք :)
Հլա ինչքան սենց տեսահոլովակներ կհայտնվեն, մինջև մի բան կփոխվի, բայց սառույցը ոնցվոր հալվում ա : Վախեցեք ինտերնետից ՀԱՅՎԱՆ ԱՆՆԱՍՈՒՆՆԵՐ !!! 

Oct 13, 2010

Sep 22, 2010

ՍտեղծագոՌՌծելը լավ բանա, ԿԱՐԳԻՆ COPY անելը ավելի լավ ․․․

Թույն կասետ, կարգին կասետ, կարգին հաղորդում, 7.5, 7.5 II, կարգին մուլտ ․․․․ ու Կարգին սերիալ։ Ճիշտ է "Հայկոն ու Մկոն" լավ դերասաններ են, ու երևի իրանց ԻՆՏԵՌՌՌՌնետը ավելի արագա, ու իրանք մեզնից շուտ են քաշել արագ ինտերնետ, բայց մեկա բռնվան :)))
Չեմ ուզում ավել-պակաս բաներ շատ գրեմ, մենակ ասեմ, որ կա ամերիկյան մի հայտնի սերիալ, որի անունն է "Two and a Half Man": Այս սերիալը սկսել են նկարել 2003թ․-ից, ու այն շարունակվում է մինչև այսօր։ Դե հայերն էլ(այսինքն Կարգին Հայերը) հո չէին կարա նոր բան մտածեին, պտի COPY անեին։


Դուք կարող եք ինքներդ գնահատել Կարգին ստուդիայի՝ տնազի մեծ վարպետ լինելու տաղանդը։
Դիտեք օրիգինալը՝
Դիտեք հայկականը՝

Sep 21, 2010

Սրիելիս, իսկ դու կոնկրետ ի՞նչ մեքենայի էս բախվել

Սրիելիս, իսկ դու կոնկրետ ի՞նչ մեքենայի էս բախվել

Ի՞նչ են մտածում Ձեր ծնողները, երբ Դուք բջջային հեռախոսին չեք պատասխանում

Ի՞նչ են մտածում Ձեր ծնողները, երբ Դուք բջջային հեռախոսին չեք պատասխանում

Sep 20, 2010

Շնորհավոր


Հիշում եմ, որ 19 տարի առաջ հայրս ինձ տարավ իր հետ անկախության հանրաքվեին: Ես իմ ձեռքով դրեցի պտիչկան (թռչնակը), կյանքումս չէմ մոռանա ...
Շնորհավոր ...

Միսս Տիեզերք մրցույթում հաղթել են...

Միսս Տիեզերք մրցույթում հաղթել են
այս գրաֆիկի գաղափարը վերցված է fungraph.ru-ից

Նոր խորագիր եմ սկսում` «Զվարճալի Գրաֆիկներ», հուսով եմ կգտնվեն նան զվարճալիքների սիրահարներ :)
Որոշ գրաֆիկներ կթարգմանեմ fungraph.ru-ից, իսկ որոշները ինքնուրույն կհորնիեմ:

Sep 8, 2010

Push | Փուշ Վանաձոր (2002)


Կապույտ Սունկ


Սատանայի հայելին


Վերևից


Sep 6, 2010

Torrent-ասպանություն

Վերջերս Ռուսաստանի Դաշնության պետական դումայի պատգամավոր Ալեքսանդր Միլյավսկին առաջարկել է օրենքի մի նախագիծ, որով պետք է արգելվի Torrent տրեկերներից ներբեռնումները: Ըստ նրա, օրենքը պետք է գործի հետևյալ կերպ.




Sep 5, 2010

Հայ մանուկին հայ դպրոց

«Վիշապազուն քուրմը կանչէց ...
.....
Դառնամ երգիչ, 
դառնամ գինի,
դառնամ լարը անուշ վինի,
Տիր ոտքերդ դիր իմ լեզվին,
Որ ես գինու գույնը երգեմ ...
Օ Տիր , օ Տիր , Տիր տուր մեզ ԳԻՐ.
....
Օ, Տիր, օ Տիր տուր ինձ թրթիռ, որ ես համակ դառնամ բամբիռ...»
Բամբիռ
Այսօր կայացավ, «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության հերթական երթը, կազմակերպական մանրամասնությունները կարող էք կարդալ այստեղ:
Ես կդնեմ միայն մի քանի նկար և կգրեմ իմ անձնական տպավորությունները և մեկնաբանությունները:
Ոգու պար
Հլա տեսնեմ էս ինչ խաբարա՞
Սկսվեց

Լոզունգներ
1.Հայ մանուկին հայ դպրոց (այո՜)
2.Հայաստանում հայերեն
3.Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ով չգիտի ամոթ
4.Ո՛չ գաղութացմանը  
....
Ինչու էնք այսքան քի՞չ
Ֆեյսբուքի խմբում կա 3183 անդամ, այսօր կիրակի է, 
հարց ...  
պատասխան .... 
խնդրանք-խորհուրդ :  ախպերներ ու քույրեր ջան ըտքան վիրտուալ մի եղեք, մի քիչ էլ ռեալ եղեք ... ես մարդ գիտեմ, որ լավ ակցիաները հավեսով like ա անում, բայց ոչ մի բանի չի մասնակցում, իսկ դուք գիտե՞ք ... 
Բայց ոչինչ ... «Ակտիվ փոքրամասնությունը հաղթում է պասիվ մեծամասնությանը»: Գիտե՞ք ով է ասել, մի շատ վատ մարդ ՝ Ադոլֆ Հիտլերը, բայց ով ասելը ասածի ճշմարտությանը չի խանգարում .... լավ, տեսնենք ...
Շան լափ
Հարգելի կազմակերպիչներ, բարձրախոսը ամեն մի անպատասխանատու մարդու ձեռք մի տվեք: Մի երիտասարդ սկսեց ազգային խտրականություն քարոզել, մոտավորապես՝ «մյուս մայթում «շահ պիցերիան» է գտնվում, էդ շահերը մեզ կոտորել են հազարամյակներ ... , իսկ դրանց անունով կոչվող պիցցերիաներ են բացվում .... մի քիչ այնկողմ էլ ռուսական «ցար» օբյեկտն է գտնվում .... », ու նմանատիպ բաներ ... Կներեք ես սրա տակ չէմ ստորագրում, սա հիմարություն է ... : Ես ստորագրում եմ, բոլոր վերը նշված լոզունգների-կարգախոսների տակ, ինձ մի ձայն է հասնում, բայց ես հազար անգամ ստորագրում եմ ամեն մեկի տակ ... 
Վերջաբան
Մինջև հիմա բան գրեթե չէմ գրել մեր լեզվի մասին, թողել եմ, որ ինքը իր մասին խոսի, «Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին» շարքում, բայց մտածում եմ, որ պետք է.
Մեսրոպ մաշտոցը միակ պատմական գործիչն է , որին ընդունում են, ցանկացած տեսակի գաղափարախոսության կրողները, հասկանում է՞ք սա ինչ է նշանակում ... Դարերով ասվել է, որ մեր ազգը պահպանվել են լեզվի և հավատի շնորհիվ... այսօր դա առնվում է լուրջ կասկածի տակ, բայց միայն եկեղեցու իմաստով, չքիտեմ ցավոք , թե բարեբախտաբար, եկեղեցին այսօր այլևս չի կարողանում միավորել մտավորականությունը: Պատճառը գաղափարական դաշտի  անցյալ դարերի հետ համեմատած անհամեմատելի ընդարձակումն է: Այս դաշտի ոչ բոլոր շերտերում են տեղավորվում հավատքի և հատկապես քրիստոնեական հավատքի տարրերը: Մի խոսքով ... , բայց լեզուն ուրիշ է .... 

Մաշտոցը հայ քրիստոնյաների համար սուրբ է
Հայ հեթանոսների համար քրմերի սերնդի հետնորդ և քրմական գիտելիքները հայերիս մեջ վերականգնող
Հայ պահպանողականների համար , ազգապահպան մեծագույն գործիչ
Հայ աթեիստների համար հայկական գիտության հիմնադիր
Հայ լիբերալների և կոսմոպոլիտների համար սեփական տեսակը մյուս ազգերի մեջ յուրահատուկ ձևով պահպանող ու ցուցադրող ... 
Հայ .... համար ... (այտեղ բազմակետերի փոխարեն ինչ ուզում էք գրեք):

Միայն մի օտարամոլ խավ կա, որի համար Մաշտոցը և լեզուն  ոչ մի արժեք չէն ներկայացնում, բայց մենք աթեիստներս, քիրստոնյաներս, լիբերալներս, պահպանողականներս, հեթանոսներս ու բնապաշտներս ու մնացածս իրար հետ  կարող ենք դրանց հախից գանք ... մեր աշտարակը կարող ենք նորից կանգնեցնել :

Aug 31, 2010

5 Բլոգ (մի բան էլ ավել)

1.Фриц Моисеевич Морген  "Блог Начинаюшего Сатаниста"
Անունին հանկարծ չխափնվեք, ռուսալեզու բլոգոլորտի ամենաինտելեկտուալ բլոգգերներից մեկն ա:
2. GotDotNet.Ru 
Կոլեկտիվ բլոգ , որը վարում են .NET ծրագրավորողները, ծրագրավորողների համար
3. FUN GRAPH
Հումոր, տարբեր իրավիճակների, մտքերի, իրերի և փոխհարաբերությունների ներկայացում   զվարճալի գրաֆիկների և չարթերի միջոցով:
4. InspireMe (ոգեշնչիր ինձ)
Կրեատիվ, կրեատիվ , կրեատիվ ...
5. Lifehacker
Օգտակար խորհուրդներ կյանքի տարբեր բնագավառներում կիրառելու համար, դե անունը ամեն ինչ ասում է: 
Սա պարտադիր հինգ հատը, անցնենք առաջ: Աջ կողմում, 

Արժեքավոր բլօգներ 

 բաժնում մեր ընկերների բլոգերի հղումներն են, խնդրում եմ նույնպես անուշադրության չմատնեք :)

Եվ վերջում մի երկու նորություն էլ մեր կողմից, չնայած արդեն նորություն չի, բայց կարող է և չիմանանք դրանց մասին:
իմ ֆոտոփիլիսոփայությունը`   photo.gratun.am
և edd - i Armenia By Photos ` emarukyan.livejournal.com
  






Aug 30, 2010

ԲԼՈԳԻ ՕՐ 2010 ՀԱՅԱՍՏԱՆ

Շնորհավորում են բոլոր բլոգազգիներին :Դ,  Բլոգի օրվա կապակցությամբ  !!!  
Ի՞նչ է բլոգի օրը. Բլոգի միջազգային օրը հայտնվել է այն հավատով, որ բլոգերները նույնպես պետք է ունենան և յուրահատուկ կերպով նշեն իրենց օրը: Բլոգի օրը ողջ աշխարհում նշվում է օգոստոսի 31-ին: Այս օրը յուրաքանչյուր բլոգեր ցանկալի է, որ հայտնաբերի իրեն դեռ անծանոթ 5 նոր բլոգներ և կատարի գրառում իր բլոգում նոր հայտնաբերած բլոգների մասին: Այսպիսով և’ սովորական ընթերցողը, և’ տարբեր բլոգերները կտեղեկացնեն միմյանց անծանոթ նոր բլոգների մասին, որն էլ իր հերթին կբերի նոր հետաքրքրություններ դեպի բլոգոսֆերան:
Այսպիսով.
1. Փնտրում և գտնում ենք 5 նոր հետաքրքիր բլոգներ,
2. Տեղեկացնում եք այդ 5 բլոգերներին այն մասին, որ դուք պատրաստվում եք BlogDay 2010-ի սահմաններում ներկայացնել իրենց բլոգները,
3. Գրեք համառոտ մեկնաբանություններ այդ 5 բլոգների մասին առանձին, հրապարակեք այն օգոստոսի 31-ին ձեր բլոգում` տեքստում ներառելով այդ 5 բլոգների հղումները,
4. Հրապարակեք Ձեր նյութերը օգոստոսի 31-ին` օգտագործելով ArmBlogDay2010 գրանշումը` բլոգներում, և #ArmBlogDay հաշթեգը` միկրոբլոգներում (Twitter.com, Armenix.com …)
Աղբյուրը` www.blogday.am Կարող եք էնպես, մեկուսի, “չեք” անել նաևwww.blogday.org օգուտ ա :)


Նոր բլոգների մասին դեռ կգրեմ, :Դ 

Aug 29, 2010

Music Flash Mob 2

Շատ լավ նորություն կա, Հայկական ՖլեշՄոբ Դիվիզիան հավանություն է տվել , այս գաղափարին: Սեպտեմբերի վերջին, կամ հոկտեմբերին հույս ունեմ , որ համատեղ ուժերով կիրականացնենք գաղափարը:
   Ֆեյսբուքային քննարկումը այս հղման տակ է, եթե հետաքրքիր է կարող էք հետևել ...
Շարունակելի ;)

Aug 25, 2010

Music Flash Mob

Շատերս էնք բողոքում, որ քաղաքում շրջելիս անընդհատ կարելի է լսել շատ բարձր «անճաշակ» երաժշտություն , որը լսվում է տարբեր տիպի մեքենաներից (հիմնականում սպիտակ նիվաներից): Մթնոլորտը մի քիչ փոխել հնարավոր է, ինչպե՞ս, հիմա կասեմ:

Aug 20, 2010

Հերիքա էլի

Տեսանկյունը այսօր գրեց ՀՀ բանակում կատարված ևս մի այլանդակության մասին: Եվս մի սպանություն: Մեջբերում
Օգոստոսի 16-ին Բերդի տարածաշրջանի պաշտպանական դիրքերում պայմանագրային զինծառայող, Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Հարություն Վարդանյանը ինքնաձիգի 7 կրակոցներով գնդակահարել է համագյուղացի պայմանագրային զինծառայող, 1966թ. ծնված Արսեն Չոբանյանին: Վերջինիս հուղարկավորությունը հայրենի գյուղում կայացել է օգոստոսի 19-ին: Արսենի որդին նույնպես պայմանագրային զինծառայող է: Արսենը երկու, իսկ Հարությունը մեկ երեխայի հայր է: Հատկանշական է, որ ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ էլ ոստիկանությունը դեպքի մասին հաղորդագրություն չեն տարածել: Մեր տվյալներով` Հարություն Վարդանյանը ձերբակալված է, դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն:
Անցյալ ամսվա պատմություններից , հղում 1 , հղում 2

Aug 18, 2010

Դպրոցական


Սկսվեց դպրոցականների համազգեստավորումը : Ու սկսվեց Արցախից
Հղում 1
Հղում 2

UPD : Տեսանկյունը գրում է Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի եկեղեցու պատմության ուսուցիչ Մհեր Պետրոսյանի մասին, որը իր միջոցներով ամառը արշավներ է կազմակերպում իր  աշակերտների համար.
  Այսպիսի մարդկանց Աշօցյանի երդումը պետք չէ, նրանք, չգիտեմ ինչ երդում են տվել, և ում առաջ, բայց հարյուր հատ հավայի խոսացողների փաթթած ունեն իրենց գործերով: Բրավո !!!, հալալա !!!

ասօծյանի երդում

Մեր կրթության նախարարությունում , իսկականից պարապ են : Նոր կրկես են հորինել: Թերթ.ամ - ը գրում է: Մեջբերում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի երդումը հաստատելու մասին»:
Մթամ բժիշկները հալհալ էղան հիպոկրատի երդումը պահելով, հիմա էլ ասոծյանի երդումը: Ա՜յ քեզ բա՜՜՜՜՜ն ....: Սրանց վրա լրիվ միջնադարյան ազնվականության փոշիա նստել:

Բացի դրանից չար բարի լեզուները ասում են, որ սեպտեմբերի 1-ից  աշակերտները հատուկ համազգեստով են դպրոց հաճախելու: Դե համազգեստը այստեղ է կարվելու՝ Հայաստանում:

Կարծես թե այս տարվա դպրոցական ռեֆորմները սրանով ավարտվեցին ... Սրանցով հայկական դպրոցը բավականին մրցունակ կդառնա ... :(

Aug 12, 2010

Կարճ մտքեր

1.Բարկացա

Զոմբոտուփով «Արմենիա» գինու հոլովակը տեսնելով, : Այ աննասուններ գինին չի կարող ազգային արժեք լինել, իսկ եթե կարող է , ապա դեռ պիտի ապացուցի որ ունի դրա իրավուքը: Դեկլարատիվ զառանցողների համահայկական ասոցիացիա ...: Մի հատ էլ այդպիսի ազգային արժեքի մասին էլի գրել եմ այստեղ...:

2.Շատ ուրախացա

Ըստ Թերթ.ամ-ի
«Առգրավվել են պոռնկագրական բնույթի տեսանյութեր»: Արա էս ինչ կարևոր բարոյական  գործով էք զբաղված այ ոստիկաններ ... , խեղճ մարդիկ մի երկու կինո են քաշել, գրանցել դիսկերի վրա, ծախել, որ մի երկու կոպեկ աշխատեն, էէէ, լավ է, աչքիցս ընկաք... բայց էտ սաղ հեչ, ամենազվարճալին սա էր՝  մեջբերում
Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում Աշոտ Մ.-ն իր բնակարանից ներկայացրել է համակարգչի պրոցեսոր, որում առկա էին սեռական հարաբերության տեսարաններով տեսաֆիլմերի պարունակությամբ ֆայլեր


3.Մտորում

Հրշեջը շատ կարևոր մասնագիտություն է դառնում, հը՞ ... Հլա մի հատ նայեք

Aug 4, 2010

Մի քիչ առաջընթաց

Արտակ Նազարյանի ինքնասպանության գործով արդեն կան ձեռբակալվածներ: Դրա մասին կարող էք կարդալ հետքում
 Փաստորեն ինտերնետ հասարակության բարձրացրած աղմուկը տվել է իր դրական արդյունքը: Սակայն մի այսպիսի կարծիք էլ կա , մեջբերում եմ .

ես կտրականապես դեմ եմ, երբ Հայաստանում, որը գտնվում է կիսապատերազմական իրավիճակում, բանակի դեմ մի հիստերիկ շարժում է սկսվում։
-Դուք համարում եք, որ բանակի դեմ հիստերիկ շարժո՞ւմ է սկսվել։
-Հիստերիկ շարժում է, երբ բանը հասնում է նրան, որ ասում են, թե ամբողջ բանակն ապականված է կոռուպցիայով, երբ տեղի ունեցած դեպքերն ընդհանրացնում են՝ տարածելով ողջ բանակի վրա։ Ես դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար անթույլատրելի եմ համարում։ Պայքարել, որ բանակում եղած թերությունները շտկվեն, որ բանակն ավելի լավը լինի՝ ամեն մեկիս պարտքն ու պարտականությունն է։ Բայց սրել իրավիճակը, տեղի ունեցած դեպքերը տարածել ամբողջ բանակի վրա, ասել, թե դա օրինաչափություն է բանակում, Հայաստանի այս իրավիճակի պայմաններում ես համարում եմ դավաճանություն։ 

Սա, քիչ մի նախկին, մի բան էլ փոխնախարար Վահան Շիրխանյանի հարցազրույցից է : Ի՞սկ ինչպես պիտի բանակում եղած թերությունները շտկենք: Երևի բան չանենք հա՞, իրան-իրան կդզվի՞ : Իսկ ինչ վերաբերվում է դավաճանությանը .... Մի անգամ արդեն գրել եմ նրա մասին, թե ինչ մասնագիտություն կընտրեի այլ պայմաններում: Այստեղ: Մենք դավաճան չէնք, մենք ուղղակի այլ մոտոցում ունենք: Չնայած այլ մոտեցում կարող է լինել այն դեպքում երբ մյուս կողմը ուզում է խնդիրները լուծել, ինչում ճիշտն ասած համոզված չէմ ...

Aug 3, 2010

Համերգ բան ման

By Tigran Sarqsyan,
Բարեկամներ,
Առիթ եմ ունեցել խոսելու այն մասին, որ ռոքի սիրահարների հետ միասին ձեռնամուխ ենք եղել Հայկական ռոք ասոցիացիայի ստեղծմանն ու «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի կազմակերպմանը: Այն կրելու է շարունակական բնույթ և բաղկացած է լինելու բազմաթիվ համերգներից:
Համերգներին առանձին մասնակցություն կունենան համաշխարհային հռչակ ունեցող խմբեր և անհատ կատարողներ: Փառատոնի ավարտը կտրվի Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված հիշատակի ու ոգեկոչման համերգով` մի շարք լեգենդար ռոք խմբերի մասնակցությամբ:
Եվս մեկ ուրախալի լուր: Սեպտեմբերի 24-ին Լույս հինադրամի աջակցությամբ Երևանում ելույթ կունենա լեգենդար Ջեթրո Թալ խումբը` նվագախմբի հետ:

Դավիթ Ներկարարյանի Կտավները


Ծնվել է 1984թ.-ին Վանաձորում (այն ժամանակ Կիրովական)
Ավարտել է ՎՊՄԻ կերպարվեստի բաժինը:
Հիմա սովորում է Երևանի Կինոի և Թատրոնի պետական ինստիտուտի վավերագրական ռեժիսուրայի բաժնում



Միայնակ է
Քաղաքական հայացքները: «Որ մենք կառավարություն չունենանք ավելի լավ կլինի»
Կրոնական հայացքները:  Քրիստոնյա
Սիրում է ուտել:  թփով դոլմա, ծիրան, խնձոր, հարիսա, բոռշ
Խմել : Գինի, օղի, գարեջուր
Թմրամիջոց : Չի օգտագործում
Երաժշտություն: Ռոք, ջազ ...
Կինո: Մ. Անտոնիոնի «Արկած»
Ինտերնետին վերաբերվում է: նոռմալ


Դիտեք նկարները, 

  
Էլի նկարներ կան ...

Aug 1, 2010

Ինքնապաշտպանություն, Արդարություն և Խառակիրի

Hetq-ը այսօր հրապարակել է  «Զինվորի քեռին խոստանում է հապաղելու դեպքում պատժել անձամբ» հոդվածը: Խոսքը գնում է Կարո Այվազյանի ինքնասպանության մասին: Հոդվածը կարդալուց հետո հիշեցի շատ շուտ ընկերական շրջապատում տեղի ունեցած մի խոսակցություն: Այս խոսակցության ընթացքում մեր մի ընկերը, որին համարում էինք շատ լիբերալ հայացքների տեր, հանկարծ սկսեց մահապատիժի վերացմանը դեմ խոսել: Բոլորս այն ժամանակ «մարդասեր» էինք ու լիբերալ: Սկսվեցին «բա ո՞նց...», «այդպես չի լինի...», «դու չէս հասկանում,,,», «հումանի՜զմ...» - ները, բայց նա բացատրեց իր տեսակետը: Ըստ նրա խնդիրը հետևյալումն էր, թե ո՞վ պիտի իրականացնի մահապատիժը: Ի՞նչ որ մի անդեմ մասնագետ ՝

Jul 31, 2010

Vordan Karmir - Նոր վեբ կայք




Պատրաստ է, Որդան Կարմիր ռոք խմբի նոր վեբ կայքը: Այնտեղ կարելի է գտնել ինֆորմացիա խմբի մասին, լսել երգերը, տեսնել նկարներ և այլն
http://www.vordankarmir.com/arm/ (հայերեն տարբերակ)
http://www.vordankarmir.com/ (անգլերեն տարբերակ)

ԱուդիոԳրքեր

Հոդվածը տեղափոխված է, այն կարող եք կարդալ հետևյալ հղման տակ ԱուդիոԳրքեր

Երբ շահերը չէն համընկնում 2

Հիմա էլ ազԳայնԱկանների ու դաՇնակցականների շահերը չէն համընկնում

Սկիզբը այստեղ

Jul 29, 2010

Putin VS Shevchuk

Պուտինի և Շեվչուկի պայքարը շարունակվում է, ռուսաստանի պուտանկա   պուտինական երիտասարդության ժողովից սենց մի հատ պոստեր:

Ապագա էվոլյուցիայի տարբերակներ (ընդլայնված)


Էվոլյուցիան կարող է այսպես ընթանալ
Կարող է և այսպես
Կարևորը այսպես չընթանա

Եվս մի քանի տարբերակ

Որոշ մտքեր բլոգգերների մասին (ծաղկաքաղ)






Բլոգգերների մասին մի լավ հոդված

Մի քանի հետաքրքիր թեզիսների  ծաղկաքաղ նրանց համար , ով կալարի կարդա ամբողջությամբ: Ընդգծումները իմն են:
Տեսականորեն բլոգերները ծայրահեղ քիչ հնարավորություն ունեն ազդելու քաղաքական գործընթացների վրա
նրանք նման են հանքափորների, որոնք հարյուրավոր տոննաներով ՙհանքանյութ՚ են քանդում ոսկե բեկորներ գտնելու համար
Շատ բլոգներ պարունակում են հետաքրքիր ինֆորմացիա, որին շատերը ուշադրություն չեն դարձնում
Բացի այդ, բլոգերները հաճախ օգտագործում են իրենց անձնական կապերը արժեքավոր ինֆորմացիա գտնելու համար
Նրանք չեն վախենում ռիսկի դիմել, հաճախ հրապարակում են չստուգված ինֆորմացիա, ինչից խուսափում են զգուշավոր ԶԼՄ-ները: Այնուանենայնիվ երբեմն նման ինֆորմացիան ճիշտ է լինում:
Բլոգերներն իրենց էջերին դնում են շատ այլ կայքերից ու բլոգներից հղումներ` այսպիսով օգնելով այցելուներին, որոնք ուզում են առավել լավ հասկանալ քննարկվող հարցը, գտնել լրացուցիչ ինֆորմացիա: 2004թ
բլոգերը ազդում են հասարակության ու քաղաքականության վրա իրենց բարձր մրցունակության միջոցով: Նրանց միջավայրում ՙբնական ընտրությունը՚ կատարվում է շատ ավելի արագ, քան ավանդական ԶԼմ-ներում
Վատ թերթերը, հեռուստակայանները ու ռադիոները շատ ավելի երկար են ՙապրում՚, քան վատ բլոգները, քանի որ ավանդական ԶԼՄ-ներն ավելի հեշտությամբ են գրավում ներդրողների, ովքեր կարող են հետաձգել իրենց վախճանը
Եվ վերջապես բլոգերները լրագրողներից առավել օպերատիվ են աշխատում: Մասամբ այն պատճառով, որ բլոգերները կարող են ուշադրություն չդարձնել կարևոր մանրամասներին, ինչպես օրինակ, նախադասությունների ճիշտ կազմելը, գրագիտությունը, տեքստի գեղեցիկ շարադրանքը: Ավանդական կայքերն այս ամենին մեծ ուշադրություն են դարձնում:
Առայժմ ստույգ հայտնի չէ, թե որն է տիպիկ բլոգերի միջին տարիքը, կրթությունը, նույնիսկ սեռը: Նմանապես անհար է հաշվել, թե բլոգերների որ տոկոսը ինչ քաղաքական կողմնորոշում ունի: Բլոգերները հաճախ ղեկավարում են իրենց օրագրերը ոչ պարբերաբար, նրանք փոխում են ոչ միայն թեմաները, ինֆորմացիայի փոխանցման եղանակը, այլև մտածողության ձևը

կողմնակի Հայացք


Արտեմի Լեբեդյեվի (Артемий Лебедев) էթնոգրաֆիական արշավանքի հաշվետվությունից մի կտոր Հայաստանի մասին : 

«День 13, переезд из Батуми в Ереван

День 14, Ереван

В моем сознании переворот. Армяне, конечно, мне друзья, но истина дороже. В умозрительном сознании Баку был восточным городом в полной жопе, а Ереван - зажиточным городом в золоте и садах. Оказалось все ровно наоборот. Баку - современный, блестящий, строящийся, аккуратный и отпидарашенный, а Ереван - чахлый совок. Тут вообще ничего не поменялось с советских времен. Пара парадных площадей не в счет.

В каждом русском городе вижу полно богатых армян, но каким-то магическим образом это не трансформируется в улучшение их родины. Евреи, например, обладая схожими качествами в области гомогенизации этносостава, зарабатывания денег, склонностью к диаспоризации, искренней нелюбовью к соседям, и др. умудряются неплохо содержать свой Израиль. А армяне хуй забивают. Не мог представить, что мое наблюдение о сохранности армянского храма в Бангладеше (http://www.tema.ru/travel/bangladesh-1/#armenia) на самом деле не единичный случай, а национальная черта.

Впрочем, в Армении предстоит еще покопаться.»

Սպանություն


«Արտակը կիրթ և ազնվագույն մարդ էր, և սա բավական է բանակում թույլի կարգավիճակ ձեռք բերելու համար: Նա մասնագիտությամբ արևելագետ էր, պարսկերենի հրաշալի մասնագետ և 2000-2001 թթ, երբ զորակոչվել է բանակ, մեկ տարի ծառայությունն անցկացրել է Թեհրանում, որպես դեսպանի կցորդ թարգմանությամբ է զբաղվել:

Պայմանագրային զինծառայության նա գնացել է անցած նոյեմբերից ու ստիպված, մասնագիտական աշխատանք չգտնելու պատճառով: Արտակը մորրն ասել է, որ սա իր տեղը չի, բայց նաև հավելել է, թե ամեն ինչ կանի լավ զինծառայող դառնալու, հայրենիքին ծառայելու համար:»

Արտակը յանմ ինքնասպան ա եղել ...
Արտակին ծեծելով սպանել են ...
Աղբյուր

UPD: ևս մի աննննասուն պատմություն,
Հերիքա էլի ա՛յ տավարի դաշտանի պռակլադկեք, ա՛յ ստրուկներ, ա՛յ պոռնիկի սերունդներ ...

Jul 27, 2010

Երբ շահերը չէն համընկնում

Երբ աԶգայՆականների , բիզՆեսՄենների , ու մաՌշոՒտնիների շահերը չէն համընկնում ... 

Jul 25, 2010

Vordan Karmir - Ogre Mushrooms (Մարդակեր սնկեր)


Նվիրվում է Mario-ի սրիահարներին, ու հասարակ բաների տակ մեծ բաներ տեսնողներին

Մարդակեր սնկեր (Ogre Mushrooms)

Մութ է, ցուրտ է քո ճամփան.
Դա ասում էր քո մաման:
Չվախենա՜ս, չընկրկե՜ս,
Շատ բաների կհասնես.

Կամ փողերիդ ու փառքիդ,
Կամ էլ անմիտ վախճանիդ,
Կամ կսպանես չար դևին,
Քոնը կլինի թագուհին:

Քո ծննդյան փուչ օրից
Վախեցել ես վախճանից,
Դու սնվում ես սնկերով,
Բադեր սպանում մի ցատկով:
Ամենուրեք արգելքներ են,
Քեզ ժպտացող հրեշներ են,
Պատռիր դեմքը դու նրանց
Ու փրկիչը դառ մարդկանց:

Մարդակեր սնկեր են ամենուր բուսնել
Քեզ համար երազներ հյուսել, հյուսել,
Դարձրել ստրուկ քեզ ու քո միտքը
Ու վերից իշխում…

Մի քիչ սպասի՜ր, մեծացի՜ր,
Ամբողջ ուժով կրակի՜ր,
Թռի՜ր վերև, իջի՜ր ցած,
Պատեր ջարդիր՝ հերսոտած,
Վազի՜ր, ցատկի՜ր
Մինչև վերջ:
Այնտեղ կգտնես դու վերջ,

Ուր միշտ մութ է ու խոնավ,
Ուր որդերն են բարեկամ,
Ուր ունես դու ժամանակ`
Պարտությունդ ողբալու:

Դու պարտվեցիր խաղին,
Դու պարտվեցիր կյանքին:
Դու հաղթեցիր դևին,
Չպարտվեցիր մահին…

Vordan Karmir -ի մասին այլ նյութեր

Jul 22, 2010

Փողը նաև գեղեցիկ է լինում

Այնպես է ստացվել, որ փողին որոշ մարդիկ նայում են որպես գեղեցկություն:

Ֆրանսիական Պոլինեզիա - 10000 ֆրանկ

Jul 18, 2010

Ի՞նչ էր Շեվչուկի թղթապանակում

Բոլորդ երևի հիշում էք, այն youtube-ային հոլովակը, որտեղ Շեվչուկը անհարմար հարցեր է տալիս Պուտինին , իսկ Պուտինը հիմար պատասխաններ է փորձում տալ, ու արար աշխարհով խայտառակ է լինում: Դե եթե չէք տեսել, ահա հոլովակը, կարող էք նայել : Շեվչուկը հարցերով թղթապանակ է հանձնում Պուտինին, այն հարցերով որոնք չի հասցնի տալ խոսակցության ըթացքում: Հրապարակվել են այդ թղթապանակի հարցերը:



Ահա և թղթապանակում գտնվող հարցերի տեքստը

Некоторые факты и вопросы к В.В.Путину.

Jul 17, 2010

Եղեք նաև օֆֆլայն



Jul 16, 2010

Ոսկե ծիրանային



Զանք:
- Ալո, բարև ձեզ, Կինոմոսկվա:
- Ալո, բարև ձեզ, այսօրվա ինչ կինոի տոմս կա՞:
- Ինչ կինոյի՞, փառատոնայի՞ն:
- Դե , հա էլի, ի՞նչ լավ ֆիլմ կա այսօր:
- Ոչ մի լավ ֆիլմ էլ չկա (մուննաթ): , տու....տու .... տու ... տու ....




Jul 15, 2010

Լինում է ...


Լինում է այնպես , որ ԱԺ պագամավորը դառնում է ռոք երգիչ :

Լինում է այնպես , որ տատու-ոտ ու քֆրտան ռոքերը համալսարանում դասավանդում է փիլիսոփայությոն:
Լինում է այնպես, որ բժիշկը դառնում է հեղափոխության նվիրյալ առաջնորդ:
Լինում է այնպես , որ քիմիկոսը դառնում է իրավապաշտպան:
Լինում է այնպես , որ կիրառական մաթեմատիկայի բաժինը ավարտած ճապոներենի թարգմանիչը սկսում է կինո նկարահանել ... 

Մասնագիտություն ничто սրտի жажда все, не дай себе засохнуть ...

Jul 14, 2010

Jul 12, 2010

Որդան Կարմիրի Առաջնեկը


Վերջապես Հայկական ռոքում կատարվեց մի իրադարձություն, որի մասին հաստատ արժե գրել: Որդան Կարմիր Վանաձորյան ալտերնատիվ խումբը

Jul 8, 2010

Կաստանեդան և հայկական բանակը

Հոդվածը տեղափոխված է, այն կարող էք գտնել այստեղ
http://ablog.gratun.am/2010/07/blog-post_08.html

Jul 2, 2010

Ինտերնետի իրավունք



Ֆինլյանդիան (աղբյուր) դարձել է առաջին երկիրը , որտեղ արագ ինտերնետի հասանելիությունը դարձել ամեն մի քաղաքացու իրավունքը: Հուլիսի մեկից ամեն մի ֆինլանդացու երաշխավորվում է ինտերենետին միանալու  իրավունք ոչ պակաս քան 1 մգԲիտ/վ արագությամբ: Դրանից առաջ Ֆինլյանդիան պարտավորվել էր մինջև 2015 թ.-ը երկրի ամբողջ բնակչությանը ապահովել լայանաշերտ ինտերնետով ոչ պակաս քան 100 մգԲիտ/վ արագությամբ: Բրիտանիայում, օրինակ՝  կառավարությունը խոստացել է 2012 թ. -ին ապահովել բնակչությունը 2մգԲիտ մինիմալ արագությամբ ինտերնետով, սակայն այդ խոստումը չունի երաշխավորված իրավունքի ստատուս:
Ֆինլյանդիային հեռահաղորդակցման նախարար Սիվի Լինդենը ԲԻ-Բի-Սի -ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ “Մենք ուսումնասիրել ենք այն դերը , որը ինտերնետը խաղում է ֆինների ամենօրյա կյանքում : Ֆինլյանդիան շատ բան է արել ինֆորմացիոն հասարակություն ստեղծելու ուղղությամբ: Մենք հասկացել ենք, որ ինտերնետը այլևս չի օգտագործվում միայն զվարճանալու համար”:

Jun 29, 2010

Ազատության թռչուն

Հումա Թռչուն, Պերսեպոլիս
Ըստ իրանական հին ավանդության, գոյություն ունեն հեքիաթային այնպիսի թռչուններ, որոնք այնքան շատ են սիրում բարձրությունը և իրենց վերերկնային ոլորտները, որ երբեք չէն իջնում հողի վրա: Եվ նույնիսկ նրանց ածած ձվերը չէն հասնում գետնին: Ճուտը դուրս է գալիս ձվից ընկնելու ճանապարհին, օդում: Եվ զգալով, որ ընկնում է, սկսում է վերև թռչէլ, այնտեղ, ուր նրան տանում է իր բնազդը:

Աղբյուր «Ռամակրիշնայի ավետիսը (The Gospel of Sri Ramakrishna 1942.

Jun 18, 2010

Ի՞նչը չէմ հավանում հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում

Ի՞նչը ինձ դուր չի գալիս հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում և որոշ կայքերում:
Կայքեր
Սկսեմ, օրինակ հաճախակի թարմացվող և շատ կարևոր մի կայքից www.arit.am
հրաշալի միտք է հավաքել բոլոր մշակույթային նորությունները մի տեղ: Հրապարակել տեղեկատվություն նրա մասին, թե որ ցուցասրահում, համերգասրահում ... ինչ միջոցառում է լինելու,երբ և այլն:Իմանալ տոմսերի արժեքը: Հնարավոր է պատվիրել տոմսեր ... Այս կայքը հրաշալի հնարավորություն կարող է լինել մշակույթային կյանքը պլանավորելու համար:
Բայց կայքը տեխնիկապես շատ վատ է պատրաստված:

Jun 17, 2010

Հայկական ստեղնաշար Windows Mobilе-ի համար


Երկար ժամանակ ցանկանում էի գրել facebook-ում և այլ տեղեր իմ հեռախոսից հայերեն տառերով: Փնտրում էի ծրագրեր: Հարմար բան այդպես էլ չգտա:
Բայց վերջապես այ այս բլոգում հայտնաբերվեց ծրագրի նկարագրությունը, որը տալիս է այդ հնարավորությունը: Հատուկ շնորհակալություն հեղինակին :
Ասեմ, որ հեռախոսըս աշխատում է windows mobile համակարգով:

Ուրեմն անհրաժեշտ են` առաջինը հայկական տառատեսակներ:
Որոնք բեռնում էք այս հղումներով:
ArmenianLanguageSupport.CAB
ArmenianLanguageSupportWM2003.CAB
Չնայած ինձ անհրաժեշտ չեղան հայկական տառատեսակները: Դե երևի unicode-ը անկախ ամեն ինչից ներդրված էր հեռախոսի մեջ հենց արտադրողի կողմից: Հնարավոր է , որ ASCII - ով հայկական էջեր նայելու համար կարիքը զգացվի:

Իսկ հիմա ամենակարևորը, 
ստեղնաշարն էլ բեռնում էք այստեղից
SPB Keyboard

Jun 15, 2010

Դրոշի և քամու տոն



Այսօր երկու տոն է, առաջինը Հայկական Դրոշի օրն է, իսկ երկրորդը միջազգային քամու օրն  է: Լավ է չէ համընկել, թե չէ դրոշը առանց քամու ումա պետք: Ափսոս մեր դրոշը շատ քիչ ա քամի տեսնում: Տեսնելուց էլ միանգամից փոթորիկի ա ռաստ գալիս  ...
Շնորհավոր ...

Attention !!! ռեՍՏՈՐանաշինություն (արա՜ դե ուշադիր կարդացեք էլի)

Ինչպես հայտնում է պանորամա.ամ- ը WWF-ը պահանջում է Մարիամ Սուխուդյանից ներողություն խնդրել իր անունից հայտարարություն անելու համար: Խոսքը գնում է այս հայտարարության մասին: Այս հայտարարությունը արտատպել էնք նաև մենք , այստեղ : Խնդիրը հետևյալումն է (արա՜՛, դե ուշադիր կարդացեք էլի), որ հայտարարության մեջ գրված են հետևյալ տողերը
« ...ահազանգենք ՀՀ Բնապահպանության նախարարություն (հեռ. 519-182, 523-835) կամ WWF Հայաստան կոնտակտները ներքևում ), պահանջենք դադարեցնել արգելոցում ծավալված հակաբնական գործողությունները... »

Իսկ ներքևում գրված է հետևյալը
«WWF Հայաստան
Արթուր Խոյեցյան, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան)
»
Կարելի է իհարկե հասկանալ վերջին տողերը , որպես հայտարարության ստորագրություն, բայց միայն ու միայն այն դեպքում եթե ամբողջ տեքստը ուշադիր չի կարդացվել ...

կոնտակտները ներքևում
կոնտակտները ներքևում
կոնտակտները ներքևում
կոնտակտները ներքևում
ուշադրություն, ուշադրություն, ուշադրություն ...

HIGHLAND METAL FEST 2010 (տպավորություններ)



Իմ տպավորությունները HIGHLAND METAL FEST 2010 - մասին
Խումբ առ խումբ, վերջում էլ ընդանհրապես ...

Jun 14, 2010

UnNamed



Ես չէմ ուզում միայն քաք արտադրող մեքենա, և քաք արտադրող մեքենա արտադրող լինեմ ... 
Արտակ Կոլյան 18 տարեկան ...

Jun 13, 2010

Facebook <-> Google Calendar

_Բարև Facebook:
_Բարև Google !!! :Ճ
Բոլորիս է հայտնի ինֆորմացիոն աշխարհի հսկա Google-ի հնարամիտ լուծումները` մեր կյանքը էլ ավելի հեշտ դարձնելու համար: Շատերս օգտվում ենք Google-ի մատուցած ծառայություններից, որքան հնարավոր է շատ: Օր. Google Search, Google Mail, Google Map, Google Calendar, Google Shopping … և այլն: Google-ը կարողանում է գրեթե իր բոլոր ծառայությունները կապել միմյանց, որը էլ ավելի է մեզ սերտացնում նրա ստեղծած ցանկացած ծրագրի հետ: Բայց չէ որ կան նաև այլ ծրագրեր, կայքեր, որոնցից կարելի է օգտվել: Այդ կայքերից է Facebook-ը: Facebook-ը այսօր մեզ հնարավորություն է տալիս շփվել մեր ընկերների հետ հեռավորության վրա, ունենալ գործնական հանդիպումներ, կազմակերպել միջոցառումներ, շատ արագ փոխանցել ցանկացած ինֆորմացիա հանրությանը և ընկերությանը մասնավորապես և ինչու չէ. “պլանավորել օրվա կարգացուցակ”: Այս վերջին արտահայտությունը ինձ թվում է, որ պետք է ծանոթ լինի շատերիդ, եթե իհարկե կարդացել եք իմ նախորդ հոդվածը Google Calendar-ի մասին: Կարծում եք ես այսօր պետք է գրեմ նրա մասին թե ինչպես կարելի է պլանավորել օրվա կարգացուցակը Facebook-ում: Ոչ, այսօր ես կշարունակեմ նախորդ թեման.

Մաս երկրորդ: Google Calendar, սինքրոնիզացիա Facebook-ի հետ:

 
Սպորտային նորություններ