Dec 28, 2009

Տեռոռ

«Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, որ երեկ ժամը 6-ի՝ սահմաններում, Վարդանանց 50/Ա շենքի մոտ, մոտ երեսուն երիտասարդ հարձակվել է ՀԱԿ-ի երիտասարդ ակտվիստների 10–12 հոգանոց խմբի վրա, ովքեր բաժանում էին Նիկոլ Փաշինյանի նախընտրական բուկլետները։ Նրանք պահանջել են դադարեցնել նախընտրական քարոզչությունը, սակայն մերժում ստանալուց հետո հարձակվել են երիտասարդների վրա և նրանց ծեծի ենթարկել մետաղյա խողովակներով և բռնցքակալներով:
Ակտիվիստներից Վահագն Գևորգյանը և Սերգեյ Գասպարյանը տեղափոխվել են նախ առաջին հիվանդանոց, հետո նրանց տեղափոխել են Նոր Նորքի Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։


Tert.am
Չգիտեմ ինչ ասեմ , կամ էլ մտածեմ։ Պոռնիկություն . . . .

No comments:

Post a Comment

 
Սպորտային նորություններ