Dec 31, 2009

Հետաքրքիր Օրացույցներ մաս 2









Աղբյուր

Հետաքրքիր Օրացույցներ մաս 1














Աղբյուր

Ասացվածք: Ճաշակի մասին

Ճաշակին հնգեր չկա, անճաշակին նույնպես:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

! ! ! ! Ցանկանում եմ բոլորիդ Ավելի Լավ Աշխարհ ! ! ! !

Դիզայնը Edd-ի http://photo.unicode.am

Էկոլոգիական Տոնածառ

Այս ակումբը փաոտորեն արժանացավ անվճար գովազդի: Սակայն ինչ արած, իրոք արժանացավ: լավ միտք է: Շշերից սարքած տոնածառը: Շատ լավ է , և ծառ չի հատվում, և շշերին մի իմաստալից օգտագործում գտնվեց:

Dec 28, 2009

DOGMA - ի առաջին ալբոմը



Վերջապես դուրս եկավ։ Ճիշտն ասած շատ շուտվանից էի սպասում DOGMA–ից ալբոմ։ Երեկ չէ առաջին օրը կայացավ շնորհանդեսը MEZZO ակումբում համերգ և ալբոմի ներկայացում։ Ալբոմի անունը Etnic-Metnic է ։
Համերգը լավն էր, ալբոմը նույնպես։ Իմ համեստ :) կարծիքով հայկական ռոք բեմի լավագույն 4 կամ 5 խմբերից մեկն է ։ Մնացածի անունները դեռ չէմ ասի, սպասում եմ նրանցից նորությունների։ Ալբոմներ կամ գոնե համերգներ։ Հենց լինի կգրեմ, կպատմեմ։
Մի որոշ ժամանակ հետո տեգերից կերեվա։
Մի խոսքով դեռ լավ բան կա Հայաստանում....

Dogma–ի կայքը այստեղ է http://dogma.am/

UPD : Տեղադրում եմ նաև կտորներ երգերից, միայն ծանոթանալու համար:
Աներես(1.37 MB, 96 kbps)
Ծով ծիրանի (980 KB, 96 kbps)
Հարս (1.19 MB, 96 kbps)
Խաղերս(981 KB, 96 kbps)

Տեռոռ

«Հիմա» երիտասարդական նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, որ երեկ ժամը 6-ի՝ սահմաններում, Վարդանանց 50/Ա շենքի մոտ, մոտ երեսուն երիտասարդ հարձակվել է ՀԱԿ-ի երիտասարդ ակտվիստների 10–12 հոգանոց խմբի վրա, ովքեր բաժանում էին Նիկոլ Փաշինյանի նախընտրական բուկլետները։ Նրանք պահանջել են դադարեցնել նախընտրական քարոզչությունը, սակայն մերժում ստանալուց հետո հարձակվել են երիտասարդների վրա և նրանց ծեծի ենթարկել մետաղյա խողովակներով և բռնցքակալներով:
Ակտիվիստներից Վահագն Գևորգյանը և Սերգեյ Գասպարյանը տեղափոխվել են նախ առաջին հիվանդանոց, հետո նրանց տեղափոխել են Նոր Նորքի Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։


Tert.am
Չգիտեմ ինչ ասեմ , կամ էլ մտածեմ։ Պոռնիկություն . . . .

Dec 27, 2009

Կրեատիվ քաղաքական քարոզչություն



Իրանի Իսլամական Հանրապետությունում կառավարությունը որոշում է ընդունել, որում արգելվում է ձեռագործ նշումներով թղթադրամների շրջանառությունը։ Բանը նրանում է , որ շրջանառության մեջ գտնվող թղթադրամների մի մեծ զանգվածի վրա հայտնաբերվել են ձեռքով գրված լոզունգներ ի պաշտպանություն ընդդիմության առաջնորդ Մուսավիի։

Այ քեզ ընդդիմություն։ Գտել են էլի ձևը... :)

Աղբյուրը http://newsru.co.il/

Dec 25, 2009

Ասացվածք: Ռոքի լավը որնա ՞ ՜

Ռոքի լավը դա ,երբ մարդու հոգու գազանը ծառայում է մարդու մեջի Մարդուն։

Dec 24, 2009

Ինգա և Անուշ Արշակյաններ – Heartbeat of My Land



Վերջապես գնեցի Ինգայի ու Անուշի նոր դիսկը ։ Լսեցի , վատը չէր, եթե չհաշվենք «Մենք ենք մեր սարերը» ու տխրահիշատակ «Նոր պարը»։ Երկուսն էլ մի տեսակ թույլիկ երգեր են (եթե ավելի կոպիտ չարտահայտվեմ)։ Իմ կարծիքով դա նրանից է , որ երկուսն էլ հատուկ առիթով ու նպատակով են գրված և ոչ թե անհանգիստ հոգու շարժումների հետևանքով։ Սա ցավով եմ ասում , որովհետև շատ եմ սիրում աղջիկներին ու նրանց արվեստը։ Չեմ ցանկանա որ այս տենդենցիան շարունակվի։
Սակայն մնացած երգերը շատ լավն են, հատկապես «Գութանը»։ Չէ ճիշտ չեմ ասում , լավը չէ «Գութանը» այլ ուղղակի գլուխգործոց է ։ Կյանք փոխող երգ է։ Ապրեն ...

Մի բան էլ եմ ուզում ասել, բոլորին խորհուրդ կտամ գնել դիսկը։ Գինը մի բան չէ 3500։ Բայց եթե մենք չառնենք այդ դիսկերը և առհասարակ հայկական դաշտում հայտնվող լավ խմբերի ու կատարողների դիսկերը այդ մարդիկ ստիպված կլինեն «Մենք ենք մեր սարերը»–ատիպ թույլիկ երգեր երգելու մասսայականություն վայելելու նպատակով։ Ես դեմ չեմ մեդիա–ծովահենությանը :) բոլորիս համակարգիչներում կան երգեր որոնք քաշած են ծովահենների կայքերից կամ էլ ողղակի grabb են արված։ Բայց եթե արտասահմանյան կատարողների մեծ մասի համար դա ընդամենը ավելի շատ հարստանալու խնդիր է, ապա մերոնց համար ստեղծագործական կյանքի ու մահվան։

Սպասենք լավ լուրերի...

Հա մոռացա, ես էլ իրենց բլոգը , ես էլ կայքը

Dec 21, 2009

Ուղեղի լվացում

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները կատարել են հետաքրքիր ուսունասիրություն։ Գիտնականները չափել են մեդիա–տեղեկատվության միջին ծավալը, որը "մարսում է" միջին ամերիկացին մեկ օրվա ընթացքում։ Հաշվի է առնվել գրեթե ամեն ինչ, հեռուստատեսությունը, խաղերը, երաժշտությունը, ռադիոն, թերթերը, ինտերնետը, թերթերը և այլն ։ Մեկ օրվա ընթացքում միջին ամերիկացին "մարսում է" մոտ 100.500 բառ և 34 Gbt տեսաձայնային ինֆորմացիա։

Ստորև բերված են գրաֆիկները՝ առաջինը ցույց է տալիս բաշխումը ըստ բառերի քանակի, իսկ երկրորդը ըստ տվյալների ծավալի։




Այս ուսումնասիրության մեջ հետաքրքրականն այն է,որ ինֆորմացիայի առյուծի բաժինը ընկնում է հեռուստատեսության և համակարգչային խաղերի մարսման վրա։ Ես մտածում եմ որ Հայաստանում իրավիճակը շատ չի տարբերվում։ Կարող էր ուրախացնել այն փաստը , որ երիտասարդությունը ակտիվ օգտվում է ինտերնետից, սակայն հայկական ինտերնետ–տրաֆիկի զգալի մասը ընկնում է ադնակլասնիկիի վրա։ Այսինքն ամեն տեղ նույն բանն է կատարվում,մարսվող տեղեկատվության քանակը աճում է իսկ որակը նվազում ...
Չեմ ուզում թղթային գրքի ջատագով երևալ,սակայն տպված նյութերի ընթերցանության քանակը գրաֆիկների վրա շատ փոքր է։ Կարելի է մտածել ,որ կարդում են էլ.– գրականություն, եթե այդպես լինի էլի լավ ա ...

Ինձ միշտ թվում էր ,որ ինտերնետը դուրս կմղի հեռուստատեսությունը։ Ինչպես երևում է երկու գրաֆիկներից ,դրա հոտը անգամ չի էլ գալիս։ Կապրենք կտեսնենք ....


Աղբյուրը Хабрахабр

Dec 18, 2009

ՇԱՏ փող լափելու նոր ձև

Հայաստանը դոնորներ է փնտրում փախստականներին բնակարաններով ապահովելու համար տեղահանված անձանց իրենց ծագման բնակավայրեր վերադարձի կազմակերպման» ծրագրերը:...Հայաստանին կյանքի կոչել «1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարային ապահովության»,...Գործակալության պետի խոսքով՝ չի բացառվում, որ դոնոր կառույցներն այդ հանդիպումից հետո աջակցեն Հայաստանին:Հավելենք, որ 38,5 մլն դոլար արժողությամբ վերոհիշյալ եռամյա ծրագիրն իրականացվելու է երկրի հինգ մարզերում` Արարատ, Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք և Վայոց Ձոր:

Հայերի հնարամտությունն ով ունի՞: Նոր բան են մտածել բավականին մեծ ախորժակով: Դե իհարկե ծրագրի փողերը ոչ մի կապ չեն ունենալու էդ բռնագաղթված մարդկանց հետ: Բայց ահագին գոյություն չունեցող մարդ նոր բնակարան ձեռք կբերի երևանյան նորակառույցներում ու այդտեղ կապրեն ահագին գոյություն ունեցող չմարդ:
Հիպոթեքային շուկայում իրանց ներդրած ԹԹՎԱԾ գումարները հետ կբերեն: Իսկ Սահմանամերձ գյուղի Նահապետի կամ Հապետի կյանքում ոչինչ չի փոխվի, ոնց ահ ու սարսափի մեջ գիշերով թաղում էին անում, այդպես էլ կշարունակեն...
 
Հա ինձ ինչ՞... ինչ քաք ուզում են թող ուտեն, մենակ թե հետո չասեն պարտք ենք արել ձեր հաշվին, նիսյա ենք ընգել ձեզ համար, եկեք բոլորով փակվենք:
 
Սպորտային նորություններ